enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

Հանձնարարականներ՝ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ

27. 07. 2017

Այսօր, հուլիսի 27-ին, կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականներ է տվել։

Կարապետյանի խոսքով՝ անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև՝ առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության խնդիրների արդյունավետ լուծման համար: «Փաստաթղթերում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծը՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ, գործնական և օրենսդրական լուծումներ։

«Մենք ունենք անտառտնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն։ Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ կառավարի մեկ կառույց և վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որտեղ կստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,- ասել է վարչապետը։

Կստեղծվի հայ-բելառուսական բարեկամության պուրակ. կայացել է միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը

26․ 07․ 2017

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը հուլիսի 19-22-ն աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էին: Մանուկյանն ու Պետրոսյանը մասնակցել են ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին, որին ներկա էին 4 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ներկայացուցինչներ:
Միքայել Մանուկյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է նիստի գումարման անհրաժեշտությունը՝ մասնավորեցնելով, որ նմանօրինակ հարթակներն անտառկառավարման ու անտառպահպանության ոլորտներում փորձի փոխանակման, համատեղ որոշումների կայացման համար լավագույններից են:

4 5

Նիստի ընթացքում Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն՝ երկու հանրապետությունների անվան բարեկամական պուրակ ստեղծելու մասին, որի համատեքստում Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով 50 հազար տնկանյութ: Պուրակը նախատեսվում է հիմնադրել 2018 թվականի գարնանը:

2

Նիստին ընդունվել են խորհրդի որոշումներ, որոնք միտված են նպաստելու անտառային տնտեսության զարգացմանը, համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև անտառկառավարման պլանների մշակման ուղղությամբ:
Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է Բելառուսի անտառային տնտեսության նախարարության «Բարիսովսի» անտառտնտեսություն, որտեղ ծանոթացել է ժամանակակից տնկարանային տնտեսությանը, տնկանյութի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներին:

Այցելություն է եղել նաև «Բել Լես պրոեկտ» կազմակերպության կենտրոնական գրասենյակ, որտեղ հայկական պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են անտառճանապարհների կառուցման, որստնտեսության նախագծման և այլ աշխատանքների: Հայկական պատվիրակությունը եղել է նաև «Ամկադոր» անտառտնտեսական սարքավորումների և մեքենաների արտադրության գործարանում, որտեղ ծանոթացել է ժամանակակից անտառային տնտեսությունում օգտագործվող տրանսպորտային միջոցներին: Այց է եղել նաև «Սերմնային և տնկարանային տնտեսության» կենտրոն, որտեղ հնարավոր է եղել ծանոթանալ բիոտեխնոլոգիայի շնորհիվ ստացվող անտառային տնկանյութի աճեցմանը:

7 8 9 94 95 96 97 98 99 1500

 

«Հայանտառ»-ը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու ուղղությամբ

26.07.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է` չնայած շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներին, արձանագրվում են ապօրինի անտառահատումների դեպքեր, ինչը հաշվի առնելով, համագործակցելով պատկան մարմինների հետ, ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու, օրինազանցներին օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու, պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ: 
Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում անտառկառավարման և անտառպահպանման նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ, այդ թվում՝ անօրինական ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նկատված բացերի լրացման համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ապօրինի ծառահատումներից, խուսափել անտառային տարածքներում անօրինական գործողություններից, հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, խուսափել արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից, անտառներում պահպանել սանիտարական պատշաճ մակարդակ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն ու գլխավոր անտառապետն աշխատանքային այցով կմեկնեն Բելառուսի Հանրապետություն

19. 07. 2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն այսօր՝ հուլիսի 19-ին, աշխատանքային այցով կմեկնեն Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին։

Իրականացվել են կանխարգելիչ հրդեհաշիջման աշխատանքներ

14. 07. 2017

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում նկատվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհների առաջացման հավանականությունը մեծ է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ առաջարկելով համատեղ իրականացնել կանխարգելիչ հրդեհաշիջման աշխատանքներ:

Այսօր՝ հուլիսի 14-ին, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի երևանյան տեղամասի ներկայացուցիչները և ԱԻՆ-ի աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող անտառամերձ խոտածածկ տարածքում իրականացրել են կանխարգելիչ հրդեհաշիջման աշխատանքներ:

11

22

33

44

Անտառգնահատման դաշտային ուսուցում՝անտառտնտեսությունների աշխատակիցների համար

14. 07. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում նախատեսում է իրականացնել անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը կվարի «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը:

Տեղեկացնենք, որ ուսուցումն անցկացվելու է հետևյալ թեմաների շրջանակներում.

Ծառուտի բացարձակ լրիվության, բարձրության, տրամագծի, տարիքի, կեղևի հաստության չափում  

Տեղանքի թեքության, դիրքադրության որոշում

Վերաճի, մատղաշի և ենթաանտառների գնահատում, փորձահրապարակի քարտի լրացում, չափման տվյալների հիման վրա տաքսացիոն ցուցանիշների հաշվարկում

ArcPad ծրագրով աշխատող Trimble Juno ձեռքի համակարգչով աշխատելու հմտությունների ձեռք բերում

 

Դասընթացները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ – 18. 07. 2017, ժամը՝ 10:00

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 19. 07. 2017

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 21. 07. 2017

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 26. 07. 2017

 

Ուսումնասիրություններ՝ «Եղեգնուտի անտառտնտեսության» Փամբակի անտառպետության տարածքում

14. 07. 2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ համաձայն «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կողմից բարձրացված խնդրի, որը վերաբերում էր «Եղեգնուտի անտառտնտեսության» մերձակայքում ժայռաթափման հետևանքով նկատված անտառային տարածքների կրած որոշակի վնասներին, տեղեկացնում ենք, որ դաշտային ուսումնասիրություններ են կատարվել «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության տարածքում, որի անմիջական հարևանությամբ անցնում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:

Պարզաբանենք, որ Սանասարյանի կողմից արված լուսանկարները, որոնք «Յուրայի աղբյուր»-ին հարող տարածքն են պատկերում, «Եղեգնուտի անտառտնտեսության» հողային տարածնքների մաս չեն կազմում: Նշենք, որ ավտոճանապարհի վերանորոգման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների հետևանքով առաջացած լեռնային գրունտի լիցքը, որը ծանր տեխնիկայի միջոցով լցված է ճանապարհի ներքևի հատվածում՝ «Յուրայի աղբյուր» կոչվող տեսամասի հարակից տարածքից արևմուտք է:

Իսկ «աղբի գադուկ» կոչվող տեղաղամասում արված լուսանկարների մասով տեղեկացնենք, որ նշված տարածքում դեռևս 2016 թվականի նոյեմբեր ամսին ճանապարհային  շինարարների կողմից կատարվող լիցքը մեր կողմից արգելվել է և չի շարունակվել մինչ օրս:

 

 

Սեմինար-քննարկում՝ Ղրղզստանում. կարևորվել է անտառտնտեսության կառավարման մեկ միասնական մոտեցման մշակման հարցը

13. 07. 2017

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը սույն թվականի հուլիսի 4-6-ը մասնակցել է Ղրղզստանի Իսիկուլի մարզում  նախկին ԱՊՀ երկրների անտառային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինար- քննարկմանը: Սեմինարի անցկացման նպատակն էր բարձր հիմքերի վրա դնել անտառտնտեսության  խնդիրների և մյուս անհրաժեշտ միջոցառումների լուսաբանման, անտառային սեկտորում ռազմավարական կոմունիկացիաների զարգացման հետ կապված հարցեր: Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) ծրագրով, Ֆինլանդիայի և Ավստրիայի կառավարությունների աջակցությամբ:

Սեմինար-քննարկման մասնակիցներն առանձնակի ուշադրության են արժանացրել  անտառտնտեսության կառավարման ոլորտում իրականացվող գործողությունների ճիշտ և համակողմանի լուսաբանման հարցին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանն իր խոսքում ընգծել է, որ ՊՈԱԿ-ի և հասարակական կազմակերպությունների՝ անտառային խնդիրների կարգավորման վերաբերյալ մոտեցումները հաճախ տարբեր են լինում, ինչը հասարակության շրջանում տարընկալումների տեղիք է տալիս:

 Կարապետյանը նշել է, որ կարևոր է անտառկառավարման ոլորտում մեկ միասնական մոտեցման մշակման հարցը, որի շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորված լսարանին համապատասխան ինֆորմացիայի ճիշտ մատուցում: Կարապետյանը հավելել է, որ միասնական մոդելի մշակման հարցը հնարավորություն կստեղծի պարզաբանել, լուսաբանել  այն գործողությունների օրինականությունը, որոնք կատարվում են անտառային տնտեսության կառավարման ոլորտում:

unnamed

unnamed (1)

unnamed (2) 

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

 

 

«Ճամբարակի անտառտնտեսություն»-ում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 9022 հա, որից անտառածածկ են 6547.2 հեկտարը:

2017 թվականի գարնանը շաբաթօրյակի միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 2,4 հա տարածքում: ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2014 թվականին հիմնադրված 10 հա անտառմշակույթներում 2016 թվականի ընթացքում իրականացվել են խնամքի աշխատանքներ: Նույն թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ Սևանա լճի ափամերձ 10 հա տարածքում իրականացվել են անտառտնկման, ինչպես նաև՝ Դրախտիկ համայնքին պատկանող 10 հա տարածքում հողի նախապատրաստման աշխատանքներ:

Տեղեկացնենք, որ 2016 թվականի ընթացքում մասնաճյուղում ապօրինի ծառահատման 21  դեպք է արձանագրվել, իսկ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ ապօրինի ծառահատման դեպքեր չեն արձանագրվել:

«Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016-2017թթ. մթերվել է 850 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 34 խմ:Գեղարքունիքի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը 2016թ. թափուկից անվճար տրամադրվել է 2140 պահեստային խմ վառելափայտ:  2016 թվականին և 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ  անտառտնտեսությունում անտառային հրդեհների դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

 

 

 

 

 

Կմշակվի ծրագրի վերջնական տարբերակ. ՊԳԿ ներկայացուցիչը կարևորեց արդյունավետ համագործակցությունը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը  հունիսի 30-ին աշխատանքային հանդիպում են ունեցել  ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) փորձագետ Տրեվոր Սելֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի  իրականացման հետ կապված հարցեր: Շեշտվել է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ հողերի և անտառների կառավարման վրա, և այդ փոփոխությունների բացասական հետևանքները մեղմացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքերի տոկունությունը և հիդրոլոգիական էկոհամակարգի ֆունկցիաները՝ կիրառելով հողի և անտառների բարելավված կառավարում:

ՊԳԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ  իրենք  սկսել  են մի գործընթաց, որով աջակցելու են «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին՝ ծրագրային առաջարկ ներկայացնելու հարցում:

Տեղեկացնենք, որ «ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը ստորագրել են Պատրաստակամության շրջանակային համաձայնագիր, որի նպատակն է զարգացող երկրներին հնարավորություն տալ համագործակցել ՊԳԿ-ի հետ՝ անդամակցելու «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին և մշակելու ազգային հարմարվողականության պլաններ և կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրեր:

 Տրեվոր Սելֆը նաև նշել է, որ վեր հանված խնդիրների հիման վրա փորձագետների թիմը կմշակի ծրագրի վերջնական տարբերակ, որը կներկայացվի «Կանաչ կլիմա»-ի հիմնադրամին՝ հետագա ֆինանսավորման համար: Սելֆն ընդգծել է, Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կարիքների գնահատում և ինստիտուցիոնալ վերլուծություն է տեղի ունեցել և անչափ կարևորվել, որ ավելի ընդգծվի «Հայանտառ»-ի դերն ու նշանակությունը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ արդեն իսկ ուղենշված է անտառի կարգավիճակի բարձրացման խնդիրը: