enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քննարկվել են Արագածոտնի մարզի անտառպահպանությանը վերաբերող հարցեր

06/29/2017

 ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանն այսօր` հունիսի 29-ին,  աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր:  Այնտեղ տեղի է ունեցել հանդիպում՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, փոխնախարար Աշոտ Հարությունյանի,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանի,  մարզի անտառտնտեսության տնօրենի և աշխատակիցների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառպահպանությանը և անտառվերականգնմանը վերաբերող հարցեր, նախանշվել են առաջիկա անելիքները: