enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով

27. 03. 2018 

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի պետ փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրեններ։

Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է․  «Նկատի ունենալով անցյալ տարվա հրդեհների բռնկման փորձը և հաշվի առնելով, որ առջևում հրդեհավտանգ ժամանակաշրջան է, կարևոր է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը»։

1

Մանուկյանն առաջարկել է կարողությունների հստակեցում կատարել, սահմանել հրդեհաշիջման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկ, իրավիճակի գնահատում կատարել, գործողությունների պլաններ մշակել՝ հնարավոր հրդեհների կանխարգելման ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համատեքստում Մանուկյանը կարևորել է նաև մարզպետարանների ներգրավվածությունը՝ հավելելով, որ  նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հրդեհներից հետո պարզ է դարձել նաև, որ հրդեհաշիջման ընթացքում իրականացվող աշխատանքների կոորդինացման անհրաժեշտություն կա։

Անտառտնտեսությունների տնօրենները մտահոգություն են հայտնել, որ  հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ և այս պարագայում անհրաժեշտ է, որ ԱԻՆ-ի կողմից միջամտություն լինի. համապատասխան տեխնիկայի կիրառում՝ անտառային տարածքներ հրդեհի մուտքը կանխելու համար, քանի որ անտառտնտեսություններում եղած ռեսուրսները շատ հաճախ չեն բավարարում։
ԱԻՆ-ի աշխատակիցները եղած դժվարությունները վերացնելու, համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանն իր հերթին «Հայանտառ»-ին է ներկայացրել  որոշակի առաջարկներ, որոնք միտված են արդյունավետ փոխգործակցության իրականացմանը։ 
Խորհրդակցության ընթացքում նաև ընդգծվել է անտառային տարածքներում բջջային կապի բացակայության հարցը։

Հանդիպման ավարտին որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ  անտառտնտեսությունների աշխատակիցներ։

 2 3 4

5

Տեղի են ունեցել ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հասարակական լսումներ

23.03.2018

Այսօր՝ մարտի 23-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հասարակական լսումներ։

Օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության առաջին դասի խորհրդական (գնդապետ), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ երևանյան գրասենյակի փորձագետ Թամարա Շաքարյանը։

Լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, միջազգային, հասարակական կազմակերպություններ։

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Հովհաննես Մալխասյանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանի և լսումներին ներկա այլ մասնակիցների հարցերին պատասխանել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և օրենքի նախագիծը ներկայացնող փորձագետը։

IMG_0397 IMG_0399 IMG_04011

Վանաձորի անտառպետության տարածքի հրդեհներն ամբողջությամբ մարվել են․ դրանք կրել են գետնատարած բնույթ

22․ 03․ 2018

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետության տարբեր անտառային հատվածներում 3 օր շարունակ բռնկվել և մարվել է 4 հրդեհ։ Ողջ ընթացքում հրդեհվող և հարակից տարածքներում անտառտնտեսության, ԱԻՆ-ի, ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն։ Այս պահի դրությամբ հրդեհներն ամբողջությամբ մարվել են, ծխացող օջախները չեզոքացված են, կրակի և ծխի հետքեր չկան։

Հրդեհները կրել են գետնատարած բնույթ, այրվել են նախորդ տարիներից մնացած խաշամը, թափված, ընկած չոր ճյուղերը։ Բարեբախտաբար, կանգուն և աճող ծառերին էական վնաս չի պատճառվել։ Տարածքում աճում են հիմնականում լայնատերև ծառատեսակներ (կաղնի, հացենի, հաճարենի, բոխի, թխկի և այլն)։

Ամենայն հավանականությամբ, հրդեհների բռնկման պատճառը մարդածին է, անտառ մուտք գործող մարդկանց կողմից հրդեհային անվտանգության կանոնների անտեսման, կրակի հետ անզգույշ վարվելու հետևանք։

29473075_1640065529421421_7450387989215051776_n 29496169_1640065662754741_2646150357750644736_n 29496791_1640064006088240_2357698984056717312_n 29497155_1640064339421540_1659105459392479232_n 29570798_1640064316088209_7842306155861770240_n

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Պահպանել և սերունդներին փոխանցել ավելի մեծ անտառածածկ տարածքներ. Անտառների միջազգային օրն է. Haynews.am

Haynews.am կայքը գրում է.

«Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները:

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ:
Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,- ասաց Մանուկյանը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Անտառների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը քննարկվել և կարևորվել են ոլորտի զարգացման ծրագրերը

21․ 03․ 2018

Այսօր՝ մարտի 21-ին, Անտառների միջազգային օրվա առիթով, ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում, որի առանցքում կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունների ներկայացումն էր։ 
Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն, իր ողջույնի խոսքում ընդգծելով այն, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ, նշել է, որ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
«Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,-ասել է Մանուկյանը և հավելել,-«Ճիշտ գիտակցելով անտառների նշանակությունը, հաշվի առնելով այն, որ անտառը կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է, չպետք է ջանք խնայել անտառների կայուն կառավարման և պահպանության համար:  Գնահատում ենք ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը և ակնկալում ավելի լայն համագործակցության շրջանակ: Նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ պատրաստակամ ենք քննարկել անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ, աշխատելու ենք թափանցիկ և տեսանելի բոլորի համար: Ոլորտի առջև դրված անելիքները հստակեցված են, բարեփոխումների մեկնարկը՝ տրված»:

29432235_1917705831811437_7660660895013404672_o

Շնորհավորելով ներկաներին Անտառների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երախտիքի և շնորհակալական խոսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր սրտացավ վերաբերմունք են ունեցել անտառների պահպանության հարցում՝ սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած միջազգային կազմակերպություններով և ոլորտի պատասխանատուներով։ ՀՀ բնապահպանության նախարարն օրը պատեհ առիթ է համարել նաև ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև կայուն անտառկառավարման սկզբունքների ներդրման ուղղությամբ արդեն մեկնարկած միջոցառումների մասին խոսելու համար։ «ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակության լայն շերտերի հետ միասին կյանքի կոչել ծրագրեր, որոնք կապահովեն անտառների առավել արդյունավետ պահպանությունը։ «Անտառների պահպանությամբ՝ զարգացում» սկզբունքը լինելու է մեր կողմից որդեգրած ոլորտի քաղաքականության հիմքում, որն ընդգրկելու է ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքներն, այլև բոլոր անտառները»,- նշել է Ա․ Մինասյանը և դրա համատեքստում կարևորել նաև հսկողության և վերահսկողության գործառույթը, որի ուժեղացման նպատակով նախաձեռնվել են օրենսդրական համալիր փոփոխություններ։

29432538_1917705765144777_5095480459022827520_o

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ իր ելույթում նշել է, որ անտառների պահպանությունը, պաշտպանությունը և վերարտադրությունը մշտապես գտնվում են կառավարության ու բոլորի ուշադրության կենտրոնում: 
«Ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունն ակտիվորեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Բնության համաշխարհային հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ: Նրանց անմիջապես մասնակցությամբ պայմանավորված են եղել նաև մեր հաջողությունները: Պետք է նշել, որ նախարարությունը միշտ կարևորել է թափանցիկ աշխատանքը և սերտորեն համագործակցել է նաև ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ և նրանց կողմից ստացել մշտական աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հաստատվել է 2017-ի նոյեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվել է Անտառային պետական կոմիտեն: 

29472534_1917705885144765_2665584565074001920_o
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ կարևորելով անտառային ոլորտում կատարվելիք փոփոխությունները։

29468520_1917706095144744_2345305572456267776_o 29472269_1917706195144734_3176798497793900544_o
Ներկաները հնարավորություն են ունեցել նաև անտառային ոլորտում առկա խնդիրների վերհանման, Անտառային պետական կոմիտեի կողմից այդ խնդիրների լուծման և առաջիկա անելիքների մասին պատմող ֆիլմ դիտել։ Ֆիլմում մատնանշված փոփոխությունների առավել առարկայական և ամբողջական նկարագրին միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել հետևել անտառային պետական կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի ներկայացման ընթացքում։
Միջոցառման ավարտին Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի կողմից արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրերի են արժանացել համակարգի մի շարք աշխատակիցներ։

 29243537_1696451970431772_2001176216_o

Ի գիտություն լրատվամիջոցների

20․ 03․ 2018

Մարտի 21-ին, ժամը 11։00-ին, «ԱՆԻ ՊԼԱԶԱ ՀՈԹԵԼ»-ի «Անի» կոնֆերանս սրահում տեղի կունենա Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի առանցքում լինելու է անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի ներկայացումը (Presentation):

Կից ներկայացվում է միջոցառման օրակարգը։

 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել Արտակ Չոբանյանը

17․03․2018

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի հրամանով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Չոբանյանը։

Նշենք, որ Չոբանյանը մինչ այս զբաղեցնում էր «Հայանտառ»-ի հսկողության բաժնի պետի պաշտոնը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

 

 

Ծանուցում՝ աճուրդի անցկացման վերաբերյալ

 15․ 03․ 2018

«ՀԱՅԱՆՏԱՌ»-ը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ․ (ամսաթիվը՝ կցված «Ծանուցում աճուրդի կազմակերպման մասին» բաժնում տեղ գտած աղյուսակում), ժամը՝ 14:00-ին, «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում։

«Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանի՝ աճուրդին վերաբերող 2018 թվականի մարտի 14-ի  N 21 հրամանը, աճուրդի անցկացման կանոնակարգը, հայտի ձևը ներկայացնում ենք ստորև․

Ծանուցում՝ աճուրդի կազմակերպման մասին

Աճուրդների կազմակերպման կանոնակարգ

Անտառօգտագործման հայտի ձև (1)

ՆՄՈՒՇ Հայտի ձև

 

 

 

Միքայել Մանուկյանը նշանակվել է անտառային պետական կոմիտեի նախագահ

Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է անտառային պետական կոմիտեի նախագահ:

Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 182-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը՝ Միքայել Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ»։

 
Վարչապետի որոշումն՝ այստեղ՝ https://www.e-gov.am/decrees/item/18276/

«Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2018

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առիթով՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, սեր ու երջանկություն,  ընտանեկան ջերմություն:

Մարտի 8-ը՝ գարնանային այս գեղեցիկ օրը,  առիթ է ևս մեկ անգամ արտահայտելու մեր սերն ու նվիրումը ձեր՝ մեր մայրերի, քույրերի, դուստրերի, կանանց հանդեպ: 

Առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել մեր զինվորների մայրերին: Հարգելիներս, եղեք ամուր և անկոտրում:  Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության հուսալի երաշխավորն են: