Անտառային և անտառածածկ մակերեսները, բնափայտի պաշարները ճշգրտելու, ինչպես նաև առաջիկա 10 տարիների համար անտառտնտեսական միջոցառումներ նախատեսելու նպատակով, 2004 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող անտառներում և անտառային հողերում իրականացվում են անտառշինական աշխատանքներ: Այդ աշխատանքների արդյունքում արդեն իսկ մշակվել և հաստատվել են Իջևանի, Սևքարի, Նոյեմբերյանի, Արծվաբերդի, Սյունիքի, Կապանի, Սիսիանի, Ճամբարակի, Գուգարքի, Դսեղի, Լալվարի, Ջիլիզայի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայոց ձորի «անտառտնտեսություն» մասնաճյուղրի անտառշինական նախագծերը (անտառկառավարման պլանները):

Երևանի, Արագածոտնի, Գյումրիի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2009թ. սկսվել են անտառկառավարման պլանների մշակման աշխատանքները, սակայն 2010 և 2011թթ. պետական բյուջեից ֆինանսավորում չստանալու պատճառով նշված աշխատանքները դադարեցվել են:

This post is also available in: English