enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

1 2 3 15

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը հետաձգվել է

15.10.2018

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հունվարի 25-ի N 224-Ն որոշման  N 1 հավելվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» N  1101-Ն որոշումը՝ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանի  N 50-Ա հրամանով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար  2018թ. հոկտեմբերի 15 –ին նախատեսված մրցույթի անցկացման օրը  հետաձգվել և նշանակվել է նոյեմբերի 2-ը։ Մրցույթի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել է 2018 թվականի  հոկտեմբերի 26-ը ներառյալ:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ ստորև․

Հայտարարություն

http://mnp.am/am/post/3515

 

 

 

 

 

 

 

 

Սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհի մարված օջախների հնարավոր բորբոքումը կանխելու նպատակով

27. 09. 2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հարակից Բջնի համայնքի տարածքում սեպտեմբերի 25-ին բռնկված, հետագայում քամու հետևանքով  դեպի անտառ տարածված հրդեհը վերջնական մեկուսացնելու և  արդեն իսկ մարված օջախների բորբոքումը  կանխելու համար «Հայանտառ»-ի և ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արտաշ Հունանյանի փոխանցմամբ՝  հրդեհը մարվել է, սակայն, հաշվի առնելով  քամու առկայությունը, սահմանված է հերթապահություն։  

Հրդեհն ընդգրկել է 1 հեկտարից ավելի անտառածածկ տարածք, որը գերխիտ երիտասարդ կաղնուտ է։ Հիմնականում վնասվել են սաղարթի տակ աճող դեպի չորացում գնացող ծառեր։

 

Հրազդանի անտառտնտեսության հարակից տարածքում բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել

26․09․2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հարակից Բջնի համայնքի տարածքում սեպտեմբերի 25-ին բռնկված, հետագայում քամու հետևանքով  դեպի անտառ տարածված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել։

Հրդեհն ընդգրկել է շուրջ 1 հեկտար անտառածածկ տարածք, որը գերխիտ երիտասարդ կաղնուտ է։ Հիմնականում վնասվել են սաղարթի տակ աճող դեպի չորացում գնացող ծառեր։

Հրդեհը տարածում է գտել անտառի բացատում։ Դեպքի վայրում աշխատում են Հրազդանի անտառտնտեսության, ԱԻՆ-ի աշխատակիցներ, իրավիճակը վերահսկելի է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև շրջակա գյուղերի բնակիչներ։

Դեպքի վայրում են եղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և անտառների պահպանության բաժնի պետ Վաղարշակ Սարգսյանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

«Համաշխարհային մաքրության օր»-ը «Հայանտառ»-ի անտառտնտեսություններում

15․09․2018

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում անցկացված «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսություններում ևս իրականացվել են աղբահանության և մաքրման աշխատանքներ։ Անտառտնտեսությունների աշխատակիցների կողմից տնտեսությունների տարածքից  դուրս  են բերվել պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, ծխախոտի տուփեր և այլ տեսակի աղբ։

 

1BBCA37C-76B0-461B-85D4-3461120936E5 1D254FA7-511C-4753-A78A-9770A72DA237 98EADEF4-7661-42F2-AF18-4A193225778C 41727785_2172018593013582_6289575177986506752_n 41799623_246519469380232_4036669182589272064_n 41851331_2204976419782338_1074805133348438016_n 41944134_269387467034307_3402475467008114688_n 41935322_559711731134751_6981789782862987264_n 41930237_1921192527930498_2149702260601389056_n 41934089_239433963389617_302373845191360512_n 41891538_287553151970600_504654967903092736_n 41876435_2297597993587754_922990426120519680_nIMG-83ed40c49804038e09297ac8426147fa-VIMG-94066d1ff055e00b436326892bc36a70-VФото7Фото15Фото22

 

Մաքրման աշխատանքներ՝ «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում

15․09․2018

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում անցկացված «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսություններում ևս իրականացվել են մաքրման աշխատանքներ։

 

Անտառտնտեսությունների աշխատակիցների կողմից տնտեսությունների տարածքից  դուրս  են բերվել պլաստիկ շշեր, պոլիէթիլենային 1BBCA37C-76B0-461B-85D4-3461120936E5 1D254FA7-511C-4753-A78A-9770A72DA237 98EADEF4-7661-42F2-AF18-4A193225778C 41727785_2172018593013582_6289575177986506752_n 41799623_246519469380232_4036669182589272064_n 41851331_2204976419782338_1074805133348438016_n 41944134_269387467034307_3402475467008114688_n 41935322_559711731134751_6981789782862987264_n 41930237_1921192527930498_2149702260601389056_n 41934089_239433963389617_302373845191360512_n 41891538_287553151970600_504654967903092736_n 41876435_2297597993587754_922990426120519680_nտոպրակներ, ծխախոտի տուփեր և այլ տեսակի աղբ։

 

 

 

 

Մաքրման աշխատանքներ՝ «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում

15․09․2018

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում անցկացված «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսություններում ևս իրականացվել են մաքրման աշխատանքներ։

 

Անտառտնտեսությունների աշխատակիցների կողմից տնտեսությունների տարածքից  դուրս  են բերվել պլաստիկ շշեր, պոլիէթիլենային  տոպրակներ, ծխախոտի տուփեր և այլ տեսակի աղբ։

1BBCA37C-76B0-461B-85D4-3461120936E5 1D254FA7-511C-4753-A78A-9770A72DA237 98EADEF4-7661-42F2-AF18-4A193225778C 41727785_2172018593013582_6289575177986506752_n 41799623_246519469380232_4036669182589272064_n 41851331_2204976419782338_1074805133348438016_n 41876435_2297597993587754_922990426120519680_n 41891538_287553151970600_504654967903092736_n 41930237_1921192527930498_2149702260601389056_n 41934089_239433963389617_302373845191360512_n 41935322_559711731134751_6981789782862987264_n 41944134_269387467034307_3402475467008114688_n

 

 

Անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

05․09․2018

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Եղեգնուտի անտառնտեսությունների աշխատակիցների հետ։ Անտառտնտեսություններ այցի նպատակը 2020 թվականին մեկնարկող անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկումն էր։ Ըստ նախատեսված ծրագրի՝ արդեն մեկնարկային փուլում Լոռու մարզում կտնկվի մոտ 3000 հեկտար անտառ։

FAO-ի ներկայացուցիչները ԲՆ անտառային  կոմիտեում խորհրդական Ռ․ Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրեն և «Եղեգնուտի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Աղաբաբյանի ուղեկցությամբ, Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճում նախ քննարկել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառնտեսության հաջողված փորձը՝ ծովի մակարդակից 2000-2400 մետր բարձրության վրա, Մարգահովիտի անտառպետության տարածքում անտառ հիմնելու, մշակելու, ապա անտառածածկ գոտիները ավելացնելու հետ կապված։ Այնուհետև կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել տեսնել վերոնշյալ տնկարկները, որոնք հիմնվել են այլ ծրագրերի օժանդակությամբ։ Որոշ հատվածներում ծառերի կպչողականությունը մինչև 90% է գնահատվել, որը բավականին բարձր ցուցանիշ է անջրդի և բարձրադիր լեռնային նման գոտիներում անտառապատման համար։

40683727_679195975794726_3398737273502564352_o 40684900_679195752461415_2325196028770254848_o 40694646_679195592461431_285595654233784320_o 40749441_679195842461406_7503389122598273024_o 40751244_679195915794732_3407079598934982656_o 40784052_679195569128100_4585657657620168704_o 41007385_679195889128068_5039964751136817152_o40670787_679195995794724_2753530136493031424_o

 

«Հայանտառ»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվում

03․09․2018

ԲՆ անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հավակնորդները պետք է համապատասխանեն ստորև ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջներին (չափանիշներին).

       1․ Բարձրագույն կրթություն

       2․ Կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ

       3․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության անտառային, քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի,  ինչպես նաև անտառային ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն

     4․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն

     5․ Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն

     6․  Գրական հայերենի գերազանց իմացություն
     7․ Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն

     8․ Կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ

     9․ Ռուսերենի կամ անգլերենի իմացություն

Սույն մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները Անտառային կոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ Դիմում (դիմումը լրացվում է տեղում).

2․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման հայեցակարգ.

3․ Ինքնակենսագրություն.

4․ Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
5․   Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
 6․ արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
 7․ մեկ լուսանկար` 3X4 չափսի.
 8․ անձնագրի (նույնականացման քարտի) և սոցիալական քարտի պատճենները
9․ քաղվածք` աշխատանքային գրքույկից.

10․ տեղեկանք բնակության վայրից,

11․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում:

 

Սույն մրցույթի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝   2018թ. հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Փաստաթղթերի ներկայացման վայրը՝ ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ, աշխատանքային օրերին,

Անձնակազմի կառավարման բաժին, ժամը 10:00-ից մինչև 17:00, հեռախոսահամար 010/650966:

Սույն մրցույթն անցկացվելու է 2018թ. հոկտեմբերի 15ին ժամը 11:00-ին ք. Երևան, Արմենակյան 129՝ Անտառային կոմիտեի վարչական շենքում:

Ծանոթություն

1. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

2․Քաղաքացին պատճեններով ներկայացվող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց բնօրինակները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն:

 

Տարածքների վարձակալության հանձնման մրցույթի մասին ծանուցում

27․08․2018

1․ Կազմակերպվում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Արզնիի անպառպետության Ողջաբերդ համայնքին հարակից պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից (կադաստրային ծածկագիր՝ 07-052-0115-0029) 13,56987 հա տարածքը (կցվում է տեղազննման ակտը) մինչև 25 տարի ժամկետով գյուղատնտեսական  նպատակներով վարձակալության իրավունքով  տրամադրելու համար:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցմանը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև․

Հապարակային ծանուցում 

Հայտի ձև 

2․ Կազմակերպվում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի կազմակերպման  նպատակով անտառային նշանակության հողերից  0.05 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 07-015-0349-0005) (գործառնական նշանակությունն անտառ, որտեղ առկա են կաղնի, թխկի, հացենի բոխի և այլ անտառկազմող ծառաթփատեսակներ) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով  տրամադրելու համար:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցմանը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև․

Հրապարակային ծանուցում 

Հայտի ձև

3․ Կազմակերպվում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի կազմակերպման  նպատակով անտառային նշանակության հողերից  0.05 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 07-015-0349-0004) (գործառնական նշանակությունն անտառ, որտեղ առկա են կաղնի, թխկի, հացենի բոխի և այլ անտառկազմող ծառաթփատեսակներ) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով  տրամադրելու համար:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցմանը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև․

Հրապարակային ծանուցում 

Հայտի ձև 

31.08.2018 թ․

4․ Կազմակերպվում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի և զբոսաշրջության կազմակերպման  նպատակով անտառային նշանակության հողերից 0,4 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 11-034-0101-0119) (գործառնական նշանակությունն անտառ, որտեղ առկա են կաղնի, հացենի, բոխի և այլ անտառկազմող ծառաթփատեսակներ) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցմանը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև․

Հրապարակային ծանուցում -Աչաջուր

Հայտի ձև 

5․  Կազմակերպվում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի և զբոսաշրջության կազմակերպման  նպատակով անտառային նշանակության հողերից 0,1 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0023-0283) (գործառնական նշանակությունն անտառային բացատ է) մինչև 60 տարի ժամկետով հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար:

Մրցույթի անցկացման վերաբերյալ հրապարակային ծանուցմանը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև․

Հրապարակային ծանուցում -Ծաղկաձոր

Հայտի ձև 

Քննարկումներ՝ անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

22. 08. 2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Դավիթ Երիցյանը, ՄԱԶԾ անտառային հրդեհների կառավարման ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը, «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների մի շարք աշխատակիցներ, ԱԻՆ մարզային փրկարար  ծառայությունների ներկայացուցիչներ անցած շաբաթվա ընթացքում մասնակցել են անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, հակահրդեհային միջացառումների վերաբերյալ քննարկումներին։

Քննարկումները կազմակերպվել են  «Հայանտառ»-ի 19 անտառտնտեսություններից 17-ում։

Առաջին հերթին հստակեցվել են անտառտնտեսությունների հակահրդեհային տեխնիկական միջոցների, անհատական հրդեհաշիջման պարագաների առկայությունը, հակահրդեհային միջացառումների համալիր ծրագրերի ներկա վիճակը, այդ ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև՝ մասնաճյուղերում հակահրդեհային գույքի և տեխնիկական միջոցների կարիքները, որոնց ապահովումն առաջնահերթ է համարվում։

Կայացած քննարկումների ընթացքում անտառտնտեսությունների տնօրեններն ընդգծել են, որ հրդեհներն անտառային տեղամասեր են թափանցում հիմնականում անտառամերձ համայնքներից՝ բնակիչների կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով, չնայած նրան, որ  հրդեհների դեմ կանխարգելիչ աշխատանքների շրջանակում անտառամերձ համայնքների բնակիչներին պարբերաբար տեղեկացվել է, որ նման գործողությունները հակասում են ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին։

Քննարկման ընթացքում տնտեսությունների աշխատակիցները նշել են, որ  մշտադիտարկման միջոցով պարզվել և հավաստանշվել են առավել հրդեհավտանգ տեղամասեր, որոնց հսկողությունն իրականացվում է առավել ընդգծված։

Առավել մտահոգիչ է անտառտնտեսությունների տեխնիկական զինվածության խնդիրը։ Տնտեսությունների ղեկավարները ներկայացրել են իրենց անհրաժեշտ  տեխնիկական միջոցների և գույքի ցանկերը։

01 03 07 09 10

 

 

1 2 3 15