enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տավուշի մարզի անտառտնտեսություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

Տավուշի մարզի 4 անտառտնտեսություններում 2016-2017 թվականներին շաբաթօրյակների միջոցով իրականացվել է անտառապատում՝ 6.5 հա և նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում՝ 32.1 հա ընդհանուր տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին 2016թ. իրականացվել է նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք՝ 43.1 հա ընդհանուր մակերեսի վրա:
Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի անտառները և անտառային հողերի տարածքները կազմում են 118087 հեկտար, որից 104857.6-ն անտառածածկ է: Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 4 մասնաճյուղեր՝
1. Արծվաբերդի անտառտնտեսություն – 42837 հա
2. Իջևանի անտառտնտեսություն – 25512 հա
3. Նոյեմբերյանի անտառտնտեսություն – 29254 հա
4. Սևքարի անտառտնտեսություն – 20484 հա
2016թ. անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ Սևքարի անտառտնտեսությունում իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ՝ 1100 հա տարածքում:
2016թ. մթերվել է շուրջ 8700 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ շուրջ 1100 խմ:
2016-2017թթ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 41108 պահեստային խմ վառելափայտ:
2016 թվականին և 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի անտառտնտեսություններում անտառային հրդեհների դեպքեր չեն արձանագրվել:
2017թ. հունիսի 1-ի դրությամբ մթերվել է 652.61 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 96 խմ:
2017թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի անտառտնտեսություններում հայտնաբերվել է ապօրինի հատված 53 ծառ (2016թ-ին՝ 153 ծառ).
Արծվաբերդի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 35 ծառ)
Իջևանի անտառտնտեսություն– 32 ծառ (2016թ-ին՝ 84 ծառ)
Նոյեմբերյանի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 16 ծառ)
Սևքարի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 18 ծառ)