Իրավաբանության և մեթոդաբանության բաժինը

  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ կազմում է «Հայանտառ» ՊՈԱԿ կանոնադրական գործառույթների հետ կապված իրավական և մեթոդաբանական բնույթի փաստաթղթերի նախագծեր.
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ կարծիքներ և առաջարկություններ է տալիս ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ ներկայացված կամ այլ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.
  • Նախապատրաստում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի գործառույթների հետ կապված պայմանագրերի նախագծերը` բաժիններին առնչվող դրույթների վերաբերյալ հաշվի առնելով համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացված` համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական առաջարկները.
  • Ապահովում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ բաժինների և մասնաճյուղերի կողմից ստացված միջնորդագրերի կամ զեկուցագրերի հիման վրա ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ տնօրենի, համապատասխան տեղակալի հանձնարարության համապատասխան հայցերի նախապատրաստումն ու ներկայացումը դատարաններ, հանդես է գալիս ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի անունից որպես հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչ:
  • Կատարում է <<ՙՀայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English