Բաժնի գործառույթներն են`

  • Անտառտնտեսական աշխատանքների զարգացման ընթացիկ, տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակումը.
  • Համակարգի տնտեսական զարգացման ծրագրերի ձևավորումը և ֆինանսավորման հարցերի լուծումը, անտառտնտեսությունների, արտադրական և օժանդակ տնտեսությունների աշխատանքային ծրագրերի կազմումը, օբյեկտային պլանների մշակումը և դրամական արտահայտությամբ անտառտնտեսական աշխատանքների կատարման ծավալների վերահսկումը.
  • Անտառտնտեսական աշխատանքների ֆինանսավորման կազմակերպումը, ֆինանսական պլանների և հաշվեկշիռների նախագծերի կազմումը ու դրանց կատարման վերահսկումը.
  • «Հայանտառ» ՊՈԱԿ հաշվապահական հաշվառման բաժնի հետ համատեղ համակարգի ֆինասատնտեսական գործունեության վերլուծությունը և գնահատումը.
  • Տնտեսավարման նոր մեթոդների մշակման և ներդրման գործընթացների կազմակերպումը.
  • Անտառտնտեսական աշխատանքների նախագծերի նախահաշիվների կազմման դրանց արժեքների ինդեքսավորման հարցերի կազմակերպումը.
  • Անտառտնտեսական աշխատանքների և այլ արտադրությունների նորմատիվների, վարձաչափերի, աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանների, նրանց պաշտոնական (տարիֆային) դրույքաչափերի սանդղակների մշակման և կիրառման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը.
  • Անտառտնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի արագացմանը, ինքնարժեքի իջեցմանը, շահութաբերության բարձրացմանը, աննպատակ ծախսերի և կորուստների վերացմանն ուղղված միջոցառումների մշակման ու ներդրման աշխատանքների կազմակերպումը.
  • Ծրագրերի կատարման, աշխատանքի, ինքնարժեքի, շահույթի և ֆինանսա-տնտեսական գործունեության այլ ցուցանիշների գծով պետական վիճակագրական և ընթացիկ հաշվետվությունների ժամանակին ու որակով կազմումը.
  • «Հայանտառ» ՊՈԱԿ կենտրոնացված ֆոնդերին համակարգի մասնաճյուղերի միջոցներից կատարվող մասհանումների չափերի հաշվարկը, այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվների նախագծերի կազմումը և դրանց օգտագործման վերահսկումը.
  • Համակարգի մասնաճյուղերում և կազմակերպություններում աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանների, խրախուսման ձևերի ու մեթոդների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակումը, ընթացիկ վարձատրության, պարգևատրման ձևերի ու մեթոդների կիրառման, հավելավճարների, լրավճարների վճարման ճշտության վերահսկողությունը.
  • «Հայանտառ» ՊՈԱԿ կենտրոնական ապարատի ծախսերի ֆինանսավորման հարցերի կազմակերպումը, հաստիքային ցուցակի կազմումը և աշխատողների վարձատրության պայմանների մշակումը և կիրառումը.
  • Բաժնին տրված իրավասության սահմաններում համակարգի մասնաճյուղերին մեթոդական օգնություն ցույց տալը, նրանց աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը.
  • Կատարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English