enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջան է սահմանվել հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը

01.06.2018

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի հրամանով՝ սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով համալիր ծրագրեր։

Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջան է սահմանվել հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  19 «անտառտնտեսություն»  մասնաճյուղերը ներկայացրել են իրենց տնտեսություններում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումները կանոնակարգելու նպատակով իրականացված և իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ` կազմվել և համապատասխան մարզերի ԱԻՆ փրկարարական վարչությունների պետերի և մարզպետարանների ներկայացուցիչների հաստատմանն են ներկայացվել հակահրդեհային պահպանությունը ուժեղացնելու միջացառումների համալիր ծրագրեր։ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝  իրենց անտառտնտեսությունների  աշխատակիցների կողմից անտառամերձ համայնքների բնակիչների, անտառ մուտք գործող անձանց համար պարբերաբար իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հրդեհային անվտանգության կանոնները։

Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում տեղադրվել են  հրդեհային  անվտանգության վերաբերյալ  նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են  հակահրդեհային արագ արձագանքման   ջոկատներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում սահմանվել է նաև արագ արձագանքման շուրջօրյա թեժ գիծ՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28,  093/ 92 91 90, 093/ 18 91 80  հեռախոսահամարներով։ 

 

Պարզաբանում՝ «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ

17.05. 2018

Ի պատասխան «Հետք»-ում 15․05․2018 թվականին հրապարակված «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու  ընկերությունը կհատի Դսեղի անտառները»  վերտառությամբ նյութի, հայտնում ենք․

ղեկավարվելով ՀՀ անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի դրույթներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 6-ի N 33-Ա հրամանով՝ «Հայանտառ»-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 2018 թվականի հատումների ծավալը (տարեկան հատատեղային ֆոնդ) սահմանվել է 90 596 խմ։

Նույն 2018 թվականի փետրվարի 6-ի N 33-Ա հրամանով՝ այս ծավալից թույլատրվել է մթերել (օգտագործել) 17 036 խմ բնափայտ այդ թվում՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 4443 խմ ծավալով (հոդվածում մատնանշված 14 000 խմ բնափայտի ծավալը վերաբերում է սահմանված թվին, մինչդեռ թույլատրվել է օգտագործել 4443 խմ-ն)։ Հետագայում արդեն կառավարության  22․02․2018թ. N 182-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն տարեկան իրականացվելիք հատումների ծավալների հաստատման լիազորությունները վերապահվել են  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին և կոմիտեի  նախագահի 17․04․2018 թվականի N 2 հրամանով՝ թույլատրվել է մթերել ևս 11 207 խմ բնափայտ՝ «Սևքարի», «Նոյեմբերյանի», «Լալվարի», «Ստեփանավանի», «Տաշիրի» անտառտնտեսություններում։

Հարկ ենք համարում ընդգծել՝ համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվում են անտառների կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնին, որն էլ սահմանում է տարեկան հատատեղային ֆոնդը։

  Նկատենք նաև, որ հոդվածագիրը պարբերաբար մատնանշում է  բարեփոխումներ տերմինը, որն ըստ այդ նույն հոդվածագրի պատկերացման վերաբերում է բնափայտի մթերման ծավալներին, սակայն, ինչպես բազմիցս բարձրաձայնել ենք, հիմա էլ կընդգծենք, որ անտառային ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ոլորտը կարգավորող օրենսդրական խութերի շտկմանը, պետական անտառային ծառայության ստեղծմանը, որի նպատակը անտառների 24-ժամյա արդյունավետ պահպանությունն է։

Ինչ վերաբերում է բնափայտի մթերման ծավալների մեծացմանը, ընդգծենք, որ սրա հիմքում էլ ապօրինի ծառահատումների նվազեցումն է և բնակչության վառելափայտի մեծ պահանջարկի օրինական ծավալներով ապահովումը։  

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Ծառատնկման աշխատանքներ՝ 60 հեկտար տարածքում

14.05. 2018

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն սույն թվականի ապրիլի 14-ին կազմակերպել էր ծառատունկ՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերում միաժամանակ։ Շաբաթօրյակի շրջանակներում իրականացված ծառատունկի ընթացքում «Հայնատառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում շուրջ 35 հա տարածքում տնկվել է 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։

Բացի վերոնշյալ ծառատնկման աշխատանքներից,  նախատեսված պլանով, գարնանային տնկումների արդյունքում ևս 25 հեկտար տարածքում է ծառատունկ իրականացվել։

Մասնավորապես.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում՝ 4 հեկտար տարածքում

 «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Զիկատարի անտառպետությունում՝ 3 հեկտար տարածքում

 «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գորիսի անտառպետությունում՝ 1 հեկտար տարածքում, «Կապանի  անտառտնտեսություն» մասնաճյուղի Առաջաձորի անտառպետությունում՝ 2 հեկտար տարածքում

 «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Կարմիրի, Գետիկի, Դպրաբակի անտառպետություններում՝ 3 հեկտար տարածքում

 «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետությունում՝ 3 հեկտար տարածքում

 «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աշոցքի անտառպետությունում՝ 2 հեկտար տարածքում

 «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի, Բուժականի անտառպետություններում և երևանյան տեղամասում՝ 7 հեկտար տարածքում

Անտառային պետական կոմիտեն հետևողական է լինելու տնկիների կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։

 30727169_1666748446753129_8185033173009170432_n30742180_1666748736753100_6158309342354341888_n

30705060_1666749623419678_4386144482416918528_n 30741242_1666749476753026_5723022558752669696_n 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

 

Կայացած աճուրդների ընթացքում վաճառքի են ներկայացվել Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերի անտառտնտեսությունների 36 հատատեղեր

10․05․2018

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն անտառօգտագործման բնագավառում շարունակում է նոր ռազմավարությամբ առաջնորդվել՝  հիմնական նպատակ ունենալով նվազեցնել ապօրինի ծառահատումները։ Անտառային հատատեղերը վաճառքի են հանվում հիմնականում աճուրդային եղանակով։ Այդ նպատակով աճուրդի անցկացման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով  հայտարարություն է տրվել։

Կայացած աճուրդների ընթացքում  այս անգամ վաճառքի են ներկայացվել Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերի անտառտնտեսությունների 36 հատատեղեր։

Ներկայացված 36 լոտերից վաճառվել են 23-ը։ 13 լոտերի համար հայտեր չէին ներկայացվել։

789 1 2 4

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Ծանուցում՝ աճուրդի անցկացման վերաբերյալ

18․04․2018

«ՀԱՅԱՆՏԱՌ»-ը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ․ (ամսաթիվը՝ կցված «Ծանուցում՝ աճուրդի կազմակերպման մասին» բաժնում տեղ գտած աղյուսակում), ժամը՝ 14:00-ին, «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում։

Աճուրդի անցկացման կարգի մասին տեղեկությունները ներկայացնում ենք ստորև․

Ծանուցում՝ աճուրդի կազմակերպման մասին

Նախորդ աճուրդների մասին ինֆորմացիային կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

http://hayantar.am/%D4%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%A1%D5%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2/

 

 

Շուրջ 35 հա տարածքում տնկվել է 35 հազար տնկանյութ

16․04․2018

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն սույն թվականի ապրիլի 14-ին կազմակերպել էր ծառատունկ՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերում միաժամանակ։ Շաբաթօրյակի շրջանակներում իրականացված ծառատունկի ընթացքում շուրջ 35 հա տարածքում տնկվել է 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Որոշ անտառտնտեսություններում ծառատունկ տեղի չի ունեցել՝ տեղացած հորդառատ անձրևի պատճառով։ Ընդհանուր թվով՝ ծառատունկին մասնակցել է  շուրջ 1000 մարդ՝ ՀՀ անտառային պետական կոմիտեի,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հասարակական և այլ կազմակերպություններ, անտառամերձ համայնքների բնակիչներ, ուսանողներ, աշակերտներ։

Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը մասնակցել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետությունում իրականացված ծառատնկման աշխատանքներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Չոբանյանը՝ նույն անտառտնտեսության ևրևանյան տեղամասի ծառատունկին։

Անտառային պետական կոմիտեն հետևողական է լինելու տնկիների կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։

01 02 2 03 3 4  6

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն արձագանքում է ահազանգին

10․ 04․ 2018

Արձագանքելով «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանի կողմից համացանցում տարածած տեսանյութին՝ հայտնում ենք, որ ըստ տեսանյութի հեղինակի մեկնաբանության՝ նշված տարածքը Խաչաղբյուր գետի կիրճի աջակողմյան մասն է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժինը։ Բնապահպանների ահազանգը ստանալուն պես անտառտնտեսության աշխատակիցները եղել են նշված վայրում և թարմ կտրված կոճղ չեն հայտնաբերել։ Նշենք նաև, որ Գոռ Հովհաննիսյանի կողմից տարածված տեսանյութում  հստակ   չի  երևում   այն տեղանքը, որտեղ աշխատում է բենզասղոցը, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են տեղանքի զննումները։

   Հարկ ենք համարում ներկայացնել 2014-2017թթ․ ընթացքում անտառտնտեսության աշխատակիցների կողմից տվյալ պահաբաժնում արձանագրված անտառխախտման դեպքերի մասին տեղեկատվություն։ 2014 թվականի գարնանային ստուգումների ընթացքում անտառխախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ աշնանային ստուգումների ընթացքում հայտաբերվել է 14 ապօրինի հատված ծառ, 2015 թվականի գարնանը՝ 29 ապօրինի ծառ, աշնանային ստուգումների ընթացքում ապօրինի հատված ծառեր չեն հայտաբերվել։ Տեղեկացնենք, որ 2016-2017 թթ․ անտառխախտման արձանագրություններն առգրավված են ՀՔԾ-ի կողմից՝ քննվող քրեական գործով նախաքննական անհրաժեշտությունից ելնելով։ Նշված խախտումները հայտնաբերել են անտառտնտեսության աշխատակիցները, կազմվել են անտառխախտման արձանագրություններ, և նյութերն ուղարկվել են ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական տեսչություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով։ 
Անդրադառնալով վերոնշյալ տեսանյութում և դրան ուղեկցող մեկնաբանության շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունությանը վերաբերող չհիմնավորված որակումներին՝ հայտնում ենք, որ ինչպես «Հայանտառ»-ը, այնպես էլ արդեն ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն հնարավոր քայլերը ձեռնարկում են ապօրինի ծառահատումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար։ Հայտնում ենք նաև, որ շնորհակալ կլինենք, եթե անտառխախտման ցանկացած դեպք արձանագրելու պարագայում ՀՀ քաղաքացիները զանգահարեն «Հայանտառ»-ի թեժ գծին (Հեռ․010 65 37 17, 010 65 37 16)։

Կայացած աճուրդների ընթացքում վաճառվել են Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերի անտառտնտեսությունների հատատեղերը

07․ 04․ 2018

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն  անտառօգտագործման բնագավառում նոր ռազմավարություն է ընտրել՝  հիմնական նպատակ ունենալով նվազեցնել ապօրինի ծառահատումները։ Որոշում է կայացվել անտառային հատատեղերը վաճառել  հիմնականում աճուրդային եղանակով։ Այդ նպատակով աճուրդի անցկացման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով  հայտարարություն է տրվել։

Կայացած աճուրդների ընթացքում վաճառվել են Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերի անտառտնտեսությունների հատատեղերը։

Տավուշի մարզում աճուրդի է ներկայացվել 9 լոտ՝ հետևյալ անտառտնտեսություններում․

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Սյունիքի մարզում՝ հատևյալ․

«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Լոռու մարզում 8 լոտ է աճուրդի ներկայացվել` հետևյալ անտառտնտեսություններում․

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Հաշվի առնելով հատատեղերի վաճառքն աճուրդային տարբերակով կազմակերպելու արդյունավետությունը՝ առաջիկայում աճուրդի կհանվեն նաև նոր հատատեղեր։

8 77 2 4 6 73

Անտառային պետական կոմիտեն կազմակերպում է համահայաստանյան ծառատունկ

07.04.2018

ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն սույն թվականի ապրիլի 14-ին կազմակերպում է ծառատունկ՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերում միաժամանակ։ Շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք ծառատունկի ընթացքում նախատեսվում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։

Մասնակցել ցանկացող բոլոր հասարակական և այլ կազմակերպությունները, անհատները կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն՝ զանգահարելով (011) 65 09 35, (095) 75 93 37 հեռախոսահամարներին, գրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև՝ զանգահարել «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների տնօրեններին։

Անտառային պետական կոմիտեն հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։

Մայմեխ լեռան հարակից տարածքի հրդեհը մեկուսացվել է

06․04․2018

Սույն թվականի ապրիլի 6-ին «Հայանտառ»-ի «Գուգարքի անտառտնտեսություն»  մասնաճյուղ տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ մի խումբ արշավորդներ ահազանգել են՝ հայտնելով՝ Մայմեխ լեռան հարակից անտառում  հրդեհ է բռնկվել։

«Հայանտառ»-ի Գուգարքի անտառտնտեսության  10 աշխատակիցներ անմիջապես մեկնել են նշված ուղղությամբ՝  ծանոթանալու իրավիճակին։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե անտառային տարածքում, այլ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Վանաձորի անտառպետությունից մոտ 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի չոր խոտածածկ հատվածում։ Չնայած նրան, որ նշված տարածքում հրդեհի տարածման և դեպի անտառ մուտքի հավանականությունը փոքր է,   «Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են  համապատասխան միջոցառումներ՝ համայնքային տարածքում հրդեհը մարելու ուղղությամբ։ Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, տեղում են անտառտնտեսության, ԱԻՆ-ի, ոստիկանության աշխատակիցներ։

 

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն