Բաժինը հսկողություն է իրականացնում.

  • «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի հրամանների կատարման նկատմամբ, ինչպես «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի, այնպես էլ «Հայանտառ» ՊՈԱԿ ստորաբաժանումների նկատմամբ:
  • «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից ստացված հաշվետվությունների ներկայացման, ներկայացված տվյալների հավաստիության, «Հայանտառ» ՊՈԱԿ ստորաբաժանումների կողմից ստացված հաշվետվությունների պատշաճ ամփոփման և ներկայացման նկատմամբ:
  • Անտառների պահպանության, պաշտպանության, անտառվերականգնման, անտառպատման, անտառօգտագործման, արտադրական և օժանդակ ճյուղերի գործունեության, մարկետինգի և կոմերցիայի, ֆինանսատնտեսագիտական գործունեության և հաշվապահական հաշվառման նկատմամբ:
  • Անտառհատման կանոնների պահպանման, անտառանյութի մթերման և իրացման, արմատի վրա անտառանյութի բաց թողնման, անտառային սերմերի սահմանված կարգով մթերման, մշակման և պահպանման, տնկանյութի աճեցման և այլ անտառտնտեսական աշխատանքների նկատմամբ:
  • Ավտոմայրուղիներում և անտառամերձ ճանապարհներին անտառանյութի անօրինական տեղափոխումը կանխելու և անտառանյութի շարժը, ըստ անտառանյութի տեսակների, հաշվառելու նպատակով:
  • Կատարվող անտառշինարարական աշխատանքների որակով կատարման նկատմամբ:
  • Կատարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English