enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube

Կմշակվի ծրագրի վերջնական տարբերակ. ՊԳԿ ներկայացուցիչը կարևորեց արդյունավետ համագործակցությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը  հունիսի 30-ին աշխատանքային հանդիպում են ունեցել  ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) փորձագետ Տրեվոր Սելֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի  իրականացման հետ կապված հարցեր: Շեշտվել է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ հողերի և անտառների կառավարման վրա, և այդ փոփոխությունների բացասական հետևանքները մեղմացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքերի տոկունությունը և հիդրոլոգիական էկոհամակարգի ֆունկցիաները՝ կիրառելով հողի և անտառների բարելավված կառավարում:

ՊԳԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ  իրենք  սկսել  են մի գործընթաց, որով աջակցելու են «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին՝ ծրագրային առաջարկ ներկայացնելու հարցում:

Տեղեկացնենք, որ «ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը ստորագրել են Պատրաստակամության շրջանակային համաձայնագիր, որի նպատակն է զարգացող երկրներին հնարավորություն տալ համագործակցել ՊԳԿ-ի հետ՝ անդամակցելու «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին և մշակելու ազգային հարմարվողականության պլաններ և կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրեր:

 Տրեվոր Սելֆը նաև նշել է, որ վեր հանված խնդիրների հիման վրա փորձագետների թիմը կմշակի ծրագրի վերջնական տարբերակ, որը կներկայացվի «Կանաչ կլիմա»-ի հիմնադրամին՝ հետագա ֆինանսավորման համար: Սելֆն ընդգծել է, Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կարիքների գնահատում և ինստիտուցիոնալ վերլուծություն է տեղի ունեցել և անչափ կարևորվել, որ ավելի ընդգծվի «Հայանտառ»-ի դերն ու նշանակությունը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ արդեն իսկ ուղենշված է անտառի կարգավիճակի բարձրացման խնդիրը: