«Հայանտառ»-ը սերտորեն համագործակցում է տեղական ու միջազգային տարբեր կազմակերպությունների եւ պետական կառույցների հետ։

ՀԿ-ների հետ համագործակցությունը հիմնականում իրականացվում է անտառային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումների մշակման, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքների եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ։

cooperation-armԵրկրի առանց այդ էլ նվազող անտառային ռեսուրսների համատեքստում կարեւորվում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Այսպես, անցնող տարիների ընթացքում տնկարանային տնտեսության զարգացման, անտառապատման, անտառվերականգնման, ինչպես նաև համայնքային անտառկառավարման զարգացման աշխատանքներ են իրականացվել այնպիսի կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության ֆեդերալ նախարարությունը (BMU) ու Գերմանիայի զարգացման  բանկը (KfW), Գլոբալ էկոլոգիական ֆոնդը (GEF), Նորվեգիայի անտառային խումբը (NFG), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus) Անտառների վերականգնման ու զարգացման հիմնադրամը եւ այլն։

«Հայանտառ»-ը անդամակցում է ԱՊՀ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդին: 2010թ.-ին կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթևոսյանն ընտրվել է նշված խորհրդի նախագահի տեղակալ:

«Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի իր «Զիկատար» ուսումնական կենտրոնում  տարբեր ծրագրերով իրականացվել են անտառային ոլորտի զարգացմանը վերաբերվող հարցերին առնչվող դասընթացներ «Հայանտառ»-ի աշխատակիցների համար:

«Հայանտառ»-ի անտառտնտեսություններում իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են անցկացնում Հայաստանի պետական ագրարային համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և այլ ԲՈՒՀ-երի ուսանողները։

This post is also available in: English