enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Պարզաբանում՝ «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ

17.05. 2018

Ի պատասխան «Հետք»-ում 15․05․2018 թվականին հրապարակված «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու  ընկերությունը կհատի Դսեղի անտառները»  վերտառությամբ նյութի, հայտնում ենք․

ղեկավարվելով ՀՀ անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի դրույթներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 6-ի N 33-Ա հրամանով՝ «Հայանտառ»-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 2018 թվականի հատումների ծավալը (տարեկան հատատեղային ֆոնդ) սահմանվել է 90 596 խմ։

Նույն 2018 թվականի փետրվարի 6-ի N 33-Ա հրամանով՝ այս ծավալից թույլատրվել է մթերել (օգտագործել) 17 036 խմ բնափայտ այդ թվում՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 4443 խմ ծավալով (հոդվածում մատնանշված 14 000 խմ բնափայտի ծավալը վերաբերում է սահմանված թվին, մինչդեռ թույլատրվել է օգտագործել 4443 խմ-ն)։ Հետագայում արդեն կառավարության  22․02․2018թ. N 182-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն տարեկան իրականացվելիք հատումների ծավալների հաստատման լիազորությունները վերապահվել են  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին և կոմիտեի  նախագահի 17․04․2018 թվականի N 2 հրամանով՝ թույլատրվել է մթերել ևս 11 207 խմ բնափայտ՝ «Սևքարի», «Նոյեմբերյանի», «Լալվարի», «Ստեփանավանի», «Տաշիրի» անտառտնտեսություններում։

Հարկ ենք համարում ընդգծել՝ համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվում են անտառների կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնին, որն էլ սահմանում է տարեկան հատատեղային ֆոնդը։

  Նկատենք նաև, որ հոդվածագիրը պարբերաբար մատնանշում է  բարեփոխումներ տերմինը, որն ըստ այդ նույն հոդվածագրի պատկերացման վերաբերում է բնափայտի մթերման ծավալներին, սակայն, ինչպես բազմիցս բարձրաձայնել ենք, հիմա էլ կընդգծենք, որ անտառային ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ոլորտը կարգավորող օրենսդրական խութերի շտկմանը, պետական անտառային ծառայության ստեղծմանը, որի նպատակը անտառների 24-ժամյա արդյունավետ պահպանությունն է։

Ինչ վերաբերում է բնափայտի մթերման ծավալների մեծացմանը, ընդգծենք, որ սրա հիմքում էլ ապօրինի ծառահատումների նվազեցումն է և բնակչության վառելափայտի մեծ պահանջարկի օրինական ծավալներով ապահովումը։  

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն