enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

1. Բարձրագույն կրթություն
2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ
3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
4. Անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են.

1. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
3. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
4. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
5. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)
6. Անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն)
Մրցույթը կկայանա 31.07.2017թ.՝ժամը 11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):

Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում
2. Իջևանի անտառային տնտեսության զարգացման եռամյա ծրագիր
3. Երկու լուսանկար` 3×4 սմ չափսի
4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
5. Աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
6. Ինքնակենսագրություն
7. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
8. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
9. Անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14.07.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժին (ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. (011) 65-09-66, 095 65 09 68: