enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

Առավել հրդեհավտանգ անտառային տարածքներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

23․ 08․ 2017 

Անտառային հրդեհների դեմ կոորդինացված գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

Անցած մի քանի օրերի ընթացքում Միքայել Մանուկյանի գլխավորությամբ հանդիպումներ են տեղի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրենների հետ։ Հանձնարարվել է առավել հրդեհավտանգ անտառային տարածներում սահմանել շուրջօրյա հերթապահություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում գրանցված բարձր ջերմային ֆոնի պատճառով շարունակում է պահպանվել հրդեհավտանգ իրավիճակը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հայտնենք նաև, որ առաջացած հրդեհի դեպքում կարող եք անմիջապես զանգահարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թեժ գծին՝ աշխատանքային ժամերին՝ (011) 65 01 24, (011) 65 47 28 հեռախոսահամարներով, իսկ ոչ աշխատանքային ժամերին՝ 093 92 91 90 (տնօրենի տեղակալ Ռ․ Կարապետյան), 093 18 91 91 (Անտառների պահպանության և պաշտպանության բաժնի պետ Մ․ Խլղաթյան) հեռախոսահամարներով։

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են «Խոսրովի անտառ»-ում իրականացվող հրդեհի հետմարման աշխատանքներին

18.08.2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանի գլխավորությամբ, այսօր հերթական անգամ մեկնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ մասնակցելու հրդեհի հետմարման աշխատանքներին։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները, իրականացվող գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար, կիրառում են նաև անտառային ոլորտին առնչվող անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ։

 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

16.08.2017

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

  1. Բարձրագույն կրթություն
    2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ
    3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
    4. Անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են.

  1. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
    Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
    3. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
    4. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
    5. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)
    6. Անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն)

Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում
    2. Կապանի անտառային տնտեսության զարգացման եռամյա ծրագիր
    3. Երկու լուսանկար` 3×4 սմ չափսի
    4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
    5. Աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
    6. Ինքնակենսագրություն
    7. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
    8. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
    9. Անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթը կկայանա 29.09.2017թ.՝ժամը 11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.09.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժին (ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. (011) 65-09-66, 095 65 09 68:

 

 

 

 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

16.08.2017

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

  1. Բարձրագույն կրթություն
    2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ
    3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավ%D

Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս

14․ 08․ 2017

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, սակայն նոր օջախների բռնկման վտանգը չեզոքացել է։

Հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։

Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 10-ի ուշ երեկոյից դեպքի վայրում են եղել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Օգոստոսի 12-ից դեպքի վայր է մեկնել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

20864571_1754548884846022_1726742430_n 20839520_1754548561512721_85714753_n

20864082_1754548544846056_436335725_n20839277_1754548991512678_1912692982_n

Արայիկ Ավագյանը նշանակվել է «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում

14. 08. 2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արայիկ Ավագյանը։

Տեղեկացնենք, որ մրցույթի մասնակցության հինգ հայտ է ներկայացվել՝ Արայիկ Ավագյանի, Արթուր Գաբրիելյանի, Աշոտ Վարդապետյանի, Վահագն Առաքելյանի, Սևակ Քոքոբելյանի կողմից։

Կայացած ընտրությունից հետո առավելագույն ձայներ ստացած երեք թեկնածուներից Արայիկ Ավագյանն է նշանակվել տնօրենի պաշտոնում։

Նշենք, որ Ավագյանը նախկինում  «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում աշխատել է որպես ավագ անտառապետ։

Ինտենսիվ աշխատանքներ՝ Վայոց ձորում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ․ «Հայանառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս դեպքի վայրում է

11․ 08․ 2017

Երեկ՝ օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի հարակից տարածքում։  Չնայած հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներին, այն մարել դեռևս չի հաջողվում։ Հրդեհի հետևանքով այրվել են ավելի քան 230 հեկտար խոտածածկ՝ այդ թվում անտառածածկ տարածքներ։

Հայտնենք, որ բացի ԱԻՆ-ի աշխատակիցներից, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի, բնապահպանության պետական տեսչության, ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցներ, ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ, Արտավան գյուղի բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներնին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, աշխատանքներին  օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

Միջոցներ են ձեռնարկվում դժվարանցանելի վայրերում նաև այլ՝ ավելի հարմար տեխնիկայի կիրառմամբ ինտենսիվ դարձնել հրդեհաշիջման աշխատանքերը։

Օգոստոսի 10-ի ուշ երեկոյից դեպքի վայրում են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։

 

 

 

 

Անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառտնտեսությունների աշխատակիցների համար

03. 08. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացնել է անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը վարել է «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը:

«Գուգարքի անտառտնտեսություն»-ում անցկացվել է անտառի գույքագրման վերաբերյալ ուսուցողական դասընթաց, որին մասնակցել են մասնաճյուղի անտառապետերը և տեխնիկական աշխատողները: Ուսուցումն անցկացվել է Մարգահովիտի անտառպետության տարածքում, որի ժամանակ մասնակիցները որոշել են գտնվելու վայրը՝ քարտի մեջ նշելով կոորդինատները, ծովի մակարդակից բարձրությունը, տեղանքի կողմնադրությունը, լանջի թեքությունը: Բացի վերոնշյալ գործողություններից, մասնակիցները սովորել են նաև չափել ծառի տրամագիծը, բարձրությունը, տարիքը, կեղևի հաստությունը: Սովորել են նաև հաշվել ծառուտի բացարձակ և հարաբերական լրիվությունը, տարբեր մեթոդիկաներ կիրառելով՝  որոշել ծառուտի միջին տրամագիծը, բարձրությունը և տարիքը: Այնուհետև հաշվարկվել  է ծառուտի մատղաշի և վերաճի քանակը, գնահատվել է ենթաանտառը: Վերը նշված ցուցանիշները որոշելով՝ հաշվարկվել է նաև ծառուտի բոնիտետը և հարաբերական լրիվությունը:

«Ստեփանավանի  անտառտնտեսություն» մասնաճյուղում ևս անկացվել են վերոգրյալ ուսուցողական աշխատանքները։ Ուսուցումն անցկացվել է Ստեփանավանի անտառպետության տարածքում, մասնակցել են մասնաճյուղի անտառապետերը և տեխնիկները:

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում անցկացվել է անտառգույքագրման ուսուցում, որին մասնակցել են տնտեսության անտառապետերը և տեխնիկները:

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում և, մասնավորապես, Ծաղկաձորի անտառպետությունում  նույնպես անցկացվել է  անտառգույքագրման ուսուցում։

Բոլոր «անտառտնտեսություն» մասնաճյուղերում ուսուցման մասնակիցները բարձր ակտիվություն և հետաքրքրասիրություն են ցուցաբերել՝  նոր գիտելիքների կատարելագործման ուղղությամբ։       

 

Համագործակցության առաջարկ՝ պտուղ-բանջարեղեն վերամշակող կազմակերպություններին

02.08.2017

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝

 

2017 թվականի սպասվող բերքի ծավալներից ելնելով՝  շուկայական մրցունակ գներով վաճառքի է հանվելու էկոլոգիապես մաքուր

մասուր, հոն, անտառային տանձ և խնձոր։

Պտուղ-բանջարեղենի վերամշակման շուկայում գործող կազմակերպություններին հրավիրում ենք համագրոծակցության։

Կապ մեզ հետ՝

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ընդունարան՝  010 65 17 38

Մարկետինգի և կոմերցիայի բաժին՝ 011 65 46 97

Բաժնի պետ՝ Վաղարշակ Սարգսյան՝  093 17 72 22

 

«Հայանտառ»-ի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

30. 07. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սույն թվականի հուլիսի 29-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին: 
ՊՈԱԿ-ի աշխատակիցները, մասնավորապես, մասնակցել են Երևանի Կոմիտասի այգու տարածքի մաքրման լայնածավալ աշխատանքներին:

1 02 2 3 5 7 8 47 77 778 8213 85222