Անտառային հողերի և անտառների կայուն կառավարումը իրականացվում է անտառկառավարման պլանի հիման վրա։ Անտառկառավարման պլանն անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթուղթ է, որը տալիս է անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրականացվելիք միջոցառումները։ Անտառային տնտեսության կառավարման պլանների նպատակը անտառային պաշարների կայուն և անընդմեջ օգտագործումն է` անտառի ազգային քաղաքականության և անտառի ազգային ծրագրերի դրույթներին համապատասխան:

This post is also available in: English