Ա Բ Գ Դ Ե Թ Ի Լ Խ Ծ Կ Հ Մ Ն Շ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք

Ա

Ագրոանտառբարելավում – Агролесомелиорация – անտառաբուծության բնագավառ, ուսումնասիրում է հանդակների արդյունավետության բարձրացման տեխնոլոգիական և կազմակերպչական հարցերը:  Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և պաշտպանական մյուս հատկանիշների վրա:

Ագրոանտառբարելավման շրջանացում – Агролесомелиоративное районирование – անտառաճեցման պայմաններից ելնելով` տարածքի բաժանումն անտառբարելավման շրջանների:  Բաժանման հիմքում ընկած են հողակլիմայական, հիդրոլոգիական, երկրաբանական, տոպոգրաֆիական գործոնները և գյուղատնտեսության ուղղվածությունը:  Ա. շ. օգտագործում են ագրոանտառբարելավման միջոցառումների նախագծման, ծառաթփային տեսակաշարի ընտրության, անտառաշերտերի հիմնադրման, նրանց մշակման ագրոտեխնիկական միջոցառումների պլանավորման նպատակով:

Ադապտացիա (հարմարողականություն) – Адаптация – տեսակի կամ պոպուլյացիայի մորֆոլոգիական վարքագծի դրսևորումը, որն ապահովում է տվյալ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը միջավայրի որոշակի պայմաններում:

Անթրոպոգեն գործոններ – Антропогенные факторы – միջավայրում տեղի ունեցող փոփոխություններ, որոնք պայմանավորված են մարդու գործունեությամբ:  Կարող են լինել անմիջական` անտառների զանգվածային ոչնչացում, և անուղղակի, որն իրականացվում է լանդշաֆտի, կլիմայի, օդի ֆիզիկական վիճակի ու բաղադրության, հողի և այլ փոփոխությունների հետևանքով:  Միջավայրի աղտոտումը կենցաղային և արդյունաբերական թափոններով հանգեցնում է էկոլոգիական հավասարակշռության խախտման, օրգանիզմների համակեցության (կենսաերկրացենոզի) քայքայման:  Հողի բերրիության բարձրացմամբ մշակաբույսերի և ընտանի կենդանիների համար մարդը ստեղծել է նոր միջավայր`ագրոկենսացենոզներ:

Անտառի պաշտպանության կենսաբանական եղանակներ – Биологические метвды защиты леса – օրգանիզմների կամ նրանց կեսագործունեության ընթացքում առաջացած նյութերի համակողմանի օգտագործումն անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ:

Անտառի բոնիտետ – Бонитет леса – անտառում հողային պայմանների բերրիության չափանիշը յ` արտահայտված ծառերի աճով, պայմանավորված նրանց հասակով, լրիվությամբ, կազմով, ձևով, ծագումով (սերմնային վեգետատիվ):  Որոշում են համապատասխան հասակում` ծառերի միջին բարձրությամբ;

Անտառի ջրակարգավորիչ դերը – Водорегулирующая роль леса – անտառները կանխում են մթնոլորտային տեղումներից առաջացած մակերեսային հոսքը` վերածելով ստորգետնյա հոսքի:  Նպաստում են աղբյուրների և գետերի ջրերի կայուն մակարդակի պահպանմանը:  Տրանսպիրացիայի միջոցով գոլորշիացնելով մեծ քանակությամբ ջուր` կանխում են ճահճացումը, նպաստում հողի դրենաժին:

Անտառի վերականգնում – Возобновление леса – հին անտառին փոխարինող երիտասարդ ծառերի նոր սերնդի առաջացումը սաղարթի տակ կամ նախկին հատատեղում:  Անտառի վերականգնումը կարող է ընթանալ տարբեր ժամանակաընթացքում` մեկից մինչև տասնյակ տարիներ:  Կուսական անտառներում և այնտեղ, ուր պարբերաբար կատարվում են ընտրովի հատումներ անտառի վերականգնումը ընթանում է անընդհատ և նրա սկիզբն ու վերջը դիտելն անհնար է:   Հատված անտառի վերականգնումն ավարտվում է, երբ մատղաշը միակցվում է և սկսվում է պայքար առանձին ծառերի աճման ու ձևավորման պրոցեսում:  ՈՒնի երկու շրջան` նախնական, երբ մատղաշը միակցվում է և սկսվում է պայքար առանձին ծառերի աճման ու ձևավորման պրոցեսում:  Ունի երկու շրջան` նախնական, երբ մատղաշն առաջանում է մայր սաղարթի տակ, մինչ անտառի հատումը, և հետագա, երբ հատումից հետո անտառը վերականգնվում է բնական սերմնատարածման կամ կամ արհեստական անտառտնկման ճանապարհով:  Ըստ ծագման անտառի վերականգնումը լինում է սերմնային և վեգետատիվ (մասնավորապես կոճղաշիվային):  Ըստ վերականգնման բնույթի` բնական և արհեստական:  Սերմնային ծագում ունեցող անտառներն աչքի են ընկնում երկարակեցությամբ բարձր արդյունավետությամբ և բնապահպանական լավագյույն հատկություններով:

Անտառի վեգետատիվ վերականգնում – Вегетативное возобновление леса – անտառի բնական բազմացման վեգետատիվ եղանակ` բնաշիվերով, կոճղաշիվերով, արմատային ընձյուղներով, անդալիսով և արհեստական բազմացման եղանակով` կտրոնների ու անդալիսների միջոցով:

Անտառի (ծառուտի) տարիքը (հասակը) – Возраст леса – անտառի տարիքը հաշվում են հասակային դասերով:  Մեկ դասը, նայած աճման պայմաններին և տեսակի աճման տեմպին, ընդգրկում է 5 օրացույցային տարի արևադարձային գոտում, 10-20 տարի`  բարեխառն գոտում:  Հյուսիսային լայնություններում աճող ծառերի հասակային դասը անկախ տեսակից, երբեմն ընդունվում է 40 տարի:  Անտառը լինում է միահասակ, երբ կազմավորված է մեկ հասակային խմբին պատկանող ծառերից:  Տարահասակ, երբ ծառուտի կազմավորմանը մասնակցում են երկու և ավելի դասի պատկանող ծառեր:  Արհեստական տնկարկները, ինչպես նաև կոճղաշիվային ծագում ունեցող ծառերը լինում են միահասակ: Օգտագործվում է նաև անտառի հասակային փուլ հասկացությունը` մատղաշ (ձողանային), միջին տարիքի, հասունացող, հասուն, գերհասուն:

Անտառի կողմնակի օգտագործում – Побочные лесные пользования – անտառային ֆոնդի (անտառածածկ և ոչ անտառածածկ տարածքում) ամեն տիպի օգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, մեղվապահություն, վայրի պտուղների, հատապտուղների, դեղաբույսերի, սնկերի հավաքում և այլն, որոնք կախված չեն փայտանյութի հետ):  Անտառտնտեսության համար ունի տնտեսական կարևոր նշանակություն:

Անտառը և կլիման – лес и климат – անտառը և կլիման գտնվում են սերտ փոխազդեցության մեջ:  Կլիմայով է բնորոշվում բուսածածկի տիպը, կազմը և զարգացման ընթացքը:  Անտառները, զբաղեցնելով հսկայական տարածք, զգալիորեն ազդում են օդերևութաբանական տարրերի վրա` ստեղծելով անտառային բնորոշ միկրոկլիմա:  Կլիմայի ազդեցությունը անտառի վրա – հյուսիսային լայնություններում անտառային բուսականությունն աճում է մինչև 10˚ իզոթերմի գոտին, որը պայմանականորեն ընդունված է անտառի հյուսիսային սահմանը, որից վեր տունդրայի գոտին է:  10˚ իզոթերմից ցածր, արևմուտքից դեպի արևելք տարածված են ասեղնատերևավոր անտառները` կեչու, կաղնու, արոսենու և սաղարթավոր այլ լայնատերև սաղարթավոր ծառատեսակներից կազմավորված անտառներով:  Ծառային բույսերի տարածման հյուսիսային սահմանը համընկնում է 50-ից բարձր օրվա միջին ջերմաստիճանի իզոգծին, որը և պայմանականորեն ընդունված է վեգետացիայի սկիզբ:  Օրինակ` խեժափիչու տարածման հյուսիսային սահմանն անցնում է այն իզոգծով, որտեղ 5˚-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը կազմում է 200 օր, մանրատերև լորենունը`150 օր, հաճարենունը` 210 օր:  Բուսականության տարածման վրա մեծ ազդեցություն ունի նաև մթնոլորտային տեղումների քանակը:  Ռուսաստանի եվրոպական մասում, արևմուտքից դեպի արևելք և հարավ-արևելք, տեղումների քանակը, առանձնապես ամռանը, նվազում է, իսկ ջերմաստիճանը բարձրանում, ինչն իր ազդեցությունն է թողնում անտառի կազմի, ձևի և հատկությունների վրա:

Անտառի ազդեցությունը կլիմայի (միկրոկլիմայի) վրա – համեմատաբար սակավ անտառածածկ շրջաններում, անտառատափաստանային գոտում անտառի ազդեցությունը կլիմայի վրա աննշան է:  Անտառի սաղարթը ամռանը  զգալիորեն արգելակելով արևի ջերմային ճառագայթների ներթափանցմանը, նվազեցնում է սաղարթի տակ օդի և հողի ջերմությունը, իսկ ձմռանը, պակասեցնելով հողից ջերմային ճառագայթումը սաղարթի տակ, ջերմաստիճանը որոշակիորեն բարձրանում է:  Տրանսպիրացիայի շնորհիվ անտառը գոլորշիացնելով հսկայական քանակության ջուր` բարձրացնում է շրջապատի օդի հարաբերական խոնավությունը:  Արագացնելով օդում եղած գոլորշիների խտացումը`անտառը հանգեցնում է հորիզոնական տեղումների (ցող, եղյամ) ավելացմանը, նպաստում սաղարթի տակ ձյան կուտակմանը և նրա հավասարաչափ բաշխմանը, պահպանում հողը սառչելուց, պայմաններ ստեղծում հալոցքի ջրերի դանդաղ ներծծման համար:  Փոխում է քամու ուղղությունը, նպաստում նրա արագության մեղմացմանը:  Խիտ անտառում եզրից 200-300 մ հեռավորության վրա քամին լրիվ մարում է:  Քամին, տանելով գոլորշիները, նպաստում է անտառից դուրս օդի խոնավության բարձրացմանը:

Անտառպատվածություն – Лесистость – որոշվում է տվյալ տարածքի և նրանում եղած անտառների հարաբերությամբ` արտահայտված տոկոսներով;  Անտառպատվածության աստիճանը  կախված է ֆիզիկաաշխարհագրական վայրից, հողակլիմայական պայմաններից:  Նրա դինամիկան պայմանավորված է բնական տարերային երևույթներով և մարդու տնտեսական գործունեությամբ:  Տարբերվում են` օպտիմալ անտառպատվածություն, հիդրոլոգիական անտառպատվածություն և անհրաժեշտ նվազագույն անտառպատվածություն:

Անտառների քարտեզ – Карта лесов – քարտեզ, որտեղ որոշակի պայմանական նշաններով ցույց են տրված անտառների կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունները:  Լայն կիրառում ունի անտառային ռեսուրսների բացահայտման, նրանց արտադրողականության գնահատման, պահպանման և պաշտպանության բնագավառներում:

Անտառի գույքագրում – Инвентаризация леса – անտառի նկարագրման և քարտեզագրման համակողմանի միջոցառում:  Կատարվում է անտառշինության ժամանակ կամ հատուկ հանձնարարականով:

Անտառի լրիվություն – Полнота леса – անտառի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը , որն օգտագործվում է ծառուտի վիճակի, նրա պաշարի որոշման և անտառտնտեսական միջոցառումների կանխատեսման համար:  Անտառի լրիվությունը որոշում են ծառերի բների 1,3 մ բարձրության վրա մակերեսների գումարով (անտառգնահատման լրիվություն) կամ ծառերի սաղարթի միակցվածության աստիճանով (անտառաբուծական լրիվություն):  Անտառգնահատման և անտառաբուծական լրիվության հարաբերությունը հաստատուն չէ, փոխվում է`կախված ծառատեսակից, հասակից, պայմաններից:  Տարբերում են անտառի բացարձակ և հարաբերական լրիվություն:  Բացարձակ լրիվությունն արտահայտվում է 1 հա-ում բոլոր ծառերի բնի մակերեսների գումարով կամ բոլոր ծառերի սաղարթի պրոեկցիաների գումարով (մ²):  Հարաբերական լրիվությունն արտահայտվում է մեկ ամբողջի տասնորդական մասերով (0,9,0,7,0,8 և այլն), ընդ որում, որպես մեկ ընդունվում է լրիվ միակցված տնկարկը:  Բարդ և խառը ծառուտներում լրիվությունը որոշում են տարբեր շարահարկերի և տեսակների համար առանձին:

Անտառմշակույթների գույքագրում – Инвентаризация лесных культур – հիմնադրված անտառմշակույթների որակը և արդյունավետությունը որոշելու, անտառմշակութային և անտառտնտեսական հետագա միջոցառումների մշակման նպատակով անցկացվող ստուգումներ:  Կատարում են 1-2 տարեկան անտառմշակույթներում, աշնանը, բույսերի աճի լրիվ դադարից հետո:  Անտառմշակույթների գույքագրում կատարվում է փորձահրապարակներով:  Մինչև 3 հա անտառմշակույթներում փորձահրապարակները պետք է զբաղեցնեն տարածքի 5 տոկոսը, 3-5 հա-ի դեպքում` 4 տոկոսը, 5-10 հա` 3 տոկոսը, 10-50 հա տարածքի դեպքում` 2 տոկոսը, 50 հա-ից ավելիի դեպքում` 1 տոկոսը:  25 տոկոսից ցածր կպչողականության անտառմշակույթները ենթակա են դուրսգրման:

Անտառի ուղղաձիգ գոտի կամ գոտիականություն – Зона вертикальная (леса) – լինում է ներքին, միջին, վերին, մերձալպյան:  Բնորոշ է լեռնային շրջաններին, որտեղ ելնելով ծովի մակարդակից ունեցած բարձրությունից, բուսածածկը փոփոխվում է:  Երկրագնդի տարբեր մասերում բույսերի ուղղաձիգ գոտիականության բացարձակ բարձրությունները տարբեր են, կախված աշխարհագրական լայնությունից, կլիմայական գործոններից, առաջին հերթին` ջերմաստիճանից:

Անտառային մշակույթներ – Лесные культуры – Անտառային մշակույթների հիմնադրումը անտառտնտեսության հիմնական խնդիրներից մեկն է:  Անտառային մշակույթներ կոչվում են անտառվերականգնման, անտառածածկ տարածքի ընդարձակման, անտառբարելավման նպատակով տնկման կամ սերմերի ցանքսի միջոցով արհեստական հիմնադրված անտառտնկարկները, որոնք դեռ չեն միակցվել և նրանցում տարվում են անտառմշակման (հողի փխրեցում, քաղհան և այլն) աշխատանքներ:  Բնական անտառվերականգնումը հաճախ պահանջում է փոքրածավալ հատումներ, երբ այս կամ այն պատճառով անհնար է ապահովել սերմնային վերարտադրությունը կամ այդ պրոցեսում տեղի է ունենում տեսակային անցանկալի փոփոխություն, անհրաժեշտություն է զգացվում կիրառելու անտառմշակութային միջոցառումներ:  Հաջող անտառմշակույթների ստեղծումը, բացի ծառատեսակների ճիշտ ընտրությունից և տեղաբաշխումից, կախված է ագրոտեխնիկական միջոցառումների ճիշտ և ժամանակին կիրառումից:  Անտառային մշակույթները լինում են համատարած, երբ բացակայում է բնական վերականգնումը, և մասնակի, երբ բնական վերականգնումն անբավարար է, կամ ընթանում է ոչ հիմնական ծառատեսակներով:  Անտառային մշակույթներում գլխավոր տեսակի ընտրությունը պայմանավորված է անտառաճման պայմաններով, հիմնականում հողի արտադրողականությամբ, տեսակի էկոլոգակենսաբանական առանձնահատկություններով և հիմնադրվող մշակույթի նպատակայնությամբ:  Անտառաճեցման պայմաններից և տեսակի աճման տեմպից ելնելով, 5-12 տարեկան միացված անտառային մշակույթները փոխադրվում են անտառածածկ ֆոնդ:

Անտառային մշակույթների խտությունը – Густота лесных культур – մեկ հա անտառմշակութային տարածքում աճող ծառերի և թփերի քանակը:  Լինում է սկզբնական տնկման (կամ ցանքսի) խտություն, և տնկարկի խտություն` հաշվարկի ժամանակ տնկարկում աճող ծառերի և թփերի փաստացի քանակը:  Տնկարկի սկզբնական օպտիմալ խտությունը պայմանավորված է տնկվող (ցանվող) տեսակների աճման էներգիայով և բնակլիմայական գործոններով:  Անբարենպաստ պայմաններում տնկում են համեմատաբար խիտ:  Ծառերի պասկի միակցվելուց հետո տնկարկի խտությունը կանոնավորվում են խնամքի հատումների միջոցով:

Անտառմշակույթների լրացում – Дополнение лесных культур – կատարվում է տնկարկի հիմնադրման առաջին երկու տարում` սկզբնական խտությունը պահպանելու նպատակաով, չորացած բուսյերի փոխարեն ծառերի և թփերի, տնկիների լրացուցիչ տնկման կամ սերմերի ցանքսի միջոցով:  Անտառմշակույթի լրացման անհրաժեշտությունը և քանակը որոշվում են անտառմշակույթների գույքագրման արդյունքներով:  Լրացումը կատարվում է 30-80 տոկոս կպչողականության դեպքում:  Օգտագործվում են տվյալ տարածքում հիմնադրված անտառտնկիների տարիքին համապատասխան միևնույն տեսակի ստանդարտ տնկիներ:

Անտառային քառակուսի (կվարտալ) – Лесной квартал – անտառի որոշակի մաս, որը սահմանագծված է անտառուղիներով (կածաններով), ճանապարհներով կամ բնական սահմաններով (գետ, լիճ, լեռնաշղթա և այլն):  Անտառային քառակուսիների բաժանումը կարող է լինել բնական, երբ սահմանազատվում է բնական սահմանագծերով (Անտառային քառակուսին ստացվում  է տձև), խառը, երբ նրանց սահմաններից որևէ մեկը լինում է բնական, մյուսները` արհեստական, և արհեստական, երբ անտառային քառակուսին սահմանազատվում է անտառուղիներով:

Անտառային հրդեհներ – Пожары лесные – լանդշաֆտային հրդեհների տարատեսակ, որի ժամանակ հրդեհը տարերայնորեն տարածվում է անտառում:  Անտառային հրդեհները լինում են գետնատարած, երբ այրվում են թափուկը, խաշամը, մամռային և խոտային ծածկույթը:  Հրդեհի տարածման արագությունը 1-3 մ/րոպե:  Արագընթաց գետնատարած հրդեհի դեպքում այրվում են նաև ենթանտառը, մատղաշը:  Գետնատարած հրդեհների դեպքում հիմնական ծառերը քիչ են վնասվում:  Սաղարթային հրդեհ – խոտածածկի, թափուկի, խաշամի հետ միասին այրվում է նաև ծառերի սաղարթը:  Սաղարթային հրդեհի տարածումն ընթանում է թռիչքաձև, տարածման միջին արագությունը մինչև 40 մ/րոպե:  Երբեմն գետնատարած և սաղարթային հրդեհները հանդես են գալիս միաժամանակ:  Ստորգետնյա (տորֆային) հրդեհ – բնութագրվում է 0,3-1,5մ և ավելի տորֆային շերտի անբոց այրմամբ:  Ստորգետնյա հրդեհի արագությունը չի անցնում օրական 7 մ-ից, տևողությունը` մեկ կամ մի քանի օրից մինչև մի քանի ամիս:

Անտառային հրդեհների դասակարգումը – Классификация лесных пожаров – գործնականում ընդունված է 3 տիպի հրդեհ` ստորին կամ գետնատարած, վերին կամ սաղարթային և ստորգետնյա:  Երբեմն առանձնացնում են նաև 4-րդ տիպը` բնային:  Բացի նշված տիպերից, լինում են նաև խառը,, երբ 2-րդ կամ 3-րդ տիպի հրդեհները հանդես են գալիս միասին և անցումային, երբ մի տիպի հրդեհը փոխարկվում է մյուսով:  Գետնատարած հրդեհն ուժգնության տեսակետից բաժանվում է` թույլ, մեղմ և ինտենսիվ:  Ըստ տարածման բնույթի` լինում է ակնթարթային, որը շարժվում  է արագ, այրելով կենդանի ծածկոցը, թաղիքի վերին շերտը, մասամբ մատղաշն ու ենթանտառը, և կայուն որը, բնորոշվում է դանդաղ տարածմամբ` ընդգրկելով ողջ թաղիքը և ծառաբների հիմքը:  Սաղարթային հրդեհները բաժանվում են` փոթորկային, որն արագ անցնում է ծառերի վերին մասով` այրելով ճյուղերը, և համատարած, որի կրակն ավելի կայուն և ընդգրկում է ողջ սաղարթը:  Ստորգետնյա հրդեհը լինում է խոր ստորգետնյա և մակերեսային (բնորոշ է տորֆային հողերին):

Անտառային թաղիք – лесная подстилка – անտառի սաղարթի տակ հողի մակերեսին անտառային կենսացենզի թափուկի կուտակումը, որը ձևավորվում է թաղիքանման շերտով` ստեղծելով բարենպաստ միջավայր կենդանիների ու միկրոօրգանիզմների համար:  Թաղիքի տարբեր շերտերում օրգանական թափուկը գտնվում է քայքայման և հումիֆիկացիայի տարբեր աստիճաններում:  Անտառային թաղիքի հզորությունը պայմանավորված է ծառուտի կազմով, ձևով, լրիվությամբ, հասակով, կենդանի ծածկոցի տիպով և նրա տարածվածության աստիճանով, հողի ջրային ռեժիմով, կլիմայական պայմաններով, կրծող կենդանիների գործունեության ակտիվությամբ և այլ գործոններով:  Անտառային թաղիքը լինում է 3 տիպի` մուլ կամ փուխր – առաջանում է լայնատերև ծառատնկիներից կազմավորված ծառուտներում` բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության պայմաններում, կոպիտ կամ թթու – առաջանում է ասեղնատերևավոր և մանրատերև սաղարթավոր անտառներում` բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, մոդեռն – հանդիսանում է նախորդ երկու տիպերի միջինը:  Լայնատերև սաղարթավոր հասուն անտառներում տարեկան անտառային թափուկը հասնում է մինչև 3000 կգ/հա:  Չոր տիպի ասեղնատերևավոր անտառներում 3000-6000 կգ/հա, իսկ թարմ և խոնավ տիպերում` 25-30 տոկոսով ավելի:  Ունի հողառաջացման կարևոր նշանակություն:  Այն կարգավորում է հողի քիմիական ռեակցիան, ջրային ռեժիմը, ֆիզիկական հատկությունները, բարձրացնում բերրիությունը, պայմաններ ստեղծում անտառի սերմնային վերականգնման համար և այլն:

Անտառտնկում – Посадка леса – տնկարանում աճեցրած սերմնաբույսերի և տնկիների միջոցով անտառի հիմնադրում:  Կատարում են համապատասխան մեքենաներով կամ ձեռքով (բահով)` ելնելով տնկանյութից, ռելիեֆից և հողի վիճակից:

Անտառի ցանքս – Посев леса – անտառմշակույթների հիմնադրումը տեղում սերմերի ցանքսի միջոցով:  Կիրառվում է ծերացած ծառուտների տակ նոր սերունդ ստեղծելու, ինչպես նաև հատատեղերում անտառի վերականգնումն ապահովելու նպատակով:  Կատարվում է ձիաքարշ կամ ձեռքի գործիքներով հողը նախապես փխրեցնելուց հետո:  Ցանքսը կատարվում է աշնանը կամ գարնանը, իսկ որոշ տեսակներ, որոնք ծլունակությունը շուտ են կորցնում (թեղի), ամռանը:  Սերմերի ծածկումը հողով կատարվում է` ելնելով սերմերի խոշորությունից և հողային պայմաններից:

Անտառպետություն – Лесничество – անտառտնտեսության տարածքային արդյունաբերական միավոր, որտեղ իրականացվում են` 1) անտառի կնքում (խարանում) և անտառմթերողներին ու բնակչությանն անտառանյութի բացթողում, կողմնակի անտառօգտագործման կարգավորում, 2) անտառանյութի ու կողմնակի անտառօգտագործման կարգի ու կանոնների ճիշտ կիրառման հսկողություն, 3) անտառի պահպանությունն ու պաշտպանությունը, 4) անտառտնտեսական միջոցառումներ (անտառվերականգնման, խնամքի, անտառշինական և այլն), 5) խնամքի հատումներ:  Անտառպետությունում անտառտնտեսվարման պատասխանատուն անտառապետն է, որն իր գործունեությամբ ենթարկվում է անտառտնտեսության տնօրենին:  Անտառպետությունում անտառտնտեսվարման պատասխանատուն անտառապետն է, որն իր գործունեությամբ ենթարկվում է անտառտնտեսության տնօրենին:  Անտառպետության տարածքը, նայած միջոցառումների ծավալին, կարող է լինել 5-8 հազարից մինչև մի քանի տասնյակ հազար հա:

Անտառապատում – Облесение – արհեստական անտառների հիմնադրման շնորհիվ անտառազուրկ տարածքների ծառապատում:  Կատարում են տնկման կամ սերմերի ցանքսի միջոցով:  Ելնելով աշխարհագրական դիրքից, ռելիեֆից և անտառապատման նպատակների` օգտագործում են ծառերի ու թփերի համապատասխան տեսակաշար և հողի մշակման տարբեր եղանակներ:

Անտառահատված – Выдел лесной – Անտառահատված – անտառի որոշակի հատված, որը կից անտառամասերից ունի հիմնական հատկանիշների (ձևը, կազմը, ծագումը, հասակայնությունը, բոնիտետը, տիպը, լրիվությունը և այլն) նկատելի տարբերություն:

Անտառշահագործում – Лесопользование – անտառային պետական միասնական ֆոնդի օգտակար հատկություններից օգտվելը:  Համաձայն Անտառային օրենսգրքի` թույլատրվում է բնափայտի, անտառային երկրորդական նյութերի (կոճղ, լուբ, կեղև և այլն) մթերում:  Անտառի հարակից օգտագործում` անտառի օգտագործումը գիտահետազոտական, որսորդական տնտեսության, կուլտուրառողջապահական նպատակներով և այլն:  Օգտագործում են նաև անտառի օգտակար, ջրապահպան, պաշտպանական, սանիտարահիգիենիկ և այլ հատկությունները:  Անտառշահագործումը իրագործվում է հատուկ թույլտվությամբ` անտառհատման կամ անտառային տոմսերով:  Ժամկետները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և կառավարության կողմից լիազորված մարմնի որոշմամբ:

Անտառպաշտպանություն – Лесозащита – 1) Անտառտնտեսության ենթաբաժին, որն իրականացնում է անտառի ու անտառային արտադրության մյուս օբյեկտների (անտառմշակույթներ, անտառսերմնային տնտեսություն և այլն) պաշտպանությունը վնասատուներից ու արտաքին միջավայրի բացասական ու արտաքին միջավայրի բացասական ազդեցություններից:  2) Գիտություն անտառի վնասատուների, վնասակար բուսական օրգանիզմների դեմ պայքարի տեխնոլոգիայի և կազմակերպման մեթոդների մասին:  Անտառպաշտպանությունը ուսումնասիրում և մշակում է պայքարի կանխարգելիչ համակողմանի միջոցառումներ:

Անտառածածկ տարածք – Лесопокрытая площадь – տարածք, որն զբաղեցված է բնական անտառներով կամ պետական անտառային ֆոնդ փոխադրված միակցված անտառտնկարկներով:

Արմատական անտառներ – Коренные леса – անտառներ, որոնք առանց տեսակափոխության երկար ժամանակ աճում են միևնույն տեղում, առանց մարդու միջամտության:  Երկարակյաց են, ընդունակ ինքնավերականգնման, կազմված են այն ծառատեսակներից, որոնց կենսաբանական առանձնահատկությունները միանգամայն համապատասխանում են հողակլիմայական պայմաններին:

Արմատախիլ անելը – Корчевание – ծառերի կոճղերի հանումը հողից արմատներով:  Իրագործվում է մեքենաների օգնությամբ պայթեցման միջոցով, ձեռքի ուժով կոմբինացված եղանակով:

Արտաբնափայտ – заболонь – բնափայտում կամբիումի և բնամիջուկի (կամ հասուն բնափայտի) միջև ընկած հատվածը:  Կազմված է պարենքիմային մեռած և կենդանի բջիջներից:  Արտաբնափայտ միջուկից տարբերվում է համեմատաբար բաց գույնով:  Հասուն բնափայտային տեսակներում այն հնարավոր է տարբերել միայն թարմ կտրվածքում:  Արտաբնափայտի ծառաբնի ֆիզիոլոգիական ակտիվ մասն է, նրա անոթների միջոցով իրականացվում է արմատներից դեպի տերևները վերելակ հոսքը:  Արտաբնափայտի պարենքիմային բջիջներում պահեստավորվում են սննդանյութերը:  Նրա կենդանի բջիջներով է պայմանավորված իմունիտետը հիվանդությունների նկատմամբ:  Ծառաբնում արտաբնափայտի ծավալը պայմանավորված է ծառատեսակով, հասակով և նրա ֆիզիոլոգիական վիճակով:  Երիտասարդ ծառերի բունը կազմված է համարյա միայն արտաբնափայտից:  Հասակի հետ նրա ծավալը փոքրանում է:  Փարթամ պսակ ունեցող ծառերի արտաբնափայտի ծավալը մեծ է:  Կենսադիմացկունության տեսակետից այն զիջում է բնամիջուկին:

վերև 

Բ

Բարձրաբուն ծառուտ – Высокоствольный древостой – անտառ, որը կազմված է սերմնային ծագում ունեցող բարձրաբուն ծառերից:

Բնափայտ – Древесина – կամբիումից առաջացած հյուսվածք, որը կատարում է նյութերն արմատից դեպի տերևները փոխադրող մեխանիկական և պահեստավորման դեր:  Բնափայտի հիմնական զանգվածը կազմում են բունը, ճյուղերը և արմատները:

Բնափայտի մթերում – заготовка древесины – անտառօգտագործման հիմնական եղանակ:  Ընդգրկում է ծառը կտրելու, հատատեղից դուրս բերելու, ներքին պահեստում մասնակի մշակելու բոլոր պրոցեսները:

Բնափայտի խտությունը – Плотность древесины – ֆիզիկական ցուցանիշ է, որը ցույց է տալիս բնափայտային բուն զանգվածի և ընդհանուր ծավալի հարաբերությունը:  Որոշվում է հետևյալ բանաձևով` Q=m/v, որտեղ m տվյալ փայտանմուշի զանգվածն է, v ծավալը:

Բնական վերականգնում – Естественное возобновление – ընթանում է բնական ճանապարհով կամ մարդու միջամտությամբ:  Երկու դեպքում էլ, եթե չի կատարվում արհեստական ցանքս կամ տնկում, ընդունված է վերականգնումն անվանել բնական, անգամ հողի նախապատրաստման կամ խնամքի աշխատանքների առկայությամբ:

Բնական նոսրացում – Естественное изреживание – անտառում բնական նոսրացումն արդյունք է բնական ընտրության, որն ընթանում է արտաքին միջավայրի և բուսական բարդ համակեցություններում`առանձին բույսերի հատկությունների համագործակցության պայմաններում:  Բնական նոսրացման պրոցեսում մահանում, շարքից դուրս են գալիս թույլ, տվյալ պայմաններին չհարմարված ծառերը:  Այն բույսերը, որոնք որևէ հատկանիշով քիչ թե շատ առավելություն ունեն մյուսների նկատմամբ, պահպանվում են և կազմավորում ծառուտ:  Տարերայնորեն, բնական ընտրության ճանապարհով կազմավորում ծառուտ: Տարերայնորեն, բնական ընտրության ճանապարհով կազմավորված անտառը միշտ չէ, որ համապատասխանում է մարդու գործնական պահանջարկին, ուստի տնտեսապես արդյունավետ ծառուտներ ստանալու համար անհրաժեշտ է անտառվարման ընթացքում միջամտել նոսրացման պրոցեսին` տալով նրան հնարավոր ցանկալի ողղություն:

Բնի քոթկացում (ծառաբնի խիստ հաստացում) – Закомелистость ствола – ծառաբնի ձևի արատ:  Բնորոշ է բոլոր տեսակներին:  Հաստացումը լինում է կլոր կամ կողավոր:  Դժվարացնում է գերանների օգտագործումը, նվազեցնում շինափայտի ելքը:  Մեծացնում է տախտակների հյուսվածքների շառավղային թեք դասավորվածությունը:

Բնափայտի աճը (ծառուտում) – Прирост древесины (в древостое) – մեծություն, որի փոփոխությունը հասակի ընթացքում հանգեցնում է ծառուտի պաշարի ավելացման:  Բնափայտի աճի վրա ազդող գործոններն են` ծառերի կենսաբանական առանձնահատկությունները, ծառուտի ծագումը, հասակը, լրիվությունը, սանիտարական վիճակը, աճման պայմանները և կիրառվող անտառտնտեսական միջոցառումները (հիմնականում միջանկյալ հատումները):  Դիտվում է 2 առումով` միջին աճ և ընթացիկ աճ, որոնց բացարձակ ցուցանիշները երիտասարդ հասակում մոտավորապես նույնն են և փոքր:  Հասակի հետ նրանք մեծանում են, հասնում իրենց առավելագույն սահմանին, ապա աստիճանաբար փոքրանում` ցուցաբերելով տարբեր տեմպ:  Ծառուտի աճի ավելացումը սկզբնական շրջանում ընթանում է միջին աճից արագ,:  Մինչև քանակական հասունացման տարիքը ընթացիկ աճի ցուցանիշը գերազանցում է միջին աճին, այնուհետև զիջում նրան:  Աճի ցուցանիշ փոփոխման ինտենսիվությունը հիմնականում պայմանավորված է ծառուտի լրիվությամբ, որը և ծառայում է ծառերի ու ծառուտի կենսունակությունը բնորոշող քանակական ցուցանիշ:  Ծառուտի աճի ցուցանիշն արտահայտում է նրա աճման բնույթը և հնարավորություն է տալիս դատելու կիրառված ու կիրառվելիք անտառտնտեսական միջոցառումների արդյունավետության մասին:

Բոնիտետի դաս – Классы бонитета – ծառուտի (անտառի) արդյունավետության գնահատման միավոր:  Անտառշինությունում ընդունված է բոնիտետի 5 դաս` 1-5:  Ելնելով անտառի աճի տեմպից` օգտագործվում են նաև 1 հա, 5 հա, 5բ դասերը, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ծառի աճը 1-ին բոնիտետից ավելի է կամ ցածր է 5-րդ բոնիտետի դասի համար ընդունված ցուցանիշներից:

Բոնիտետային սանդղակ – Бонитировочная шкала – ընդունված է 1-5-րդ բոնիտետ:  Սանդղակի չափերը գերազանցող ծառերի համար կիրառվող սանդղակի լրացուցիչ չափանիշն է` 1ա, 5ա, 5բ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ծառուտում ծառերի միջին բարձրությունն առաջին բոնիտետից բարձր է (1ա) կամ 5-րդ բոնիտետի սահմանից ցածր է (5ա, 5բ):

Բոխի – Граб (Carpinus) – Տերևաթափ միատուն ծառերի (հազվադեպ թփերի) ցեղ` կեչազգիների ընտանիքից:  Ծառի բարձրությունը մինչև 25 մ է, բունն` ուղղաձիգ, զեհավոր, հարթ կամ թույլ ճաքճքված, մոխրագույն կեղևով:  Պսակը խիտ է, ձվաձև:  Միամյա շիվերը բարակ են, սկզբում թավշապատ, հետագայում լերկ:  Տերևները երկշարք հերթադիր են, պարզ օվալաձև` 5-25 սմ երկարությամբ, ատամնաձև եզրերով, մուգ կանաչավուն:  Տերևի հակառակ կողմը թույլ թավշապատ է:  Ծաղիկները բաժանասեռ են, կարմրականաչավուն, մինչև 6 սմ կախված կատվիկներով; Ծաղկում է տերևների բացվելուն զուգահեռ:  Պտուղն ընկուզիկ է:  Պտղաբերում է ամեն տարի:  Սերմերը հասունանում են աշնանը, ծլունակությունը պահպանվում է մինչև 10 տարի:  Բազմանում է նաև կոճղաշիվերով:  Շիվ առաջացնելու ունակությունը ծառը պահպանում է մինչև րճ տարի, առաջացնելու ունակությունը ծառը պահպանում է մինչև 80 տարի, կոճղը` 3 տարի:  Հայաստանում աճում է 2 տեսակ` կովկասյան և արևելյան:  Կովկասյան բոխին (C. Caucasica) ծառ է մինչև 20 մ բարձրությամբ` 40-60 սմ բնի տրամագծով:  Հիմնական անտառկազմող ծառատեսակ է:  Ապրում է 100-150 տարի, երբեմն` 300 տարի:  Աճում է կաղնու և հաճարենու ծառուտներում, որպես երկրորդ շարահարկի ծառատեսակ:  Երբեմն հանդիպում են բոխու միատարր ծառուտներ, որոնք հիմնականում ունեն երկրորդական ծագում: Զբաղեցնում է շուրջ 45 հազար հա, որից կոճղաշիվային` 8 հազար հա:

վերև 

Գ

Գերհասուն ծառուտ – Перестойный древостой – անտառի հասակային վիճակ, որը հաջորդում է ծառուտի հասուն փուլին:  Բնորոշվում է վերին շարահարկում բնափայտի թույլ աճով:  Գերհասուն ծառուտները հաճախ հիվանդանում են, հեշտ են ենթարկվում քամու և ձնետապալման:  Բացարձակ տարիքը, երբ ծառուտը համարվում է գերհասուն, պայմանավորված է ծառատեսակով և աճման պայմաններով:  Ծառուտի գերհասուն տարիքը միշտ բարձր է հատման տարիքից, որը որոշվում  է տվյալ տեխնիկական հասունացումով:

Գլխավոր ծառատեսակ – Главная порода – ծառատեսակ, որն անտառաճեցման որոշակի պայմաններում ապահովում է տնտեսության պահանջները:  Տալիս է բարձր արդյունավետություն և որոշակի տեխնիկական (ֆիզիկամեխանիկական) ու քիմիական հատկություներով օժտված բնափայտ:

Գերան – Кряж – ծառաբնի որոշակի հատված, որն օգտագործվում է որպես հատուկ նշանակության սղոցանյութ` օդանավաշինական, դահուկային, ռեզոնանսային արտադրության մեջ, ինչպես նաև լուցկի, տախտակաթերթ և այլ տեսականի ստանալու համար:

վերև 

Դ

Դրական ծառ – Плюсовое дерево – մեկ կամ մի հատկանիշների համապատասխանող լավագույն ծառ, որն ընտրվում է սերմնաբուծական կամ սելեկցիոն նպատակներով:  Արագաճության տեսանկյունից ընտրելիս դրական ծառի տրամագիծը պետք է լինի 30 տոկոս, իսկ բարձրությունը` 10 տոկոս ավելի` տվյալ տեսակի միջին ծառից:

վերև 

Ե

Ենթանտառ – Подлесок – թփեր, երբեմն երրորդ կարգի ծառեր, որոնք աճում են անտառի սաղարթի տակ և որոնց վիճակված չէ բարձրանալ մայր սաղարթ:  Հիմնականում կազմավորված է լինում ստվերատար տեսակներից:  Նոսր անտառների ենթանտառում հանդիպում են նաև լուսասեր տեսակներ:  Նրա կազմը և քանակը պայմանավորված են անտառկազմող ծառատեսակներով, աճման համակողմանի պայմաններով:  Ենթանտառն ունի անտառաբուծական կարևոր նշանակություն:  Նրա չափավոր առկայությունը նպաստում է անտառում հողի ձևավորմանը, հիդրոլոգիական ռեժիմի բարելավմանը, անտառի սերմնային բնական վերարտադրությանը, մատղաշի աճին և այլն:  Ենթանտառի մեծ քանակությունը, ստվերացնելով հողի մակերեսը, բացասաբար է ազդում անտառի, սերմնային բնական վերականգնման վրա:

Երկճղի չափիչ – Вилка мерная – աճող ծառի հաստությունը չափող գործիք:  Ընդունված է շտանգել կարկինի սկզբունքով փայտից կամ դյուրալյումինից պատրաստված քանոնը:  Երկճղի չափիչը օգտագործում են նաև ծառերի բարձրության չափումների համար:

Եզրատախտակ – Гарбил – սղոցափայտի տեսակ, որը ստացվում է գերանի եզրային մասից:

Երիտասարդ անտառ – Молодняк – անտառի առաջին հասակային շրջան, ընդգրկում է մատղաշից մինչև ձողանային հասակը:  Ունի 2 փուլ` մինչև սաղարթի միակցումը և միակցումից հետո, երբ ծառերի ներքին ճյուղերն անբավարար լույսի հետևանքով սկսում են չորանալ:  Երիտասարդ անտառի երկրորդ փուլում սկսվում է ծառերի բների և սաղարթի ձևավորումը, թույլ աճած ծառերի մահացումը:  Ասեղնատերևավոր և կարծրատերևավոր տեսակների երիտասարդ անտառի շրջանն ավարտվում է 20-30 տարեկան հասակում, փափկատերևավոր և մացառային ծագում ունեցող ծառերինը` 10 տարեկան հասակում:  Երիտասարդ անտառների աճի ու զարգացման համար նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով կիրառում են խնամքի (լուսավորման և մաքրման) հատումներ:

վերև 

Թ

Թափուկ – Валежник – Բնական որևէ պատճառով ընկած ծառ կամ ծառի ճյուղեր:  Հիմնականում վերաբերում է չորացած ծառերին:  Տեղի է ունենում բնական մահացման, քամետապալման, ձնաջարդի, վնասատուներով և հիվանդություններով խիստ վարակվածության, հրդեհների հետևանքով:  Առանձնապես բնորոշ է փափկատերևավոր ծառատեսակներից (կաղամախի, լորենի, կեչի և այլն) կազմավորված երիտասարդ խիտ ծառուտներին` բների դասակարգման և ինտենսիվ ինքնանոսրացման ընթացքում:

վերև 

Ի

Իրացվող բնափայտի պաշար – Запас древесины ликвидной – ընդգրկում է շինափայտի (առանց կեղևի) և վառելափայտի ողջ ծավա;ը:  Իրացվող բնափայտի պաշարը արտահայտում է ծառուտի ապրանքային փայտանյութի իրական քանակը:  Պլանային հաշվարկների ժամանակ այն ընդունում են 90 տոկոսի չափով:  Մնացած 10 տոկոսը կազմում են մանր ճյուղերը` շինափայտի կեղևի հետ միասին:

վերև 

Լ

Լայնատերև սաղարթավոր անտառներ – Лиственные леса – լայնատերև կամ մանրատերև ծառատեսակներից կազմավորված անտառներ:  Այս խմբի մեջ մտնում են արևադարձային խոնավ անձրևային, բարեխառն գոտու սեզոնային մշտադալար և սեզոնային տերևաթափ անտառները, մերձարևադարձային գոտու կարծրատերևավոր և ձմեռնականաչ (սավաննային) անտառները:  Լայնատերև սաղարթավոր անտառների տեսակային կազմը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով:

Լեռնային անտառներ – Горные леса – աճում են լեռնալանջերին և ունեն բնապահպանական կարևոր նշանակություն:  Ենթարկվում են ուղղաձիգ գոտիականության օրինաչափություններին, որոնց բացարձակ արտահայտությունները պայմանավորված են տվյալ անտառզանգվածի աշխարհագրական դիրքով և լեռնազանգվածի բացարձակ բարձրությամբ:

վերև 

Խ

Խաշամ – Опад – անտառում տարվա ընթացքում թափված տերևները, ճյուղերը, կեղևը, պտուղները և բուսական այլ մնացորդները:  Խաշամը մասնակցում է անտառային թաղիքի կազմավորմանը և հողի ձևավորմանը:  Յուրաքանչյուր տարի նրա շնորհիվ հող է մտնում մեծ քանակությամբ օրգանական նյութ:  Խաշամի և հող մտնող սննդանյութերի քանակը պայմանավորված է ծառուտի կազմով, հասակով և լրիվությամբ:  Տարեկան խաշամի ամենաքիչ քանակը լինում է ասեղնատերևավոր անտառներում` 1,5-3 տ, ամենաշատը` լայնատերև ծառատեսակներից կազմավորված ծառուտներում` 3,5-4,5 տ չոր քաշով:

Խանձված անտառ – Гарь – հրդեհված անտառի այն մասը, որտեղ առկա  են կիսաայրված, չորացող, կանգուն և վայր ընկած ծառեր:

վերև 

Ծ

Ծառաբնի անալիզ – Анализ ствола – հաուկ հետազոտություններ, որոնք ուղղված են ուսումնասիրելու հասակի հետ կապված ծառի չափերի փոփոխությունները անտառգնահատման հիմնական տարրերով` հասակը, տրամագիծը, բարձրությունը, ընդլայնական կտրվածքի մակերեսը , տեսակային թիվը:

Ծառերի գցում (գետնատապալում) – Валка деревьев – արմատից ծառի կտրումը և գցումը նախատեսված ուղղությամբ:  Փայտանյութի մթերումն սկսվում է Ծ. գ.-ից:  Նախատեսված ուղղությամբ ծառը վյար գցելու համար ծառաբնի հիմքում, հողի մակերեսից 30-40սմ բարձրության վրա, կատարում են բնի հաստության 1/3-1/4 ճափով կտրվածք և հատված կտորը հեռացնում, ապա կտրվածքի հակառակ կողմից բունը սղոցելով` ապահովում են ծառի գետնատապալումը:

Ծառի տեսակային թիվը – Видовое число дерева – որոշում են ծառի ծավալի (բունը ճյուղերի հետ միասին) և գլանի ծավալի հարաբերությամբ:  Որպես գլանի մակերես ընդունում են տվյալ ծառի բնի մակերեսը 1,3 մ բարձրության վրա:

Ծառի տարիքը – Возраст дерева – որոշում են ծառի հիմքում (արմատավզի մոտ) տարեկան օղակների քանակով:  Ասեղնատերևավոր և կարծրատերևավոր օղականոթավոր կառուցվածք ունեցող տեսակների տարեկան օղակները լավ տեսանելի են:

Ծառի տրամագիծը – Диаметр дерева – աճող ծառի տրամագիծը չափում են բնի 1,3 մ բարձրության վրա:  Առանձին դեպքերում չափում են նաև հիմքում:  Հանդիսանում է անտառգնահատման կարևոր ցուցանիշ:

Ծառերի դասակարգումն ըստ ստվերատարության – Классификация деревьев по их теневыносливости – ծառերը լինում են ստվերատար, լուսասեր, միջին լուսասեր:  Լույսի նկատմամբ ունեցած պահանջը տեսակային մորֆոլոգիական հատկանիշ է, որն ազդում է ծառի սաղարթի, տերևի, կեղևի և այլ օրգանների ձևի կազմավորման վրա:  Անկախ լուսասիրության աստիճանից, բոլոր տեսակի ծառերի մատղաշն ունակ է տանելու որոշակի ստվեր:  Հասակի աճին զուգընթաց` պահանջը լույսի հանդեպ մեծանում է, և ձողանային հասակում ծառը ձեռք է բերում լույսի նկատմամբ տվյալ տեսակին բնորոշ պահանջը:

Ծառերի դասակարգումն ըստ ջերմասիրության – Классификация деревьев по теплолюбию – բաժանվում են` ջերմասեր, ցրտադիմացկուն, միջին ցրտադիմացկուն, միջին ջերմասեր:

Ծառերի դասակարգումն ըստ Կրաֆտի – Классификация деревьев по Крафту – բնորոշվում է ծառուտում ծառերի աճի ցուցանիշով:  Բաժանվում են 5 դասի` առաջին դասի մեջ մտնում են գերաճ ծառերը, որոնց սաղարթը դուրս է գալիս ծառուտի ընդհանուր սաղարթից և գերիշխում է նրա վրա:  Երկրորդ դասում` այն ծառերը, որոնք կազմում են ծառուտի հիմնական սաղարթը:  Երրորդ դասի ծառերն իրենց բարձրությամբ մտնում են հիմնական սաղարթի մեջ, սակայն նրանց պսակն ունենում է ճնշված տեսք:  1-3-րդ դասի ծառերը կազմում են անտառի հիմնական սաղարթը:  4-րդ դասի ծառերի բարձրությունը հասնում են մինչև հիմնական սաղարթը, ունենում է ճնշված տեսք:  5-րդ դասի ծառերը գտնվում են հիմնական սաղարթի տակ, երբեմն լինում են կիսաչոր:  Առանձին դասերում եղած ծառերի քանակը պայմանավորված է ծառուտի կազմով և հասակով:  Տարբեր դասի ծառերի մասնակցությունն ընդհանուր պաշարի մեջ մոտավորապես կազմում է` 1-ին դասը սոճու միատարր ծառուտներում` 12 տոկոս, կաղնուտներում` 11-27 տոկոս, 2-րդ և 3-րդ դասերը համապատասխանաբար` 50-60 տոկոս և 48-71 տոկոս:  Մյուս դասերի մասնակցությունն ընդհանուր պաշարում չնչին է:

Ծառերի անկում – Отпад деревьев – ծառուտում ինքնանոսրացման հետևանքով ծառերի մահացում:  Հիմնական պատճառներն են ժառանգական առանձնահատկությունները, տարբեր ծառերի փոխհարաբերությունները, աճման պայմանները և այլն:  Միատարր ծառուտներում երիտասարդ հասակում, մինչև սաղարթի միակցումը, ծառերի անկումը հիմնականում հետևանք է միջտեսակային պայքարի, ընդ որում մահանում են թույլ, հիվանդոտ ծառերը:  Սաղարթի միակցումից հետո ծառերի անկումը տեղի է ունենում հիմնականում առանձնի անհատների միջև` լույսի, խոնավության, հողի սննդառության նկատմամբ մրցակցության հետևանքով:  Ծառուտի մրցակցությունից մինչև հասունացման փուլը միավոր տարածքում անկումը կազմում է ծառերի քանակի շուրջ 95 տոկոսը:  Հասունացումից հետո ծառերի անկումը հետևանք է նրանց անհատական ծերացման:

Ծառերի աճը – Прирост деревьев – բնափայտի նախորդ տարվա շերտի վրա ամեն տարի նոր շերտի ավելացումը, որը հանգեցնում է կամբիումի ընդհանուր շերտի և ծառի չափերի (բարձրությունը, հաստությունը, ծավալը) ավելացման:  Ցուցանիշ է, որն արտահայտում է ծառի աճման դինամիկան և հնարավորություն է տալիս կանխագուշակելու ծառերի աճի որոշակի ժամանակահատվածում:

Ծառուտ – Древостой – անտառային առանձին ֆիտոցենոզ:  Ծառերի և թփերի համակեցություն, որն իր գնահատման տարրերով (կազմով, ձևով, հասակով, բոնիտետով և այլն) կենսաբանորեն միատարր է և տարբերվում է շրջապատից:  Իր մեջ ընդգրկում է մատղաշ, ենթանտառ կենդանի ծածկոց (խոտային կամ մամռային):  Առանձին կանգնած ծառերը ծառուտ կոչվել չեն կարող:  Ծառուտը լինում է խառը (смешенный) երբ նրա կազմավորմանը մասնակցում են երկու և ավելի ծառատեսակներ:  Խառը ծառուտ անվանվում է գլխավոր կամ գերիշխող տեսակի անվամբ (կաղնուտ, բոխուտ, կեչուտ կամ կաղնեբոխուտային և այլն):  Միատարր (чистый), երբ կազմավորված է մեկ ծառատեսակից և կոչվում է  այդ ծառատեսակի անունով:  Ծառուտը լինում է միահասակ (одновозрастный), երբ կազմավորված հասակային մեկ դասի (10-20 տարի) պատկանող ծառերից, և տարահասակ (разновозрастный), երբ կազմավորմանը մասնակցում են հասակային տարբեր դասերի պատկանող ծառեր:  Ծառուտները լինում են պարզ (простой), երբ բոլոր ծառերի պսակը դասավորված է մեկ հարթության վրա` առաջացնելով մեկ սաղարթ, և բարդ (сложный), երբ ծառերն առաջացնում են երկու և ավելի շարահարկի սաղարթ:  Բարդ ծառուտներն օժտված են առավել բարձր արդյունավետությամբ ու բնապահպանական հատկություններով:

Ծառուտի խտությունը – Густота древостоя – որոշում են մեկ հա-ում եղած ծառերի քանակով և բների հաստությամբ:  Ծառուտը լինում է խիտ, միջին խտության և նոսր:  Ընդունված է օգտագործել ծառուտում մատղաշի և ենթանտառի գնահատման նկարագրության ժամանակ:  Ծառուտի խտության բացահայտումն ունի կարևոր նշանակություն անտառմշակույթների հիմնադրման և խնամքի հատումների ժամանակ:  Որոշում են համատարած կամ փորձահրապարակներում եղած ծառերի հաշվարկով:  Նրանով պայմանավորված է ծառերի աճը` բարձրությամբ և ընդլայնակի, բնի ինքնամաքրումը ճյուղերից, ինքնանոսրացումը:  Հասակին զուգընթաց ծառերի քանակը մեկ միավոր տարածքում պակասում է:

Ծառուտի (տնկարկի) տրամագիծը (միջին) – Диаметр насаждений /средний/ – անտառգնահատման ցուցանիշ է:  Միատարր և միահասակ ծառուտում միջին տրամագիծը նաշվարկվում է ծառերի բնի 1,3 մ բարձրության վրա կատարված չափուներով:  Խառը և բարդ ծառուտներում` ըստ տեսակների ու շարահարկների: Տարբեր շարահարկերում հանդիպող միևնույն ծառատեսակի բների հաստության տատանումները կրում են օրինաչափ բնույթ:  Ամենաբարակ ծառի հաստությունը լինում է ծառուտի միջին տրամագծից շուրջ 2 անգամ պակաս, իսկ ամենահաստ ծառինը` շուրջ 2,7 անգամ ավելի:  Ծառուտի տրամագծի ցուցանիշը պայմանավորված է նրա հասակով և բոնիտետով:  Այն ապրանքայնության դասի հետ միասին բնորոշում է ծառի տեսակն ու կազմը:  Անտառի համատարած գույքագրման ժամանակ, եթե միջին տրամագիծը չի անցնում 32 սմ-ից, ծառերը դասակարգվում են 2 սմ տրամագծի տարբերությամբ, ավելի բարձր միջին տրամագծի դեպքում` 4 սմ տարբերությամբ:  Փորձահրապարակներում չափելիս ծառուտի տրամագիծը հաշվարկում են 0,1 սմ ճշտությամբ:

Ծառուտի (տնկարկի) լավորակությունը  (ապրանքայնությունը) – Добротность насаждений –  ի տարբերություն բոնիտետի, ցույց է տալիս ոչ թե հողային պայմանները, այլ ծառուտի համակողմանի որակը:  Անտառգնահատման ժամանակ ծառուտի լավորակության փոխարեն հիմնականում օգտագործում են ծառուտի ապրանքայնություն կամ որակ հասկացությունները` արտահայտված դասերով:  Վարակված չոր ծառերի առկայության դեպքում ծառուտի որակի դասը (ապրանքայնությունը) ընկնում է:  Եթե պետք է կատարվի շտապ հատում, հատվող ծառերը նշվում են մատյանում կարմիր գույնի P տառով:

Ծառուտի պաշարը (արմատի վրա) –  Запас древостоя (на корне) – արտահայտում է ծառուտում եղած բոլոր ծառերի կամ մոդելային ծառերի ծավալի գումարը:Որոշվում է բոլոր ծառերի կամ մոդելային ծառերի չափումներով կամ աչքաչափով:  Ծառուտի պաշարը հաշվարկելիս ծառերը դասակարգում են ըստ տրամագծի, ապա բարձրաչափով որոշում են տարբեր ծառերի բարձրությունը:  Խառը և բարդ ծառուտներում ծառերի դասակարգումն ու հաշվարկումը կատարվում են ըստ տեսակի:  Տրամագծի և բարձրության տվյալներով դուրս է բերվում յուրաքանչյուր հաստության աստիճանում միջին ծառի ծավալը, որը բազմապատկելով համապատասխան խմբում եղած ծառերի թվով ստանում են այդ խմբի ծավալը: Տարբեր խմբերի ծավալների գումարը տալիս է արմատի վրա Ծառուտի պաշարը:  Այն արտահայտվում է M = ΣQHF, որտեղ ΣQ ծառերի բնի մակերեսի գումարն է արտահայտված մ², F տեսակային թիվ, իսկ H ծառերի միջին բարձրությունը:

Ծառուտի որակի (ապրանքայնության) դաս – Класс качества товарности древостоя – ծառուտում բանփայտի ապրանքայնության ցուցանիշ:  Որոշվում է շինափայտի ելքով:  Օգտագործում են հասունացող և հասուն ծառուտների գնահատման ժամանակ:  Սահմանված է ծառուտի որակի 4 դաս` 1) երբ շինափայտի ելքը 1 հա-ի պաշարում 70 տոկոսից ավելի է ասեղնատերևավոր ծառուտներում և 45 տոկոսից ավելի` լայնատերևավորներ մոտ, 2) համապատասխանաբար` 51-70 տոկոս և 31-44 տոկոս, 3) 30-40 տոկոս, 4) 30 և 10 տոկոսից պակաս:

Ծառուտի հասակային դասակարգում – Классификация древостоя по возрасту – ծառուտը լինում է միահասակ, երբ այն կազմավորված է հասակային մեկ դասին պատկանող ծառերից, և տարահասակ, երբ ծառուտի կազմավորման մասնակցում են 2 և ավելի հասակային դասի պատկանող ծառեր:

Ծառուտների ծագումը – Происхождение древостоя – լինում է բնական և արհեստական:  Բնական ծագում – սերմնային, վեգետատիվ` կոճղաշիվային, արմատաընձյուղային:  Արհեստական ծագում – հիմնադրվում են ցանքսի միջոցով, սերմնաբուսակների, տնկիների ու կտրոնների տնկման եղանակով:  Սերմնային ծագում ունեցող անտառներն օժտված են առավել բարձր արդյունավետությամբ և երկարակեցությամբ:

Ծիլեր (սերմնածիլեր, սերմնաբուսակներ) – Всходы

վերև   

Կ

Կաղնի – дуб (Quercus) – պատկանում է հաճարազգիների ընտանիքին:  Ցեղն ընդգրկում է շուրջ 60 մ մշտադալար կամ տերևաթափ ծառային, մասամբ թփային տեսակներ:  Ծառի բարձրությունը 30-40 մ է, բնի տրամագիծը` 1-1,5 մ և ավելի:  Սաղարթը հզոր է, լայն, բրգաձև, փռված կամ լացող, հաստ կմախքային ճյուղերով:  Խիտ ծառուտներում` բունը կողային ճյուղերից մաքրված:  Կեղևը մուգ մոխրագույն է, խորը երկայնական կտրվածքով:  Մշտադալար տեսակների տերևները մանր են, ամբողջական կամ ատամնավոր եզրերով:  Տերևաթափ տեսակների տերևները խոշոր են, 7-15 սմ և ավելի, եզրերը` բլթակատամնավոր:  Ծաղիկները` մանր, միասեռ:  Արական ծաղիկները երկար են` բաց կանաչավուն, կատվիկ, իգականները մեկական են, նստադիր կամ երկարավուն ծաղկակոթով:  Պտուղը կաղին է, փայլուն շագանակավուն կեղևով, մի քանի մմ-ից մինչև 5-6 սմ երկարությամբ:  Արմատային համակարգը հզոր է, առանցքային արմատը լավ է զարգացած:  Տերևաթափ տեսակները ծաղկում են տերևների բացվելուն զուգընթաց:  Բազմանում են սերմերով և կոճղաշիվերով:  Հայաստանի անտառներում աճում է 5 տեսակ` Կաղնի խոշորառէջ, Կաղնի վրացական, Կաղնի արաքսյան, Կաղնի գետափնյա և Կաղնի ոսկեփայլ, որոնցից առաջին երեքը հիմնական անտառկազմող տեսակներ են:  Կաղնուտները Հայաստանում զբաղեցնում են շուրջ 116 հազար հա: Կաղնի խոշորառէջ – տարածված է Հայաստանի անտառային բոլոր շրջաններում` աճելով ծովի մակարդակից 1200-1400 մ-ից մինչև 2400-2600 մ բարձրությունների վրա:  Լուսասեր է խոնավասեր, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ:  Կաղնի վրացական – տարածված է հյուսիսային անտառային շրջաններում և Զանգեզուրում` ծովի մակարդակից 550-ից մինչև 1200-1400 մ բարձրությունների վրա:  Լուսասեր է, միջին չորադիմացկուն, ջերմասեր, գերադասում է հզոր, սննդանյութերով հարուստ հողեր:  Կաղնի արաքսյան – տարածված է Մեղրու և Կապանի շրջաններում ` անտառի ստորին գոտում, մինչև 900 մ բարձրության վրա:  Ջերմասեր է, լուսասեր, չորադիմացկուն, հողի նկատմամբ ոչ այնքան պահանջկոտ:  Կաղնի գետափնյա – առանձին ծառերով կամ փոքր խմբերով հանդիպում է Դեբեդ, Հախում, Աղստև, Ողջի գետերի ափերին մինչև 1000 մ բարձրության վրա:  Ջերմասեր, խոնավասեր և հողի նկատմամբ պահանջկոտ է:  Կաղնի ոսկեփայլ – հանդիպում է հյուսիսային Հայաստանում առանձին ծառերի ձևով` վրացական կաղնուց կազմավորված ծառուտներում:

Կենսազանգված – Биомасса – անհատի, որոշակի տեսակի կամ խմբի ու ամբողջական համակեցության ընդհանուր զանգվածը մեկ միավոր տարածքում քաշի կամ այլ ցուցանիշների հաշվարկով:  Բույսերի կենսազանգվածը կոչվում է ֆիտոզանգված, իսկ կենդանիներինը` զոոզանգված:

Կենսական զրո – Жизненный нуль – ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում են բույսերի հյութաշարժը և կենսական պրոցեսները:  Բարեխառն գոտում ծառատեսակների մեծ մասի համար այն հավասար է +6-8˚C:

Կուսական անտառ – Девственный лес – բնական անտառ, որը զերծ է մնացել մարդու տնտեսական գործունեությունից:  Հիմնականում կարելի է դասել արևադարձային գոտու անտառները:  Իրականում կուսական անտառներ չկան:  Բոլոր անտառներն էլ ուղղակի կամ անուղղակի ենթարկվում են մարդու ներգործությանը (անթրոպոգեն ճնշում):

վերև 

Հ

Հաճարենի – Бук (Fagus) – հաճարազգիների ընտանիքի տերևաթափ, միատուն, մինչև 45-50 մ բարձրությամբ, 1-2մ բնի հաստությամբ ծառ է:  Հայաստանում աճում է մեկ տեսակ` Հ. արևելյան:  տերևներն էլիպսաձև են, մուգ կանաչ:  Լուսային տերևները կաշեկերպ են, հակառակ կողմից` թավապատ:  Սաղարթը սլացիկ է, բնի կեղևը` հարթ, մոխրագույն:  Ծաղիկները բաժանասեռ են:  Արական ծաղկափթթությունները կախված են երկար կոթուններով:  Իգական ծաղկափթթությունները երկծաղկային են` դասավորված ճյուղերի գագաթնային մասում:  Ծաղկման և տերևակալման փուլերը համընկնում են:  Պտուղը եռանիստ կաղին է` բարակ, փայտացած պտղակեղևով, պարունակում են մինչև 50 տոկոս ճարպ:  Արմատները մակերեսային են:  Ապրում են մինչև 250 տարի:  Երիտասարդ հասակում (40-50 տարեկան) բազմանում է նաև կոճղաշիվերով:  Ստվերատար, խոնավասեր, համեմատաբար ցրտադիմացկուն ծառատեսակ է, հողի հողի բերրիության նկատմամբ պահանջկոտ է:  Աճում է Կովկասում, Անդրկովկասում` մինչև 2200 մ բարձրությունների վրա:  Հայաստանում աճում է հյուսիսային շրջաններում` 91,2 հազար հա-ի վրա:  Բարձր արդյունավետության ծառուտներ կազմավորում է հյուսիսային կողմնադրության լեռնալանջերին` 1200 – 1600մ բարձրությունների վրա:  Առաջացնում է միատարր, երբեմն էլ խառը ծառուտներ` լորենու, սրատերև թխկու, անտառային կեռասենու հետ միասին:  Հարավային կողմնադրության լանջերում կազմավորում է բարդ ծառուտներ` բոխու հետ միասին:

Հաճարուտ (հաճարկուտ) – Бучина – հաճարենու միատարր կամ նրա գերակշռությամբ ծառուտ:  Հայաստանում տարածված է հյուսիսային անտառային շրջաններում, որտեղ 1200 – 1600 մ բարձրությունների վրա առաջացնում է բարձր արդյունավետության ծառուտներ:

Հանքայնացված շերտ – Минерализованная полоса – անտառում հրկիզվող նյութերից մաքրված, մինչև կմախքը վարած հողաշերտ:  Կատարվում է հակահրդեհային նպատակով:

Հատատեղ – Лесосека – հատուկ նշանացույցերով (սյուներով) կամ բնական սահմաններով անջատված անտառամաս, որտեղ նախատեսված է կատարել անտառօգտագործման հատումներ:  Հատատեղը կարող է լինել տարբեր ձևի` քառանկյուն, ուղղանկյուն, սեպաձև և այլն:  Նրա հիմնական տարրերն են` լայնությունը, միակցման ժամկետը և եղանակը, հատման ողղությունը սերմնավորման աղբյուրները, անտառահատման սեզոնն ու տեխնոլոգիան, մաքրման ժամկետները և այլն:  Հատատեղի  չափը պայմանավորված է անտառի կարգով:

Հարբած անտառ – “Пьяный” лес – ծուռումուռ, պառկած, թեք բներով անտառ, որը սովորաբար առաջանում է շարժվող գրունտների, սողանքների և մշտական ձնահյուսների ենթակա վայրերում:

Հասակային դաս – Класс возраста – ծառի հասակի գնահատման ցուցանիշ:  Գործածվում է ծառուտի տարիքը որոշելու համար:  Հասակային դասը բնորոշվում է ժամանակամիջոցով, ծառերի աճման տեմպով ու կլիմայական պայմաններով:  Բարեխառն գոտում կարծրատերևավոր և խառը ծառուտների համար հասակային մեկ դասը հավասար է օրացուցային 20 տարվա, արագաճ ծառատեսակների համար` 10 տարվա և 5 տարվա` թփատեսակների համար:  Արևադարձներում հասակային մեկ դասը հավասար է 5 տարվա, մերձարևադարձներում` 10 տարվա:

Հողմաջարդ – Бурелом – երբ քամին կոտրում է ծառի բունը սաղարթից ցած:

Հողմահարում – Вывертивание – մթնոլորտի մակերեսային ջրերի, քամիների, բույսերի և կենդանիների օրգանիզմների գործունեության ներքո լեռնային ապարների ձևափոխում ու քայքայում:  Լինում է ֆիզիկական և քիմիական:  Ֆիզիկական հողմահարումը ջերմաստիճանի տատանման արդյունք է, որը ջրի ներգործությամբ հանգեցնում է կարծր, ամուր ապարների քայքայման:  Քիմիական հողմահարման հիմնական գործոնը ջուրն է, քայքայման պրոցեսի ակտիվությունը պայմանավորված է նրա մեջ լուծված ածխաթթու գազի քանակով:  Ջրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է նրա քայքայիչ ազդեցությունը:

Հրդեհավտանգության դասերը – Классы пожарной опасности – ելնելով եղանակային պայմաններից` անտառը տարբերակում են ըստ հրդեհավտանգության, ինչը հնարավորություն է տալիս կանխել կամ կազմակերպել հրդեհի մարումը:  Ընդունված է հրդեհավտանգության 4 դաս` 1) արտակարգ հրդեհավտանգ – դիտվում է երկարատև տաք, չոր եղանակի պայմաններում` օդի միջին ջերմաստիճանը 20˚-ից բարձր, օդի հարաբերական խոնավությունը` 40 տոկոսից ցածր, 2) ուժեղ հրդեհավտանգ – այն վայրերը, որտեղ երկար ժամանակ դիտվում է չոր եղանակ, երբեմն թույլ տեղումներով, հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոս, 3) աննշան հրդեհավտանգ – անձրևները հաճախակի են, հարաբերական խոնավությունը` 60-80 տոկոս, անտառային թաղիքը` խոնավ, 4) ոչ հրդեհավտանգ – երկարատեև անձրևներ են, հարաբերական խոնավությունը` 80 տոկոսից բարձր:

վերև
Մ

Մատղաշ – Подлесок – հատատեղում կամ անտառի սաղարթի տակ եղած երիտասարդ ծառեր, որոնց վիճակված է կազմավորել ապագա մայր անտառը` առաջին շարահարկը:  Ըստ ծագման լինում է սերմնային և վեգետատիվ:  Մատղաշը լինում է բավարար, երբ նրա քանակը բավարար է ապագա ծառուտի կազմավորման համար ու բաշխված է հավասարաչափ, և անբավարար , երբ այն քանակով քիչ է կամ բաշխված է անհավասարաչափ:  Հուսալի է, երբ Մատղաշն ունենում է լավ զարգացած բրգաձև սաղարթ, և անհուսալի, երբ այն ունի հովանոցաձև սաղարթ:  Մատղաշի բավարար և հուսալի վիճակը կախված է անտառի լրիվությունից և սաղարթի միակցվածության աստիճանից:

Մանրատերևավոր անտառներ – Мелколистные леса – անտառներ, որոնք կազմավորված են մանր տերևավոր ծառատեսակներից` կեչի, կաղամախի, լաստենի և այլն, որոնք, ի տարբերություն լայնատերևավոր ծառատեսակների, ունեն փափուկ բնափայտ:  Մանրատերևավոր անտառները հիմնականում երկրորդական ծագման են, առաջացել են մարդու ներգործության հետևանքով` ասեղնատերևավոր և լայնատերևավոր անտառների տեղում:

Մեռյալ ծածկոց – Мертвый покров – երբ սաղարթի տակ կենդանի ծածկոցը բացակայում է և հողը ծածկված է անտառային թաղիքով:

Միահասակ անտառ – Одновозрастный лес – ծառուտ, որտեղ բոլոր ծառերը պատկանում են հասակային միևնույն դասին:  Բացարձակ միահասակ ծառուտներ են արհեստական տնկարկները, այն էլ միայն երիտասարդ և միջին հասակում:  Բնական անտառներում բացարձակ միահասակ ծառուտներ հանդիպում են հազվադեպ` միայն երիտասարդ հասակում:

վերև
Ն

Նոսրուտ – Редина – նոսրացած ծառուտ, որի լրիվությունը կազմում է 0,3-0,1:  Կարող է առաջանալ ուժեղ քամետապալումից, վնասատուների կամ երկարատեև երաշտի հետևանքով առանձին ծառերի ու ծառախմբերի մահացումից, ընտրովի հատումների սխալ կիրառումից:  Անտառտնտեսական տեսանկյունից նոսրուտը ցանկալի չէ, նվազեցնում է ծառուտի արտադրողականությունը և ստացվող փայտանյութի որակը:  Նոսրուտում խոտածածկը ինտենսիվ զարգանալով` առաջացնում է ճմակալում` արգելակելով անտառի սերմնային բնական վերականգնումը, կորցնում հողապաշտպան, ջրակարգավորիչ հատկությունները:

Նոսրանտառ – Редколесье – ցածրահասակ նոսր անտառներ, որտեղ ծառերի սաղարթները չեն միակցվում:  Հանդիպում են լեռնային շրջաններում, մերձալպյան գոտում, հարթավայրային պայմաններում, անտառային գոտուց տունդրային անցման սահմաններում:  Նոսրանտառները լինում են միատարր և խառը:  Արիդային  պայմաններում, տափաստաններում և կիսաանապատներում նոսրուտների տեսակային կազմը բազմազան է, պայմանավորված է բնակլիմայական ու տոպոգրաֆիական պայմաններով:  Արևելյան Անդրկովկասում նոսրուտի կազմավորմանը մասնակցում են գիհին, նշենին, փռշնին, պիստակենին և այլն:

վերև

Շ

Շինահարմար ծառ – Деловое дерево – լիաբուն, բնափայտի տեխնիկական լավագույն հատկություններով օժտված ծառ:  20 մ բարձրությամբ ծառի շինափայտի բարձրությունը կազմում է 6,5 մ և ավելի: Ցածրահասակ ծառերի դեպքում կազմում է բարձրության 1/3-ից ոչ պակաս:  Շինահարմար ծառի հաշվարկը կատարվում է ծառուտի նյութադրամային գնահատականը որոշելու համար:

Շինափայտ – Древесина деловая – անտառանհութից ստացվող, ժողովրդական տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի տեսականու մեծ խումբ:  Օգտագործվում է որպես գերան կամ որպես հումք հետագա մշակման համար:  Շինափայտի ելքը կազմում է անտառանյութի մինչև 72 տոկոսը:

Շիվային (ցածրաբուն) անտառ – Порослевой лес – անտառ, որն առաջանում է կոճղաշիվերից և արմատային ընձյուղներից:

վերև

Պ

Պայքար անտառային հրդեհների դեմ – Борьба с лесными пожарами – նայած հրդեհի բնույթին, կիրառում են տարբեր եղանակներ` քիմիական, պայթեցման, հանդիպակաց հատման, խրամատների փորում, հանդիպակաց կրակով և այլն;

Պտղաբերում – Плодоношение – բույսի զարգացում, որի ընթացքում այն ծաղկում և առաջացնում է պտուղներ:  Արտահայտված սեզոնային կլիմա ունեցող վայրերում պտղաբերումը կրում է ընդհատվող, ամեն տարի կրկնվող բնույթ: Խոնավ արևադարձային կլիմա ունեցող շրջաններում պտղաբերման արտահայտված սեզոնայնություն չի նկատվում:  Տարբեր տեսակների պտղաբերման հասակը տարբեր է:  Ազատ կանգնած ծառերը պտղաբերման անցնում են ավելի վաղ, քան անտառում:  Քանի որ ասեղնատերևավորները պտուղ չեն ձևավորում, նրանց պտղաբերման պրոցեսն անվանում են սերմնակալում:

Պարզ ծառուտ – Простой древостой – միաշարահարկ ծառուտ, որտեղ բոլոր ծառերի սաղարթները կազմում են մեկ շարահարկ:

վերև

Ջ

Ջրապահպան անտառներ – Водоохранные леса – անտառներ, որոնք նպաստում են աղբյուրների ջրի հավասարաչափ ելքին, առավել չոր ժամանակաշրջանում ավելացնում կամ պահպանում են գետերի ջրի քանակը:  Ջրապահպան անտառների դրական ազդեցությունը պայմանավորված է ծառուտի հասակով, լրիվությամբ, տեղանքի ֆիզիկաաշխարհագրական, տոպոգրաֆիական և այլ գործոններով:

վերև

Ռ

Ռեկրեացիոն (հանգստի համար օգտագործվող) անտառներ – Рекреационные леса – այս խումբը ներառում է քաղաքամերձ անտառները, անտառապարկերը, կանաչ գոտնիերը, առողջարանային անտառների մեջ մտնող հանգստի գոտիները:  Ռեկրեացիոն ֆունկցիա կարող են կատարել նաև 50-100մ լայնությամբ պաշտպանական անտառաշերտերը, զբոսաշրջիկային բազաներին հարող 50-250 մ անտառային գոտին:  Ռեկրեացիոն անտառները բաժանվում են ինտենսիվ և չափավոչ հաճախման գոտիների:

վերև

Ս

Սաղարթային հրդեհ – Верховой пожар – որի ժամանակ այրվում է անտառի վերին մասը` սաղարթը:  Ծագում է ուժեղ քամիների ժամանակ գետնատարած հրդեհից:  Տարածման արագությունը հաճախ հասնում է 15-20 կմ/ժամ:

Սերմերի ծլունակություն – Всхожесть семян – ընդունված է սերմերի բացարձակ ծլունակություն (ցույց է տալիս ծլած սերմերի քանակը, անկախ ժամանակաընթացքից` արտահայտված տոկոսներով) և տեխնիկական ծլունակություն (սահմանված ժամանակաընթացքում առանց ընտրության ցանած սերմերից ստացված ծիլերի քանակը` արտահայտված տոկոսներով):

Սերմնաբույսերի դուրսմղում – Выжимания всходов – տեղի է ունենում աշնանը, երբեմն գարնանը, երբ հողի վերին շերտը (15-20 սմ) սառչելու հետևանքով ուռչում, իսկ հալչելուց հետո նորից նստում է և սերմնաբույսերը, անգամ 4-5 տարեկան բուսակների արմատները կամ նրանց զգալի մասը, մնում են հողից դուրս ու վնասվում` հանգեցնելով բուսակների մահացման կամ աճի խիստ անկման:

Սաղարթի հորիզոնական կցվածություն – Горизонтальная сомкнутость крон – երբ ծառերի պսակները, որոշակի բարձրության վրա մոտենալով իրար, առաջացնում են միակցվածություն:  Միակցվածության աստիճանը որոշում են 10 բալային սիստեմով, որը ցույց է տալիս թե սաղարթի միջով որքան ուղիղ ճառագայթներ են թափանցում (հողի մակերեսի որ տոկոսն է լուսավորվում արեգակնային ուղիղ ճառագայթներով):

վերև

Վ

Վառելափայտ – дрова – վառելիքի համար օգտագործվող փայտանյութ:  Մթերում են շինափայտի համար ոչ պիտանի ծառատեսակներից և ծառերի կողային ճյուղերից, որոնց տրամագիծը վերին կտրվածքում 3 սմ-ից ավելի է:

Վառելափայտային ծառ – дровяное дерево – ծառ, որի բունն ունի բնափայտի արատներ կամ շինափայտի համար կարճ է` երկու մետրից չի անցնում:

վերև

Տ

Տախտակ – Доска – 13-100մմ  հաստությամբ սղոցված բնափայտ:  Մինչև 32 մմ հաստությունը հաշվվում է բարակ, 32 մմ-ից ավելին` հաստ տախտակ:

Տարեկան օղակներ – Годичные слои – առաջանում են կամբինալ բջիջների կիսվելուց, որոնք դեպի ներս վեգետացիայի ընթացքում առաջացնում են բնափայտ, իսկ դեպի դուրս` ֆլոեմայի շերտ:  Վեգետացիայի սկզբում յբնափայտում առաջանում են համեմատաբար խոշոր, իսկ ամռանը` մանր բջիջներ:  Ընդլայնական կտրվածքում դրանք նշմարվում են բաց և մուգ գույներով, ինչը և տեսանելի է դարձնում տարեկան աճի սահմանները:

Տեսողական (ակնադիտական) գնահատում – Визуальная таксация – անտառի նկարագրությունն ինքնաթիռից կատարվող դիտարկումների միջոցով:  անտառային զանգվածի վրա 1-1,5 կմ զուգահեռ չվերթեր կատարելով` անտառգնահատողը կազմում  է տեղանքի հատակագծի ուրվագիծը և անտառի անտառի ակնադիտական նկարագրությունը:

Տնկարկ – Насаждение – արհեստական հիմնադրած անտառային միատարր զանգված:

Տնտեսական հասակ – Возраст хозяйственный – պայմանավորված է ծառի տարիքով և աճման գործոններով:  Ծեր ծառերի կամ վատ պայմաններում գտնվող երիտասարդ ծառերի տարեկան օղակների աճը խիստ կրճատվում է (ընդլայնական աճի տեմպն ընկնում է):  Նշված ծառերի համար, բացի իրական բացարձակ տարիքից, ընդունված է հաշվարկել նաև տնտեսական տարիքը, հետևյալ բանաձևով`  a տնտ. =

վերև

Ց

Ցածրաբուն անտառ – Низкоствольный лес – հիմնականում կոճղաշիվային ծագում ունեցող անտառներ, որոնք, համեմատած միևնույն պայմաններում նույն տեսակի սերմնային ծագում ունեցող անտառների հետ, օժտված են ցածր արդյունավետությամբ:

վերև

Փ

Փարոսային (ռեզերվային) ծառեր – Маяаковые деревья – բարձր արտադրողականության և ժառանգական այլ դրական հատկանիշներով օժտված ծառեր, որոնք գլխավոր օգտագործման հատումների ժամանակ թողնվում են տեղում` անտառի բնական սերմնային վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Փայտալյուր – Древесная мука – ստացվում է բնափայտի թափոնների (թեփ, տաշեղ, երբեմն տերևներ և այլն) մեխանիկական մշակուոմից:  Օգտագործվում է որպես անասնակեր:

Փչակ – дупло – ծառաբներում կմախքային ճյուղերում և հաստ արմատներում բնափայտի քայքայման հետևանքով առաջացած խոռոչ:  Լինում է հիմնականում լայնատերև սաղարթավոև գերհասուն ծառերի վրա, մեխանիկական վնասվածք ստացած հատվածներում սապրոֆիտ սնկերի ներգործությամբ, երբեմն մրջյունների ու թռչունների մասնակցությամբ:  Փչակը հաճախակի ծառայում է որպես թռչունների և կենդանիների թաքստոց ու բազմացման վայր:

վերև

Ք

Քամետապալ – Ветровал – քամուց վայր ընկած ծառ կամ ծառուտի որոշ մաս:  Քամետապալման ենթարկվում են մակերեսային արմատային համակարգ ունեցող և արմատային փտախտով հիվանդ ծառերը:  Առանձնապես տուժում են խիտ անտառի հատումից հետո թողնված ծառերը, ուժեղ քամու (20-25մ/վրկ արագության) ժամանակ:

This post is also available in: English