Բաժինն ապահովում է.

  • Անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սերմնաբուծության, սելեկցիոն – սերմնային տնտեսության ընդլայնման, անտառմելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը, իրականացման կոորդինացումը, ղեկավարումը և կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:
  • Անտառվերականգնման, անտառապատման, ցածրարժեք ծառա-թփատեսակներով զբաղեցված տարածքների վերակառուցման և ցածր լրիվության տնկարկների վերականգնման, բնական և բնաշիվային վերաճին օժանդակող աշխատանքների ծրագրավորումը, կոորդինացումը, ղեկավարումը և կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:
  • Բնապահպանական, գյուղատնտեսական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ու ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերի հետ համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի, ծրագրերի մշակումը և իրականացումը, արտադրաֆինանսական (տեխարտֆինպլան) առաջադրանքների մշակումը:
  • Անտառսերմնային բազաների ստեղծման, անտառային սերմերի մթերման, ստուգման ու որակավորման, անտառային ծառաթփատեսակների սելեկցիայի, տնկարանային տնտեսության վարման և զարգացման, ինչպես նաև անտառմելիորատիվ աշխատանքների կազմակերպումը, ղեկավարումը և հսկողության իրականացումը:
  • Անտառային տնտեսության զարգացման համար անհրաժեշտ սերմերի, տնկանյութի և այլ նյութերի ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման աշխատանքների կազմակերպումը, կոորդինացումը և ղեկավարումը:
  • Տնտեսապես ու տեխնիկապես արժեքավոր ու արագաճ ծառատեսակներից անտառային տնկադաշտերի հիմնադրման աշխատանքների ծրագրավորումը, կազմակերպումը և ղեկավարումը:
  • Կատարված անտառվերականգնման և անտառապատման, բնական և բնաշիվային վերաճին օժանդակող միջոցառումների, տնկարանների հիմնադրման աշխատանքների ծավալների ճշգրտությունը և որակը պարզելու նպատակով վերոնշյալ աշխատանքների ծավալների տեխնիկական ընդունման կատարումից հետո, յուրաքանչյուր տարվա աշնանը գույքագրման կազմակերպումը, մասնաճյուղերի կողմից ներկայացված տվյալների ստուգումը, ամփոփումը, վերլուծումը և քննարկումը:
  • Անտառների պահպանության և պաշտպանության աշխատանքներին ակտիվ գործնական մասնակցություն:
  • Անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքների հաշվետվությունների ընդունումը, ճշտության ստուգումը, ամփոփումը, վերլուծումը և քննարկման ներկայացնելը:
  • Կատարում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English