enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ուսումնասիրություններ՝ «Եղեգնուտի անտառտնտեսության» Փամբակի անտառպետության տարածքում

14. 07. 2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ համաձայն «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կողմից բարձրացված խնդրի, որը վերաբերում էր «Եղեգնուտի անտառտնտեսության» մերձակայքում ժայռաթափման հետևանքով նկատված անտառային տարածքների կրած որոշակի վնասներին, տեղեկացնում ենք, որ դաշտային ուսումնասիրություններ են կատարվել «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության տարածքում, որի անմիջական հարևանությամբ անցնում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:

Պարզաբանենք, որ Սանասարյանի կողմից արված լուսանկարները, որոնք «Յուրայի աղբյուր»-ին հարող տարածքն են պատկերում, «Եղեգնուտի անտառտնտեսության» հողային տարածնքների մաս չեն կազմում: Նշենք, որ ավտոճանապարհի վերանորոգման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների հետևանքով առաջացած լեռնային գրունտի լիցքը, որը ծանր տեխնիկայի միջոցով լցված է ճանապարհի ներքևի հատվածում՝ «Յուրայի աղբյուր» կոչվող տեսամասի հարակից տարածքից արևմուտք է:

Իսկ «աղբի գադուկ» կոչվող տեղաղամասում արված լուսանկարների մասով տեղեկացնենք, որ նշված տարածքում դեռևս 2016 թվականի նոյեմբեր ամսին ճանապարհային  շինարարների կողմից կատարվող լիցքը մեր կողմից արգելվել է և չի շարունակվել մինչ օրս: