enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Lusine Hakobyan

Փայտանյութի իրացմանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցություն՝ Տավուշի մարզում

23. 09. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին,  մասնակցել է Տավուշի մարզպետարանում կազմակերպված  խորհրդակցությանը, որի առանցքում փայտանյութի գների սահմանման, իրացման հետ կապված հարցերն էին: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզի դատախազը,  ոստիկանության  Տավուշի մարզային վարչության պետը, ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը, մարզի անտառտնտեսությունների տնօրենները, փայտանյութի իրացման հետ առնչվող շահագրգիռ անձինք:

Խորհրդակցությանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում  հստակեցվել է «Դիլիջան»  ազգային պարկի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փայտանյութերի գների միասնականացմանը, ոլորտում հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հայտնենք նաև, որ Դիլիջան համայնքի բնակիչներին հնարավորություն է տրվել օգտվել  ոչ արտադրական նպատակով տրամադրվող տարեկան 8 խմ թափուկ ձեռք բերելու հնարավորությունից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Կառավարությունում քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին վերաբերող հարցեր

20. 09. 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով առաջարկվող փոփոխությունները՝ վարչապետը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ:

«Հայանտառ»-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ

20․09․2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Հնարավոր ապօրինի փայտանյութ տեղափոխող ավտոմեքենաները հայնտաբերելու նպատակով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հսկողության, անտառների պահպանության և պաշտպանության և արտադրության կազմակերպման բաժինների աշխատակիցներիը 12․ 09․ 2017-ից մեկամսյա ժամկետով գործուղվել են Գեղարքունիքի և Լոռու մարզեր՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հսկող հենակետեր ստեղծելու համար։

Տեղեկացնենք, որ հենակետերը չեն գործել միայն անցած շաբաթ և կիրակի օրերին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

«Հայանտառ»-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Հնարավոր ապօրինի փայտանյութ տեղափոխող ավտոմեքենաները հայնտաբերելու նպատակով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հսկողության, անտառների պահպանության և պաշտպանության և արտադրության կազմակերպման բաժինների աշխատակիցներիը 12․ 09․ 2017-ից մեկամսյա ժամկետով գործուղվել են Գեղարքունիքի և Լոռու մարզեր՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հսկող հենակետեր ստեղծելու համար։

Տեղեկացնենք, որ հենակետերը ժամանակավորապես չեն գործել շաբաթ և կիրակի օրերին, սակայն, երկուշաբթի օրվանից վերականգնվել է դրանց գործունեությունը։

«Հայանտառ»-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ

20․ 09․ 2017 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակում է պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Հնարավոր ապօրինի փայտանյութ տեղափոխող ավտոմեքենաները հայնտաբերելու նպատակով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հսկողության, անտառների պահպանության և պաշտպանության և արտադրության կազմակերպման բաժինների աշխատակիցներիը 12․ 09․ 2017-ից  գործուղվել են Գեղարքունիքի և Լոռու մարզեր՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հսկող հենակետեր ստեղծելու համար։

Տեղեկացնենք, որ հենակետերը ժամանակավորապես չեն գործել անցած շաբաթ և կիրակի օրերին, սակայն, երկուշաբթի օրվանից հենակետերի գործունեությունը վերականգնվել է։ 

 

Հանկարծամահ է եղել «Հայանտառ»-ի պահպանության և պաշտպանության բաժնի պետը

20․09․ 2017

Ցավով տեղեկացնում եք, որ երեկ երեկոյան հանկարծամահ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանության և պաշտպանության բաժնի պետ Մուշեղ Խլղաթյանը։

Հայտնում ենք, որ Խլղաթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18։00-ին՝ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում (3-րդ փողոց, 3-րդ տուն):

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակազմը ցավակցություն է հայտնում Խլղաթյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Անտառների կայուն կառավարման չափանիշների և ցուցանիշների սահմանում․ աշխատաժողով՝ Երևանում

15․ 09․ 2017

Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 13-ին կազմակերպել է եռօրյա աշխատաժողով, որը  նպատակ ունի սահմանել Հայաստանի անտառների կայուն կառավարման չափանիշները և ցուցանիշները։ Աշխատաժողովին մասնակցություն են ունեցել անտառների պահպանության  փորձագետներ՝ կառավարությունից, կրթական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից։ 

Տեղեկացնենք, որ անտառների կայուն կառավարման համապատասխան չափանիշներ և ցուցանիշներ սահմանելու հայեցակարգը ընդունվել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։

Շատ երկրներ արդեն իսկ ընդունել և կիրառում են անտառների կայուն կառավարման իրենց ազգային չափանիշները և ցուցանիշները, և ներկայումս Հայաստանը միանում է այդ երկրների շարքին։ Այս հայցեցակարգը կիրառվում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ միջազգային մակարդակում, որի վառ օրինակներ են Մոնրեալի գործընթացը, Համաեվրոպական գործընթացը և ՊԳԿ-ի անտառային ռեսուրսների գնահատումը։

«Անտառային ծածկույթի ընդլայնումը հիմնական նպատակներից մեկն է Հայաստանի համար՝ ոչ միայն անտառների պաշտպանական դերից ելնելով, այլ նաև անտառների հետ առնչվող բիզնեսները զարգացնելու և բնակչությանը վառելափայտով ապահովելու տեսանկյունից»,- իր ելույթում նշել է ECE/FAO-ի անտառաբուծության բաժնի փոխտնօրեն Եկրեմ Յազիցին՝ հավելելով․ «Անտառների կայուն կառավարման ցուցանիշները կարող են կարևոր տեղեկատվություն տրամադրել Հայաստանի անտառային ռեսուրսների վերաբերյալ և նպաստել ապացույցների հիման վրա քաղաքականության մշակմանը»։

Տեղեկացնենք, որ «Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման հաշվապահական համակարգեր» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

 2016-2019թթ․ին իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման նախաձեռնության միջոցով։ Այն նպատակ ունի հզորացնելու անտառտնտեսության ոլորտը և օգնել երկրներին կատարելու իրենց միջազգային պարտավորությունները։

 

 

 

«Հայանտառ»-ի հետևողականության արդյունքում կնքվել է աղբահանության պայմանագիր

14․ 09․ 2017

Սյունիքի մարզի Տաթև համայնքին կից և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի որոշակի հատվածն ընդգրկող  անտառային տարածքի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտապես մասնակցություն են ունեցել տարածքի աղբահանության կազմակերպմանը, սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ տարածքը զբոսաշրջային երթուղու մաս է կազմում, անխուսափելի է դառնում դրա՝  պարբերական աղտոտումը։

«Հայանտառ»-ի  հետևողականության արդյունքում բնակչության հանգստի կազմակերպման համար անտառային տարածքը վարձակալած «Սյուն» ՀԿ-ն և Տաթևի համայքապետարանը կնքել են աղբահանության պայմանագիր։

Տեղեկացնենք, որ ընդհանուր օգտագործման և վարձակալության չհանձնված տարածքների սանիտարական պատշաճ վիճակը հոգում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցները։

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

1 2 3 4

Քննարկվել են վնասված անտառային տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների հնարավորությունները

12․ 09․ 2017 

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը սեպտեմբերի 9-ի դրությամբ մարվել է, հետմարման աշխատանքներն ավարտվել են:

Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։

Հրդեհի հետևանքով՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում։ Նախնական տվյալներով՝ այրվել է շուրջ 177 հա անտառային տարածք, որից անտառապատ՝ 103 հա։

Տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ, սոճենիներ, առանձին աճող որոշ պտղատու ծառեր (ալոճենի, վայրի տանձենի)։ Կաղնիներին պատճառված վնասի չափը կազմում է առնվազն 15-20 տոկոս, ըստ նախնական տվյալների՝ գարնանը՝ վեգետացիոն շրջանում, կաղնիների առնվազն 80 տոկոսը կշարունակեն բնականոն աճը։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Անտառների և անտառային հողերի բաժնի պետ Արա Մեջլումյանը եղել են  Արագածոտնի մարզում, անտառային տարածքներում ուսումնասիրություններ են կատարել, գնահատել իրավիճակը, քննարկվել են վնասված անտառային տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների հնարավորությունները, տեխզննման արդյունքում առանձնացվել են այն հատվածները, որտեղ հնարավոր է իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ։

Այս պահին էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԱԻՆ-ի  աշխատակիցները հերթապահություն են իրականացնում հրդեհն ընդգրկած անտառային և հարակից տարածքներում։

 «Հայանտառ» ՊՈԱԿի լրատվական ծառայություն