enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գեղարվեստական մրցույթ՝ նվիրված «Եվրոպական անտառների շաբաթ»-ին

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպում է գեղարվեստական մրցույթ՝ նվիրված «Եվրոպական անտառների շաբաթ»-ին, որն անցկացվելու է սույն թվականի հոկտեմբեր ամսին: Մրցույթի հիմնական նպատակն է իրազեկել երիտասարդներին՝ անտառի նշանակության մասին: Մրցույթին կարող են մասնակցել 5-19 տարեկանները:

Մրցույթը կանցկացվի երեք տարիքային խմբերի համար.

1-ին խումբ՝ 5 – 8 տարեկաններ

2-րդ խումբ՝ 9 – 12 տարեկաններ

3-րդ խումբ՝ 13 – 19 տարեկաններ

Մասնակցության պայմաններ. Կարելի է նկարել թվային կամ սովորական մեթոդներով՝ օգտագործելով գրիչներ, մատիտներ, գունավոր կավիճ, ածուխ, յուղաներկ, ակրիլ կամ ջրաներկ: Աշխատանքը ներկայացնելու համար անհրաժեշտ է նկարի սկանը կամ ֆոտոպատկերը «JPEG» ձևաչափով կցել լրացված հարցաշարին և ուղարկել antarayin-shabat@yandex.ru էլ. հասցեին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 65 37 24: Յուրաքանչյուր տարիքային խմբում կընտրվի մեկ հաղթող նկար և երեք մեդալակիր: Աշխատանքները կընդունվեն 2017 թվականի հուլիսի 1-20-ը: Առաջին երեք տեղերի համար սահմանված են մրցանակներ: Նշենք նաև, որ այս մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ-FAO) կազմակերպած մրցույթին:

Մասնակիցները պետք է ներկայացնեն նաև հետևյալ տվյալները.

1. Անուն

2. Ազգանուն

3. Հասցե

4. Էլ. Հասցե

5. Հեռախոս

6. Ծննդյան տարեթիվ

7. Աշխատանքի անվանում

8. Աշխատանքի կարճ նկարագրություն (Մաքսիմում 140 նիշ)