Անտառամերձ համայնքներ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 27-ի 1535-Ն որոշման` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից 2011 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում անտառամերձ համայնքների բնակչությունը ստացել է շուրջ 12077,4 խմ, իսկ ...

>>>
Պարզաբանում

Էլեկտրոնային լրատվական միջոցներում (www.1in.am և այլն) տեղադրված «Ապօրինի հատվել է 22 ծառ» հոդվածի վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը տեղեկացնում է, որ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված 22 ծառերը գտնվում են ոչ թե «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի այլ Հանքավան և Մեղրաձոր համայնքների տարածքում:

>>>
Հայտարարություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վաճառում է տարբեր տրամաչափերի շինափայտ (գերան), հաճարի տախտակ, վառելափայտ:

>>>
Հայտարարություն

Հայտարարություն

>>>
Անկախ աուդիտորական եզրակացություն

«Հայանտառ» ՊՈԱԿ 2012թ. դեկտեմբերի 31-ին հաշվեփակված տարվա ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

>>>
unՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից աջակցվող «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի արդյունքները

2012 թվականի նոյեմբերի 20-ին և 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից համատեղ կազմակերպված երկօրյա համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի արդյունքները:

>>>
Հայաստանի ազգային ծրագրի խորհդատվական հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը քննարկվել է անտառային օրենսդրության կիրարկումը և անտառային ոլորտի կառավարումը

Երևան (Հայաստան), 15-ը հունվարի, 2014թ.— Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակում կայացավ «Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների և Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG II) ծրագրի Ազգային ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի (ԱԾԽՀ) երկրորդ հանդիպումը:

>>>
«Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթաց

Հարգելի կայքի այցելուներ Տեղեկացվում է, որ  Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի  «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի  անդրանիկ նիստը գումարվել է 2014 թվականի փետրվարի 7-ին: Հանձնաժողովի կազմում ստեղծվել են 11 ենթահանձնաժողովներ, որոնց հիմնական ուղղությունները հետևյալն են. 1. Ընդերքօգտագործումը և շրջակա միջավայրը: 2. Այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն: 3. Ջրային ռեսուրսների կայուն կառավարում: 4. Թափոնների կայուն ...

>>>
ijevan«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հսկողության ուժեղացման վերաբերյալ

2014թ. նոյեմբերի 13-ին «Համահայկական Բնապահպանական Ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժնում (քառակուսի 5, տեղամաս 1) հայտնաբերված ապօրինի հատված ծառերի վերաբերյալ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող N38160714 քրեական գործով միջնորդագրի հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն Արթուր Գաբրիելյանի և Իջևանի անտառպետության անտառապետ Գեղամ ...

>>>
group«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Նորքի անտառային տարածքներում ծառատունկի իրականացում

Սույն թվականի ապրիլի 11-ին, համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակներում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Նորքի անտառային հողերում տնկվեցին շուրջ 300 տարբեր տեսակի ծառեր (կաղնի, հացենի, տանձենի, խնձորենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ): Ծառատնկման աշխատանքներն անցկացվեցին մեծ խանդավառությամբ:

>>>
IMG_9592+«Հայանտառ» և ԿԲՀ համագործակցություն

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական և Մեղրաձոր պետական արգելավայրում իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ: Անտառտնտեսության համար ձեռք է բերվել ամենագնա մեքենա: Տնտեսության աշխատակիցների համար ձեռք է բերվել ամառային և ձմեռային կոմպլեկտ արտահագուստ: Արգելավայրի տարածքում տեղադրվել են 6 հատ ուղեփակոցներ, ինչպես նաև 30 հատ հակահրդեհային և ...

>>>
Հայտարարություն: Համահայկական բնապահպանական ճակատի կողմից 18.03.2016թ. «Անտառների սպանդ Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում» վերնագրով հրապարակված նյութի վերաբերյալ

Սույն հայտարարությունը ուղարկվել է նաև գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներին:

>>>
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2014թ. ֆինանսական հաշվետվություն

ֆինանսական հաշվետվություն 2014

>>>
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2015թ. ֆինանսական հաշվետվություն

ֆինանսական հաշվետվություն 2015

>>>
DSC_0495Տեղի ունցավ ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը

Օգոստոսի 2-6-ը, Ղազախստանի Հանրապետության Զերենդա ավանում տեղի ունցավ  ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի Դաշնության  պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, արհմիությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր: Նիստին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ – տնօրենի առաջին տեղակալ  Ռուբեն Պետրոսյանը:          Հանդիպումը սկսվեց ...

>>>
hh1b7094Բելառուսի Հանրապետության անտառային ոլորտի տոնակատարությունների մասին

2016 թվականի սեպտեմբերի 15-16-ին Բելառուսի Հանրապետությունում հանդիսավոր կերպով նշվեց անտառային տնտեսության կառավարման մարմնի 80 ամյակը, որին նվիրված գիտա-գործնական կոնֆերանսին և տոնական միջոցառումներին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Կոնֆերանսի ըթացքում ներկայացվեց Բելառուսի հանրապետության անտառկառավարման փորձը և հեռանկարները: Ելույթով հանդես եկավ նաև Ռուբեն Պետրոսյանը, ով Անտառային տնտեսության նախարարությանը շնորհավորեց 80 ամյա հոբելյանի առթիվ, ոլորտին մաղթեց բարգավաճում ...

>>>
31158003826_2bda50d0ee_h2016-2019թթ. իրականանցվող «Անտառների կայուն կառավարման հաշվետվության համակարգերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ծրագրի մեկնարկը Հայաստանում

2016 թվականին մեկնարկեց ՄԱԿ-ի Եվրոպական անտառային հանձնաժողովի (ԵԱՀ) ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից համատեղ իրականացվող «Անտառների կայուն կառավարման հաշվետվության համակարգերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հինգ թիրախային երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ամրապնդել անտառների կայուն կառավարման հաշվետվության, ազգային չափանիշների, ցուցանիշների և հաշվետվական համակարգերի զարգացման վերաբերյալ ազգային կարողությունները: Ծրագրի տարածաշրջանային մեկնարկային ...

>>>
20170505_114232Ծառատունկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եվ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների կողմից

2017 թվականի մայիսի 5-ին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում Համաշխարհային բանկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից իարկանացվեց ծառատունկ, որի ընթացքում տնկվեց շուրջ150 հատ կեչի: Ծառատունկը կատարվեց Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի համագործակցության 25 ամյակի առթիվ:          

>>>
unnamedԾառատունկ 2017 թվականի գարնանը

2017 թվականի գարնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի, համայնքապետարանների աշխատակիցների, դպրոցականների և բնակչության կողմից Հայաստանի տարբեր մարզերում շաբաթօրյակների միջոցով իրականացվեցին ծառատնկման աշխատանքներ, որի ընթացքում օգտագործվեց շուրջ 20000 հատ տարբեր անտառային ծառատեսակների տնկանյութ:          

>>>
unnamed (1)Տավուշի մարզի անտառտնտեսություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

Տավուշի մարզի 4 անտառտնտեսություններում 2016-2017 թվականներին շաբաթօրյակների միջոցով իրականացվել է անտառապատում՝ 6.5 հա և նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում՝ 32.1 հա ընդհանուր տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին 2016թ. իրականացվել է նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք՝ 43.1 հա ընդհանուր մակերեսի վրա: Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի անտառները և անտառային հողերի տարածքները կազմում են 118087 հեկտար, որից ...

>>>
IMG_0461888Լոռու մարզի անտառտնտեսություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 27.07.2012թ. կնքված №120727 պայմանագրով՝ 2012-2016թթ. Լոռու մարզի Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում ցանքսի և տնկման միջոցով 253.1 հա տարածքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ: Նշված տարածքներում կատարվել են նաև խնամքի և լրացման աշխատանքներ: Գուգարքի անտառտնտեսությունում 2017թ. գարնանը նույն պայմանագրի շրջանակներում ցանքսի և տնկման միջոցով 61.9 հա տարածքում են իրականացվել անտառապատման աշխատանքներ: 2016 ...

>>>
default«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է. 1. Բարձրագույն կրթություն 2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ 3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր) 4. Անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են. 1. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն 2. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ...

>>>
1Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել՝ բերալավելով հողի և անտառների կառավարումը

ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ- FAO) սույն թվականի հունիսի 23-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ներկայումս նախանշված խնդիրները, հնարավոր խոցելի ոլորտները և թիրախային խմբերը: Աշխատաժողովին ներկա էին ՊԳԿ միջազգային փորձագետ Տրեվոր Սելֆը, ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ...

>>>
rsz_1rsz_desktop9-741x486Գեղարվեստական մրցույթ՝ նվիրված «Եվրոպական անտառների շաբաթ»-ին

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպում է գեղարվեստական մրցույթ՝ նվիրված «Եվրոպական անտառների շաբաթ»-ին, որն անցկացվելու է սույն թվականի հոկտեմբեր ամսին: Մրցույթի հիմնական նպատակն է իրազեկել երիտասարդներին՝ անտառի նշանակության մասին: Մրցույթին կարող են մասնակցել 5-19 տարեկանները: Մրցույթը կանցկացվի երեք տարիքային խմբերի համար. 1-ին խումբ՝ 5 – 8 տարեկաններ 2-րդ խումբ՝ 9 – 12 տարեկաններ 3-րդ խումբ՝ ...

>>>
fire-472x265Զգուշացում՝ անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացումն ու տարածումը կանխելու նպատակով

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է ...

>>>
thumbs_5Քննարկվել են Շիրակի մարզի անտառտնտեսությանը վերաբերող հարցեր

06/28/2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Այնտեղ տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանի և մարզի անտառտնտեսության տնօրենի  ու աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային մի շարք խնդիրներ, նախանշվել են անելիքները:

>>>
OLYMPUS DIGITAL CAMERAՔննարկվել են անտառային բերքի ծավալների ճշգրտմանը և իրացմանը վերաբերող հարցեր

06/29/2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանը  հունիսի 26-27-ին աշխատանքային այցով եղել են  Տավուշի և Լոռու մարզերում: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ մարզերի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների հետ, քննարկվել են ոլորտային խնդիրներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապօրինի ծառահատումների դեմ խստացված ...

>>>
thumbs_5 (1)Քննարկվել են Արագածոտնի մարզի անտառպահպանությանը վերաբերող հարցեր

06/29/2017  ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանն այսօր` հունիսի 29-ին,  աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր:  Այնտեղ տեղի է ունեցել հանդիպում՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, փոխնախարար Աշոտ Հարությունյանի,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանի,  մարզի անտառտնտեսության տնօրենի և աշխատակիցների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառպահպանությանը և անտառվերականգնմանը վերաբերող ...

>>>
3Արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով

 06/30/2017   Համաձայն ՀՀ  գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի  հունիսի 22-ի  N 153-Ա հրամանի`  ս.թ. հունիսի 27-ին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անց է կացվել  «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով արտապլանային հատուկ տակտիկական ուսումնավարժություն:       Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական և մարզային կառույցների,  «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Լոռու ...

>>>
1Կմշակվի ծրագրի վերջնական տարբերակ. ՊԳԿ ներկայացուցիչը կարևորեց արդյունավետ համագործակցությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը  հունիսի 30-ին աշխատանքային հանդիպում են ունեցել  ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) փորձագետ Տրեվոր Սելֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի  իրականացման հետ կապված հարցեր: Շեշտվել է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց ...

>>>
101756123080«Ճամբարակի անտառտնտեսություն»-ում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 9022 հա, որից անտառածածկ են 6547.2 հեկտարը: 2017 թվականի գարնանը շաբաթօրյակի միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 2,4 հա տարածքում: ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2014 թվականին հիմնադրված 10 հա անտառմշակույթներում 2016 թվականի ընթացքում իրականացվել են խնամքի աշխատանքներ: Նույն թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման ...

>>>
unnamedՍեմինար-քննարկում՝ Ղրղզստանում. կարևորվել է անտառտնտեսության կառավարման մեկ միասնական մոտեցման մշակման հարցը

13. 07. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը սույն թվականի հուլիսի 4-6-ը մասնակցել է Ղրղզստանի Իսիկուլի մարզում  նախկին ԱՊՀ երկրների անտառային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինար- քննարկմանը: Սեմինարի անցկացման նպատակն էր բարձր հիմքերի վրա դնել անտառտնտեսության  խնդիրների և մյուս անհրաժեշտ միջոցառումների լուսաբանման, անտառային սեկտորում ռազմավարական կոմունիկացիաների զարգացման հետ կապված հարցեր: Նշենք, որ սեմինարը կազմակերպվել ...

>>>
1Ուսումնասիրություններ՝ «Եղեգնուտի անտառտնտեսության» Փամբակի անտառպետության տարածքում

14. 07. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ համաձայն «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կողմից բարձրացված խնդրի, որը վերաբերում էր «Եղեգնուտի անտառտնտեսության» մերձակայքում ժայռաթափման հետևանքով նկատված անտառային տարածքների կրած որոշակի վնասներին, տեղեկացնում ենք, որ դաշտային ուսումնասիրություններ են կատարվել «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության տարածքում, որի անմիջական հարևանությամբ անցնում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Պարզաբանենք, որ Սանասարյանի կողմից ...

>>>
mqdefaultԱնտառգնահատման դաշտային ուսուցում՝անտառտնտեսությունների աշխատակիցների համար

14. 07. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում նախատեսում է իրականացնել անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը կվարի «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը: Տեղեկացնենք, որ ուսուցումն անցկացվելու է հետևյալ թեմաների շրջանակներում. Ծառուտի ...

>>>
22Իրականացվել են կանխարգելիչ հրդեհաշիջման աշխատանքներ

14. 07. 2017 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում նկատվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհների առաջացման հավանականությունը մեծ է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ առաջարկելով համատեղ իրականացնել կանխարգելիչ հրդեհաշիջման աշխատանքներ: Այսօր՝ հուլիսի 14-ին, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի երևանյան տեղամասի ներկայացուցիչները և ԱԻՆ-ի աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող անտառամերձ խոտածածկ տարածքում իրականացրել են ...

>>>
file_243_3009379-640x420«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն ու գլխավոր անտառապետն աշխատանքային այցով կմեկնեն Բելառուսի Հանրապետություն

19. 07. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն այսօր՝ հուլիսի 19-ին, աշխատանքային այցով կմեկնեն Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին։

>>>
101756123080«Հայանտառ»-ը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու ուղղությամբ

26.07.2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է` չնայած շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներին, արձանագրվում են ապօրինի անտառահատումների դեպքեր, ինչը հաշվի առնելով, համագործակցելով պատկան մարմինների հետ, ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու, օրինազանցներին օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու, պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ: Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում անտառկառավարման և անտառպահպանման նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ, այդ թվում՝ ...

>>>
1500Կստեղծվի հայ-բելառուսական բարեկամության պուրակ. կայացել է միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը

26․ 07․ 2017   ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը հուլիսի 19-22-ն աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էին: Մանուկյանն ու Պետրոսյանը մասնակցել են ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին, որին ներկա էին 4 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ներկայացուցինչներ:Միքայել Մանուկյանն իր ...

>>>
img_5803Հանձնարարականներ՝ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ

27. 07. 2017 Այսօր, հուլիսի 27-ին, կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականներ է տվել։ Կարապետյանի խոսքով՝ անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև՝ առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության խնդիրների արդյունավետ լուծման համար: «Փաստաթղթերում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ...

>>>
3«Հայանտառ»-ի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

30. 07. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սույն թվականի հուլիսի 29-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին: ՊՈԱԿ-ի աշխատակիցները, մասնավորապես, մասնակցել են Երևանի Կոմիտասի այգու տարածքի մաքրման լայնածավալ աշխատանքներին:

>>>
3-20Համագործակցության առաջարկ՝ պտուղ-բանջարեղեն վերամշակող կազմակերպություններին

02.08.2017   ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝   2017 թվականի սպասվող բերքի ծավալներից ելնելով՝  շուկայական մրցունակ գներով վաճառքի է հանվելու էկոլոգիապես մաքուր մասուր, հոն, անտառային տանձ և խնձոր։ Պտուղ-բանջարեղենի վերամշակման շուկայում գործող կազմակերպություններին հրավիրում ենք համագրոծակցության։ Կապ մեզ հետ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ընդունարան՝  010 65 17 38 Մարկետինգի և կոմերցիայի բաժին՝ 011 65 46 97 Բաժնի պետ՝ Վաղարշակ Սարգսյան՝  093 17 72 22  

>>>
Անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառտնտեսությունների աշխատակիցների համար

03. 08. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացնել է անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը վարել է «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը: «Գուգարքի անտառտնտեսություն»-ում անցկացվել է անտառի գույքագրման վերաբերյալ ուսուցողական ...

>>>
hrdeh-1-298x186Ինտենսիվ աշխատանքներ՝ Վայոց ձորում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ․ «Հայանառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս դեպքի վայրում է

11․ 08․ 2017 Երեկ՝ օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի հարակից տարածքում։  Չնայած հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներին, այն մարել դեռևս չի հաջողվում։ Հրդեհի հետևանքով այրվել են ավելի քան 230 հեկտար խոտածածկ՝ այդ թվում անտառածածկ տարածքներ։ Հայտնենք, որ բացի ԱԻՆ-ի աշխատակիցներից, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի, բնապահպանության պետական ...

>>>
defaultԱրայիկ Ավագյանը նշանակվել է «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում

14. 08. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արայիկ Ավագյանը։ Տեղեկացնենք, որ մրցույթի մասնակցության հինգ հայտ է ներկայացվել՝ Արայիկ Ավագյանի, Արթուր Գաբրիելյանի, Աշոտ Վարդապետյանի, Վահագն Առաքելյանի, Սևակ Քոքոբելյանի կողմից։ Կայացած ընտրությունից հետո առավելագույն ձայներ ստացած երեք թեկնածուներից Արայիկ Ավագյանն է նշանակվել տնօրենի պաշտոնում։ Նշենք, որ Ավագյանը նախկինում  «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում աշխատել է որպես ավագ անտառապետ։

>>>
20864571_1754548884846022_1726742430_nՎայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս

14․ 08․ 2017 Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, սակայն նոր օջախների բռնկման վտանգը չեզոքացել է։ Հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե ...

>>>
072116135426«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

16.08.2017 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է. Բարձրագույն կրթություն 2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ 3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավ%D

>>>
Mixed_forest-Poland_spring«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

16.08.2017 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է. Բարձրագույն կրթություն 2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ 3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր) 4. Անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն ...

>>>
texekanq3«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են «Խոսրովի անտառ»-ում իրականացվող հրդեհի հետմարման աշխատանքներին

18.08.2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանի գլխավորությամբ, այսօր հերթական անգամ մեկնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ մասնակցելու հրդեհի հետմարման աշխատանքներին։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, իրականացվող գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար, կիրառում են նաև անտառային ոլորտին առնչվող անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ։    

>>>
Mixed_forest-Poland_springԱռավել հրդեհավտանգ անտառային տարածքներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

23․ 08․ 2017  Անտառային հրդեհների դեմ կոորդինացված գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Անցած մի քանի օրերի ընթացքում Միքայել Մանուկյանի գլխավորությամբ հանդիպումներ են տեղի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրենների հետ։ Հանձնարարվել է առավել հրդեհավտանգ անտառային տարածներում սահմանել շուրջօրյա հերթապահություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, ...

>>>
1Կայացել է «Եվրոպական անտառների շաբաթ»-ին նվիրված գեղարվեստական մրցույթը

28. 08. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր գեղարվեստական մրցույթ՝ նվիրված «Եվրոպական անտառների շաբաթ»-ին։ Մրցույթի հիմնական նպատակն է իրազեկել երիտասարդներին՝ անտառի նշանակության մասին: Տեղեկացնենք՝ կայացել է մրցույթի նախնական փուլը, որն անցկացվել է երեք տարիքային խմբերի համար. 1-ին խումբ՝ 5 – 8 տարեկաններ 2-րդ խումբ՝ 9 – 12 տարեկաններ 3-րդ խումբ՝ 13 – 19 տարեկաններ Մրցույթի արդյուքնում․ 1-ին մրցանակին արժանացավ Արայիկ ...

>>>
072116135426Երևանում կքննարկվեն կայուն անտառկառավարման և մոնիթորինգի հարցերը

01․09․2017 ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE) և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2017 թվականի սեպտեմբերի 13-15-ը կազմակերպելու են աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կայուն անտառկառավարման (ԿԱԿ) ինդիկատորների ազգային համակարգի մշակման մեթոդները: Մասնակցելու են պետական, ոչ-պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Նշենք, որ մասնակցային գործընթացում մշակված ԿԱԿ ինդիկատորները կարող են կարևոր տեղեկություններ տրամադրել երկրում անտառային ...

>>>
c02e455dc5dff94d682e758355518cf9Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հիմնականում բնաշիվային կաղնիներ

05․ 09․ 2017 ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ Հայտնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։ ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Արագածոտնի մարզպետարանի,  Աշտարակի ...

>>>
21414829_1763569877277256_3852218613498199978_oԲյուրականում իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում

07.09.2017 ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհն ամբողջությամբ չի մարվել, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման ուղղությամբ։ Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ...

>>>
21553096_1131047780360743_446961338_nԲյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներն ընթացի մեջ են

08.09.2017 ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը մարվել է, հետմարման աշխատանքներն ընթացի մեջ են։ Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։ Հրդեհի հետևանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր ...

>>>
21397558_1930428827212944_2121148123_nՇահագործման է հանձնվել «Հայանտառ»-ի առաջին փայտամշական արտադրամասը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում  սույն թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման է հանձնվել «Հայանտառ»-ի առաջին փայտամշական արտադրամասը, որտեղ մեկնարկել է տախտակի և գյուղատնտեսական մթերքների համար նախատեսված արկղերի արտադրությունը։ Տեղեկացնենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նմանօրինակ արտադրամաս ստեղծել «Հայանտառ»-ի ևս չորս անտառտնտեսություններում։ Հայտնենք նաև, որ ընդունվում են գյուղատնտեսական մթերքների համար նախատեսված արկղերի պատրաստման պատվերներ, ինչպես նաև, իրականցվում է պատրաստի ...

>>>
21469871_1131047730360748_356962747_nՔննարկվել են վնասված անտառային տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների հնարավորությունները

12․ 09․ 2017  ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը սեպտեմբերի 9-ի դրությամբ մարվել է, հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։ Հրդեհի հետևանքով՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված ...

>>>
5«Հայանտառ»-ի հետևողականության արդյունքում կնքվել է աղբահանության պայմանագիր

14․ 09․ 2017 Սյունիքի մարզի Տաթև համայնքին կից և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի որոշակի հատվածն ընդգրկող  անտառային տարածքի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտապես մասնակցություն են ունեցել տարածքի աղբահանության կազմակերպմանը, սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ տարածքը զբոսաշրջային երթուղու մաս է կազմում, անխուսափելի է դառնում դրա՝  պարբերական աղտոտումը։ «Հայանտառ»-ի  հետևողականության ...

>>>
IMG_3569Անտառների կայուն կառավարման չափանիշների և ցուցանիշների սահմանում․ աշխատաժողով՝ Երևանում

15․ 09․ 2017 Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 13-ին կազմակերպել է եռօրյա աշխատաժողով, որը  նպատակ ունի սահմանել Հայաստանի անտառների կայուն կառավարման չափանիշները և ցուցանիշները։ Աշխատաժողովին մասնակցություն են ունեցել անտառների պահպանության  փորձագետներ՝ կառավարությունից, կրթական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից։  Տեղեկացնենք, որ անտառների կայուն կառավարման համապատասխան չափանիշներ ...

>>>
21903528_309652459499022_701430375_nՀանկարծամահ է եղել «Հայանտառ»-ի պահպանության և պաշտպանության բաժնի պետը

20․09․ 2017 Ցավով տեղեկացնում եք, որ երեկ երեկոյան հանկարծամահ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանության և պաշտպանության բաժնի պետ Մուշեղ Խլղաթյանը։ Հայտնում ենք, որ Խլղաթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18։00-ին՝ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում (3-րդ փողոց, 3-րդ տուն):  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակազմը ցավակցություն է հայտնում Խլղաթյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

>>>
«Հայանտառ»-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ

20․09․2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Հնարավոր ապօրինի փայտանյութ տեղափոխող ավտոմեքենաները հայնտաբերելու նպատակով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հսկողության, անտառների պահպանության և պաշտպանության և արտադրության կազմակերպման բաժինների աշխատակիցներիը 12․ 09․ 2017-ից մեկամսյա ժամկետով գործուղվել են Գեղարքունիքի և Լոռու մարզեր՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հսկող հենակետեր ստեղծելու համար։ Տեղեկացնենք, որ հենակետերը չեն ...

>>>
13164_am_1Կառավարությունում քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին վերաբերող հարցեր

20. 09. 2017 Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), ...

>>>
39006Փայտանյութի իրացմանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցություն՝ Տավուշի մարզում

23. 09. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին,  մասնակցել է Տավուշի մարզպետարանում կազմակերպված  խորհրդակցությանը, որի առանցքում փայտանյութի գների սահմանման, իրացման հետ կապված հարցերն էին: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզի դատախազը,  ոստիկանության  Տավուշի մարզային վարչության պետը, ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը, մարզի անտառտնտեսությունների ...

>>>
f560524eaa2186_560524eaa256f.thumb«Հայանտառ»-ը կազմակերպում է համահայաստանյան ծառատունկ

28․ 09․ 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին կազմակերպում է ծառատունկ՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Մասնակցել ցանկացող բոլոր հասարակական և այլ կազմակերպությունները, անհատները կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն՝ զանգահարելով (011) 65 09 35, (095) 75 93 37  հեռախոսահամարներին, գրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեներին (info@hayantar.am,  armforest17@gmail.com)։  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ...

>>>
1ՊԳԿ-ի ներկայացուցիչները հատկապես հետաքրքրված են Լոռու և Սյունիքի մարզերի անտառային տարածքներով․ աշխատանքային հանդիպում՝ «Հայանտառ»-ում

05․ 10․ 2017 «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում»  ծրագրի շրջանակներում կազմակերպվող շարունակական բնույթ կրող աշխատաժողովներից հերթականը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Նշենք, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) աջակցում է ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանություն նախարարություններին՝ ծրագրային առաջարկ մշակելու և Կանաչ կլիմայի հիմնադրամին ներկայացնելու համար։ Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել ...

>>>
7Նորայր Այվազյանը նշանակվել է «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում

06.10. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Նորայր Այվազյանը: Տեղեկացնենք, որ մրցույթի մասնակցության հայտ ներկայացրել էր միայն Նորայր Այվազյանը, ով վերոնշյալ անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատարն էր:        

>>>
87շՍասուն Մանուկյանը նշանակվել է «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում

06. 10. 2017 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Սասուն Մանուկյանը: Տեղեկացնենք, որ մրցույթի մասնակցության հայտ ներկայացրել էին Սասուն Մանուկյանը և Վահրամ Մարտիրոսյանը:    

>>>
libananyan-mayriՀայաստան են բերվել լիբանանյան մայրիներ․ տնկիների կպչողականությունը կփորձարկվի Հայաստանի բոլոր մարզերում

23. 10. 2017 Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի և դեսպանության աջակցությամբ, լիբանանահայ գործարար, բարերար Կարապետ Պապահեքյանի նախաձեռնությամբ Հայաստան է բերվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է տրամադրվել լիբանանյան մայրու 250 տնկի։ Նախաձեռնության հեղինակները «Հայանտառ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնության են եկել, որ նախ փոքր չափաքանակի (250 հատ) տնկի բերվի Հայաստան։  Տնկիների հաջող աճի ...

>>>
1509088989-9285 (1)Պատգամավորներն ակտիվ մասնակցություն կունենան «Հայանտառ»-ի կողմից կազմակերպված ծառատունկին

27. 10. 2017 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին,  խորհրդարանում մի շարք նախագծերի քվեարկությունից հետո հայտարարել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված համահայաստանյան ծառատունկին իրենց մասնակցությունը կունենան նաև պատգամավորներ և Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ։  «Նոյեմբերի 4-ին համահայկական ծառատունկ է հայտարարված, որին, անշուշտ, իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Ազգային ժողովը։ Տեղեկացնեմ պատգամավորներին և աշխատակազմին, որ մեքենաներն Ազգային ժողովի ...

>>>
IMG_9272«Հայանտառ»-ի Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացվում են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքեր՝ ԳՄՀԸ աջակցությամբ

31. 10. 2017  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի աջակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացվում են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքեր (ընդհանուր մոտ 200 հա տարածքում), որոնց ընթացքում նախատեսվում է կիրառել Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգը (ԱԱԿՏՀ)։ Իրականացվող դաշտային միջոցառումներն առավել արդյունավետ նախապայմաններ կապահովեն նախկինում հատված անտառային տարածքների վերականգնման համար, իսկ ...

>>>
121Հայ-բելառուսական համագործակցություն՝ անտառային ոլորտի արդյունավետ կառավարման ասպարեզում

31. 10. 2017  ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Միքայել Մանուկյանը և տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը գյուղատնտեսության նախարարությունում՝ նախարար  Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  հանդիպում են ունեցել անտառների կառավարման «Բելգոսլես» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը: Անցած ...

>>>
3Ստորագրվել են անտառային ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության համաձայնագրեր․ 2018 թվականին կհիմնվի բարեկամության պուրակ

02․11․2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Համաձայնագրերը ստորագրվել են համաձայն ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին ...

>>>
23163752_326403704490564_1537616203_nԱվելի քան 42 հազար տնկանյութ՝ մոտ 35 հեկտար տարածքում․ կկազմակերպվի համապետական ծառատունկ

03․ 11․ 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ։ Այս նախաձեռնության մեկնարկը կտրվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին։ Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ «Հայանտառ»-ը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա ...

>>>
15Կայացել է համապետական ծառատունկ. Միքայել Մանուկյանը մասնակցել է Բյուրականի տարածքում կազմակերպված ծառատունկին

04. 11. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից այսօր՝ նոյեմբերի 4-ին, առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպվել է համապետական ծառատունկ: Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ ...

>>>
image«Հայանտառ»-ը խստացրել է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ

08․ 11․ 2017  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։ Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։  «Հայանտառ»-ի  որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ ...

>>>
13273_am_1Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

09.11.2017 Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր:  Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային ...

>>>
tsaratunk41 հեկտարից ավելի տարածքում տնկվել է մոտ 45 հազար տնկանյութ

13. 11. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին կազմակերպված համահայկական ծառատունկն իրականացվել է ավելի քան 41 հեկտար տարածքում։ Նշենք, որ նախատեսվել էր ծառատունկն իրականացնել մոտ 35 հեկտար տարածքում՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար։ Վերջնարդյունքում՝ 41 հեկտարից ավելի տարածքում տնկվել է մոտ 45 հազար տնկանյութ (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի, ընկուզենի, լիբանանյան ...

>>>
новый коллажՓոխըմբռնման հուշագիր՝ «Հայանտառ»-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև

17. 11. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում «Շիկահող» պետական արգելոցի պահպանման գոտում տեղակայված Կապան համայնքի 4 բնակավայրերի (Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ) էներգետիկ ապահովության վերաբերյալ անհատական ծրագրային ...

>>>
23722419_2130143777004135_8919214760266710922_nԽնամքի և սանիտարական հատումների նպատակով ծառերի նախնական հաշվառման աշխատանքներ են կատարվել

20․ 11․ 2017  Ի պատասխան սոցիալական ցանցերում շրջանառվող՝ համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են  «Հայանտառ»-ի  «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել: Նշյալ  անտառային տարածքը հասունացող՝ ...

>>>
1511507549-6325«Հեռուստամարաթոն-2017»-ին «Հայանտառ»-ը նվիրաբերել է 300 հազար ՀՀ դրամ

24. 11. 2017 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 300 հազար ՀՀ դրամ։  Մարաթոնի ողջ հասույթը տրամադրվելու է Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:  «Հեռուստամարաթոն-2017»-ին հավաքվել է 12.505.456 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:        

>>>
Training in Gugarq FEՔննարկում և ուսուցումներ՝ Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱԿՏՀ) բարելավման աշխատանքների վերաբերյալ

08. 12. 2017  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ/IBiS) ծրագիրը  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 24-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Քննարկման  ընթացքում ներկայացվել են անցած ամիսներին Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱԿՏՀ) բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կայացած քննարկմանը  ներկա էին  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Անտառային պետական ...

>>>
image«Հայանտառ»-ի տնօրենը հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչների հետ

14. 12. 2017  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և տնօրենի առաջին տեղակալ, «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը երեկ՝ դեկտեմբերի  13-ին, աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների, մասնավորապես՝ ծառայության գյուղատնտեսության բաժնի հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի մասնագետ Ջեն Քրոֆտի, ծառայության վրաստանյան ...

>>>

This post is also available in: English