Մարկետինգի և կոմերցիայի բաժինը

  • Հողերի տեղազննման մասին եզրակացության ստացումից հետո վարում է անտառների և անտառային հողերի օգտագործման հետ կապված գործերը, նախապատրաստում է դրանց առնչվող պայմանագրերի նախագծերը, հաշվառում կնքված պայմանագրերը,
  • Վարում է փայտանյութի վաճառքի և արտահանման հետ կապված գործերը, նախապատրաստում է դրանց առնչվող պայմանագրերի նախագծերը, հաշվառում կնքված պայմանագրերը,
  • Մասնաճյուղերից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է փայտանյութի շարժի և մնացորդների փաստաթղթային հաշվառում,
  • Նախապատրաստում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող փայտանյութի արտահանման եզրակացությունները, կատարում տրամադրված եզրակացությունների հաշվառում,
  • Տրամադրում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի կողմից շահագործվող մեքենաների ուղեգրեր և այդ ուղեգրերին ու այլ ստորաբաժանումների կողմից վառելանյութի բաշխման վերաբերյալ փաստաթղթերին համապատասխան կատարում է վառելանյութի ծախսի հաշվարկ:
  • ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և այլ բաժինների հայտերի հիման վրա կազմակերպում է կողմնարդյունքի իրացման աշխատանքերը,
  • Կատարում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English