enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել՝ բերալավելով հողի և անտառների կառավարումը

ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ- FAO) սույն թվականի հունիսի 23-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ներկայումս նախանշված խնդիրները, հնարավոր խոցելի ոլորտները և թիրախային խմբերը:
3

Աշխատաժողովին ներկա էին ՊԳԿ միջազգային փորձագետ Տրեվոր Սելֆը, ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ, ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, ՊԳԿ ներկայացուցչի հայաստանյան օգնական Գայանե Նասոյանը և այլք:
Աշխատաժողովի ներկաները շեշտեցին, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ հողերի և անտառների կառավարման վրա, և այդ փոփոխությունների բացասական հետևանքները մեղմացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքերի տոկունությունը և հիդրոլոգիական էկոհամակարգի ֆունկցիաները՝ կիրառելով հողի և անտառների բարելավված կառավարում:
8

Նշենք նաև, որ ՊԳԿ-ն, աջակցելով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին, սկսել է մի գործընթաց, որով աջակցելու է «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին՝ ծրագրային առաջարկ ներկայացնելու հարցում:
«ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը ստորագրել են Պատրաստակամության շրջանակային համաձայնագիր, որի նպատակն է զարգացող երկրներին հնարավորություն տալ համագործակցել ՊԳԿ-ի հետ՝ անդամակցելու «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին և մշակելու ազգային հարմարվողականության պլաններ և կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրեր»,- աշխատաժողովի ընթացքում նշել է ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:
2

ՊԳԿ-ի փորձագետ Տրեվոր Սելֆը մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նախնական տարբերակը:
«Անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ մեր երկրում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը նպաստելու համար»,-աշխատաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ միասնական ուժերով հնարավոր է ավելի նպատակային և արդյունավետ աշխատել կլիմայի փոփոխության հետևանքով առաջ եկած մարտահրավերների ուղղությամբ: Գյուղնախարարության պաշոնյան հույս է հայտնել, որ «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի հայեցակարգում տեղ կգտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են հանրապետությունում անտառապատ տարածքների ավելացումը և ագրոբիզնեսի զարգացումը:

6

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը վերաբերում է միանգամից 3 հիմնախնդիրների՝ հողերի, անտառների և ջրերի կառավարմանը:
«Խիստ կարևոր է, որ ծրագիրը երկարատև է՝ 10 տարուց ավելի: Ծրագրի իրականացման մեջ հավասարապես շահագրգռված ենք ինչպես մենք, այնպես էլ մեր դրսի գործընկերները: Հույս ունեմ, որ մեծ հաջողություն կունենանք»,- ասել է նա:
Նշենք, որ աշխատաժողովի ընթացքում առաջարկված փոփոխությունների և վեր հանված խնդիրների հիման վրա փորձագետների թիմը կմշակի ծրագրի վերջնական տարբերակ, որը կներկայացվի «Կանաչ կլիմա»-ի հիմնադրամին՝ հետագա ֆինանսավորման համար:

Տեղեկացնենք, որ հունիսի 19-21-ին «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի և Լոռու մարզեր: Դաշտային այցերի ընթացքում արտերկրյա հյուրերին ներկայացվել է առկա իրավիճակը և բնական միջավայրը:

Հունիսի 19-20-ին Սյունիքի մարզ կատարված այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Սյունքի, Կապանի անտառտնտեսությունների ներկայացուցիչների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի ղեկավարության, Տաթև, Սրաշեն, համայնքերի ղեկավարների հետ:

Հունիսի 21-ին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ արտերկրա հյուրերը հետևել են Գուգարքի անտառտնտեսության՝ 61,9 հեկտար տարածքում կատարվող անտառապատման աշխատանքներին՝ բարձր գնահատելով կատարված գործը, այցելություն է եղել «ԷՅ-ԹԻ-ՓԻ»-ի տնկարան, հանդիպում է կայացել Գուգարքի անտառտնեսության և Մարգահովիտ համայնքի ղեկավար մարմինների հետ: