soil-arm«Հայանտառ»-ը ակտիվորեն համագործակցում է Կանաչազարդ երկիր ՀԿ-ի հետ: Այսպես,  2009 թ.-ին Կանաչազարդ երկիրը «Հայանտառ»-ի աշխատակիցների համար Վանաձորում կազմակերպել է դասընթացներ «Անտառվերականգնում և անտառապատում» թեմայով։ 2008 թ.-ին ՀԿ-ն մշակել և «Հայանտառ»-ին անհատույց տրամադրել է «Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերի անտառային հողերի անտառապատում» նախագիծը, որի հիման վրա նշված մարզերի անտառտնտեսությունների 215 հեկտար տարածքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ: Կազմակերպությունը մշակել ու «Հայանտառ»-ին անհատույց տրամադրել է նաեւ «Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի կոչվող 20 հա տարածքի անտառապատում» նախագիծը, որի հիման վրա «Հայանտառ»-ի Գյումրիի անտառտնտեսության 18 հա տարածքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ:

table-arm2007-2008 թ.թ.-ին կազմակերպությունը «Հայանտառ»-ի Գուգարքի, Ճամբարակի, Երևանի և Արծվաբերդի  անտառտնտեսություններին անհատույց տրամադրել է 185.000 տնկանյութ անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներում օգտագործելու համար:

Ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքներում «Հայանտառ»-ը համագործակցում է Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի եւ Հայաստանի կանաչների միության հետ։

Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ն «Հայանտառ»-ին պարբերաբար ահազանգներ է ուղարկում ապօրինի հատումների, հրդեհների եւ անտառային ոլորտի քաղաքականությանն առնչվող հարցերի մասին։ «Հայանտառ»-ը տրամադրում է պաշտոնական տվյալներ պարզաբանումներ։

Անտառային ոլորտի իրավական կարգավորման ուղղությամբ «Հայանտառ»-ը համագործակցում է Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն եւ Հայաստանի անտառներ ՀԿ-ների հետ։ 2004-2006 թ.թ.-ին «Հայաստանի անտառներ»-ը «Հայանտառ»-ի Արագածոտնի (Արա լեռ) եւ Լալվարի (Օձուն համայնք) անտառտնտեսություններում իրականացրել է անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ։

 

This post is also available in: English