enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Lusine Hakobyan

1 5 6 7 8 9 15

Խնամքի և սանիտարական հատումների նպատակով ծառերի նախնական հաշվառման աշխատանքներ են կատարվել

20․ 11․ 2017 

Ի պատասխան սոցիալական ցանցերում շրջանառվող՝ համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են  «Հայանտառ»-ի  «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

Նշյալ  անտառային տարածքը հասունացող՝ 60-70 տարեկան կաղնուտ է՝ հասուն և գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը և բնական վերաճը խթանելու նպատակով հատման են նշանակվել բոխու հասուն և գերհասուն ծառեր, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով և հիվանդություններով (ըստ ներկայացված լուսանկարների, ինչպես նաև՝ անտառտնտեսության կողմից ներկայացված տեղեկության), ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար:

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները հիմնավորվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը:

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերը մինչև 2017 թվականի վերջ ավարտելու են իրենց կողմից ընտրված հատատեղերի հատկացման աշխատանքները և արդյունքները ներկայացնելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որն էլ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դրանք ներկայացնելու է պետական կառավարման լիազորված մարմին՝ սահմանված կարգով ուսումնասիրելու և 2018 թվականի տարեկան հատատեղային ֆոնդի ծավալները, ըստ հատման տեսակների, որոշելու համար:

 Որոշ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրություններ և նման ընթացակարգ արդեն կիրառվել է կամ ընթացքի մեջ է, իսկ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ դեռ ոչ:

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

 

Փոխըմբռնման հուշագիր՝ «Հայանտառ»-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև

17. 11. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում «Շիկահող» պետական արգելոցի պահպանման գոտում տեղակայված Կապան համայնքի 4 բնակավայրերի (Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ) էներգետիկ ապահովության վերաբերյալ անհատական ծրագրային առաջարկի անբաժանելի մաս: Կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության սահմաններում, միավորել ջանքերը, ներդնել մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ՝ շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և կայուն օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումներն իրականացնելու նպատակով:

Հուշագրի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին կցուցաբերի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումային (ֆինանսական կամ գույքային) աջակցություն: Ներդրումների նպատակն է «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կարողությունների հզորացումն ու ՀՀ Սյունիքի մարզում մասնաճյուղի պահպանության ներքո եղած անտառային տարածքների կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Հայանտառ»-ի «Կապանի անտառտնտեսության» կողմից «Շիկահող» պետական արգելոցի, և մասնաճյուղի պահպանման գոտում գտնվող Կապան համայնքի 4 բնակավայրերին (Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ), Ծրագրի իրականացման ժամանակահատվածում, կտրամադրի վառելափայտ` վերոհիշյալ 4 բնակավայրերի սոցիալական հաստատությունների և 247 տնային տնտեսությունների անմիջական կարիքների ապահովման համար: Կցուցաբերվի նաև աջակցություն և կառուցողական մոտեցումներ՝ անտառկառավարման նոր մոդելների, այդ թվում՝ նաև հնարավոր, իրականացնելի համայնքային անտառկառավարման մոդելների փորձարկման ծրագրերում:          

                               «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

 

 

 

41 հեկտարից ավելի տարածքում տնկվել է մոտ 45 հազար տնկանյութ

13. 11. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին կազմակերպված համահայկական ծառատունկն իրականացվել է ավելի քան 41 հեկտար տարածքում։

Նշենք, որ նախատեսվել էր ծառատունկն իրականացնել մոտ 35 հեկտար տարածքում՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար։ Վերջնարդյունքում՝ 41 հեկտարից ավելի տարածքում տնկվել է մոտ 45 հազար տնկանյութ (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի, ընկուզենի, լիբանանյան մայրի և այլն)։

Ծառատունկն իրականացվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԱԺ, տարբեր մարզային, քաղաքային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, անտառտնտեսությունների աշխատակիցներ, բնակիչներ, երիտասարդական և այլ կազմակերպություններ):

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը միայն անտառապահի գործը չէ․ Միքայել Մանուկյան. armlur.am

23585038_10213101712650734_1974062086_o-600x338       Armlur.am կայքը գրում է․ 

«Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի թողտվության հանցագործությունների եւ կաշառք վերցնելու դեպքեր է բացահայտել: Նախօրեին էլ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա եւ դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Միքայել Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում կրկին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Արդյո՞ք դրանում անտառային տեսուչներն են մեղավոր:

-Այսօր մեր տեսուչներն այդպիսի գործիքակազմ չունեն՝ իրենց աշխատանքները կատարելու համար: Մեր անտառապահն աշխատում է առավոտյան իննից մինչեւ երեկոյան վեցը, շաբաթ-կիրակի օրերը հանգստանում են: Այս պայմաններում ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերահսկել ապօրինի ծառահատումները: Եվ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը միայն անտառապահի գործը չէ, այստեղ նաեւ գործ ունի անելու ոստիկանությունը, բնապահպանական պետական տեսչությունը: Այս գործը միասին պետք է արվի, ոչ ոք առանձին-առանձին չի կարող պայքարել սրա դեմ»։ 

Մանրամասները և տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

09.11.2017

13273_am_1Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր: 

Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ:

13273_am_2 13273_am_3 (1)

«Հայանտառ»-ը խստացրել է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ

08․ 11․ 2017 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։

Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։

 «Հայանտառ»-ի  որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու հետևանքով՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։

Անցած ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններ, պահպանության գծով տնօրենի 1 տեղակալ, 1 ավագ անտառապետ, 3 անտառպահպանության ինժեներ, 8 անտառապետ, 33 անտառապահ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ և առավել հետևողական է լինելու կազմակերպության աշխատակիցների գործելաոճին, և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը։

 

                                    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

 

 

 

1 5 6 7 8 9 15