enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Lusine Hakobyan

Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել՝ բերալավելով հողի և անտառների կառավարումը

ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ- FAO) սույն թվականի հունիսի 23-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Հայաստանի արտադրական լանդշաֆտների կլիմայի փոփոխության նկատմամբ տոկունության հզորացում» ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ներկայումս նախանշված խնդիրները, հնարավոր խոցելի ոլորտները և թիրախային խմբերը:
3

Աշխատաժողովին ներկա էին ՊԳԿ միջազգային փորձագետ Տրեվոր Սելֆը, ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ, ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, ՊԳԿ ներկայացուցչի հայաստանյան օգնական Գայանե Նասոյանը և այլք:
Աշխատաժողովի ներկաները շեշտեցին, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ հողերի և անտառների կառավարման վրա, և այդ փոփոխությունների բացասական հետևանքները մեղմացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական համայնքերի տոկունությունը և հիդրոլոգիական էկոհամակարգի ֆունկցիաները՝ կիրառելով հողի և անտառների բարելավված կառավարում:
8

Նշենք նաև, որ ՊԳԿ-ն, աջակցելով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին, սկսել է մի գործընթաց, որով աջակցելու է «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին՝ ծրագրային առաջարկ ներկայացնելու հարցում:
«ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը ստորագրել են Պատրաստակամության շրջանակային համաձայնագիր, որի նպատակն է զարգացող երկրներին հնարավորություն տալ համագործակցել ՊԳԿ-ի հետ՝ անդամակցելու «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ին և մշակելու ազգային հարմարվողականության պլաններ և կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրեր»,- աշխատաժողովի ընթացքում նշել է ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:
2

ՊԳԿ-ի փորձագետ Տրեվոր Սելֆը մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նախնական տարբերակը:
«Անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ մեր երկրում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը նպաստելու համար»,-աշխատաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ միասնական ուժերով հնարավոր է ավելի նպատակային և արդյունավետ աշխատել կլիմայի փոփոխության հետևանքով առաջ եկած մարտահրավերների ուղղությամբ: Գյուղնախարարության պաշոնյան հույս է հայտնել, որ «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի հայեցակարգում տեղ կգտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են հանրապետությունում անտառապատ տարածքների ավելացումը և ագրոբիզնեսի զարգացումը:

6

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը վերաբերում է միանգամից 3 հիմնախնդիրների՝ հողերի, անտառների և ջրերի կառավարմանը:
«Խիստ կարևոր է, որ ծրագիրը երկարատև է՝ 10 տարուց ավելի: Ծրագրի իրականացման մեջ հավասարապես շահագրգռված ենք ինչպես մենք, այնպես էլ մեր դրսի գործընկերները: Հույս ունեմ, որ մեծ հաջողություն կունենանք»,- ասել է նա:
Նշենք, որ աշխատաժողովի ընթացքում առաջարկված փոփոխությունների և վեր հանված խնդիրների հիման վրա փորձագետների թիմը կմշակի ծրագրի վերջնական տարբերակ, որը կներկայացվի «Կանաչ կլիմա»-ի հիմնադրամին՝ հետագա ֆինանսավորման համար:

Տեղեկացնենք, որ հունիսի 19-21-ին «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ- FAO) ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի և Լոռու մարզեր: Դաշտային այցերի ընթացքում արտերկրյա հյուրերին ներկայացվել է առկա իրավիճակը և բնական միջավայրը:

Հունիսի 19-20-ին Սյունիքի մարզ կատարված այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Սյունքի, Կապանի անտառտնտեսությունների ներկայացուցիչների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի ղեկավարության, Տաթև, Սրաշեն, համայնքերի ղեկավարների հետ:

Հունիսի 21-ին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ արտերկրա հյուրերը հետևել են Գուգարքի անտառտնտեսության՝ 61,9 հեկտար տարածքում կատարվող անտառապատման աշխատանքներին՝ բարձր գնահատելով կատարված գործը, այցելություն է եղել «ԷՅ-ԹԻ-ՓԻ»-ի տնկարան, հանդիպում է կայացել Գուգարքի անտառտնեսության և Մարգահովիտ համայնքի ղեկավար մարմինների հետ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

1. Բարձրագույն կրթություն
2. Ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ
3. Աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
4. Անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են.

1. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
3. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
4. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
5. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)
6. Անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն)
Մրցույթը կկայանա 31.07.2017թ.՝ժամը 11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):

Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում
2. Իջևանի անտառային տնտեսության զարգացման եռամյա ծրագիր
3. Երկու լուսանկար` 3×4 սմ չափսի
4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
5. Աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
6. Ինքնակենսագրություն
7. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
8. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
9. Անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14.07.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժին (ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. (011) 65-09-66, 095 65 09 68:

Լոռու մարզի անտառտնտեսություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 27.07.2012թ. կնքված №120727 պայմանագրով՝ 2012-2016թթ. Լոռու մարզի Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում ցանքսի և տնկման միջոցով 253.1 հա տարածքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ: Նշված տարածքներում կատարվել են նաև խնամքի և լրացման աշխատանքներ:

11
22
33
44

Գուգարքի անտառտնտեսությունում 2017թ. գարնանը նույն պայմանագրի շրջանակներում ցանքսի և տնկման միջոցով 61.9 հա տարածքում են իրականացվել անտառապատման աշխատանքներ:
2016 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին՝ Գուգարքի անտառտնտեսությունում իրականացվել է նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք՝ 59.8 հա տարածքում:
2017թ. գարնանը շաբաթօրյակների միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ 1.3 հա տարածքում:
2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերվել է ապօրինի հատված 75 ծառ (2016թ-ի ընթացքում՝ 356 ծառ).
Դսեղի անտառտնտեսությունում- 12 ծառ (2016թ-ին՝ 20 ծառ)
Գուգարքի անտառտնտեսությունում- 0 ծառ (2016թ-ին՝ 145 ծատ)
Տաշիրի անտառտնտեսությունում- 5 ծառ (2016թ-ին՝ 60 ծառ)
Եղեգնուտի անտառտնտեսությունում- 41 ծառ (2016թ-ին՝ 83 ծառ)
Ջիլիզայի անտառտնտեսությունում- 12 ծառ (2016թ-ին՝ 18 ծառ)
Լալվարի անտառտնտեսությունում- 5 ծառ (2016թ-ին՝ 20 ծառ)
Ստեփանավանի անտառտնտեսությունում- 0 ծառ (2016թ-ին՝ 10 ծառ):
2016թ. Գուգարքի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 21 դեպք՝ 40.094 հա ընդհանուր տարածքով, որից 21.94 հա` անտառածածկ, իսկ 18.154 հա` ոչ անտառածածկ տարածքում: Եղեգնուտի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 2 դեպք՝ 4,3 հա անտառածածկ տարածքի վրա:
Հրդեհների արդյունքում Գուգարքի անտառտնտեսությունում այրվել է 3 հա 1-2 տարեկան անտառմշակույթներ, մնացած դեպքերում ծառերին վնաս չի պատճառվել, այրվել է միայն խոտածածկը, մինչդեռ 2017թ. Գուգարքի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 24 դեպք՝ 101.87 հա ընդհանուր տարածքով, որից 44.77 հա` անտառածածկ, իսկ 57.1 հա` ոչ անտառածածկ տարածքում: Այրվել է միայն խոտածածկը, ծառերին վնաս չի պատճառվել:
2016-2017 թթ. մարզի անտառտնտեսություններում մթերվել է 13000 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ շուրջ 1400 խմ:
2016-2017 թթ. Լոռու մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է շուրջ 15000 պահեստային խմ վառելափայտ:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի անտառները և անտառային հողերի տարածքները կազմում են 101279.6214 հա, որից անտառածածկ` 85799.6 հա: Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 7 մասնաճյուղեր.
1. Լալվարի անտառտնտեսություն – 26837 հա
2. Ջիլիզայի անտառտնտեսություն – 15292 հա
3. Դսեղի անտառտնտեսություն – 15330 հա
4. Գուգարքի անտառտնտեսություն – 16213.6214 հա
5. Ստեփանավանի անտառտնտեսություն – 6665 հա
6. Տաշիրի անտառտնտեսություն – 6860 հա
7. Եղեգնուտի անտառտնտեսություն – 14082 հա

Տավուշի մարզի անտառտնտեսություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքների ամփոփ բնութագիր

Տավուշի մարզի 4 անտառտնտեսություններում 2016-2017 թվականներին շաբաթօրյակների միջոցով իրականացվել է անտառապատում՝ 6.5 հա և նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում՝ 32.1 հա ընդհանուր տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին 2016թ. իրականացվել է նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք՝ 43.1 հա ընդհանուր մակերեսի վրա:
Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի անտառները և անտառային հողերի տարածքները կազմում են 118087 հեկտար, որից 104857.6-ն անտառածածկ է: Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 4 մասնաճյուղեր՝
1. Արծվաբերդի անտառտնտեսություն – 42837 հա
2. Իջևանի անտառտնտեսություն – 25512 հա
3. Նոյեմբերյանի անտառտնտեսություն – 29254 հա
4. Սևքարի անտառտնտեսություն – 20484 հա
2016թ. անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ Սևքարի անտառտնտեսությունում իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ՝ 1100 հա տարածքում:
2016թ. մթերվել է շուրջ 8700 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ շուրջ 1100 խմ:
2016-2017թթ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 41108 պահեստային խմ վառելափայտ:
2016 թվականին և 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի անտառտնտեսություններում անտառային հրդեհների դեպքեր չեն արձանագրվել:
2017թ. հունիսի 1-ի դրությամբ մթերվել է 652.61 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 96 խմ:
2017թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի անտառտնտեսություններում հայտնաբերվել է ապօրինի հատված 53 ծառ (2016թ-ին՝ 153 ծառ).
Արծվաբերդի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 35 ծառ)
Իջևանի անտառտնտեսություն– 32 ծառ (2016թ-ին՝ 84 ծառ)
Նոյեմբերյանի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 16 ծառ)
Սևքարի անտառտնտեսություն– 7 ծառ (2016թ-ին՝ 18 ծառ)

Ծառատունկ 2017 թվականի գարնանը

2017 թվականի գարնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի, համայնքապետարանների աշխատակիցների, դպրոցականների և բնակչության կողմից Հայաստանի տարբեր մարզերում շաբաթօրյակների միջոցով իրականացվեցին ծառատնկման աշխատանքներ, որի ընթացքում օգտագործվեց շուրջ 20000 հատ տարբեր անտառային ծառատեսակների տնկանյութ:

Արծվաբերդի անտառտնտեսություն

Արծվաբերդի անտառտնտեսություն

Ճամբարակի անտառտնտեսություն

Ճամբարակի անտառտնտեսություն

Նոյեմբերյանի անտառտնտեսություն

Նոյեմբերյանի անտառտնտեսություն

Ստեփանավանի անտառտնտեսություն

Ստեփանավանի անտառտնտեսություն

 

 

 

 

 

Ծառատունկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եվ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների կողմից

2017 թվականի մայիսի 5-ին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում Համաշխարհային բանկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից իարկանացվեց ծառատունկ, որի ընթացքում տնկվեց շուրջ150 հատ կեչի: Ծառատունկը կատարվեց Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի համագործակցության 25 ամյակի առթիվ:

20170505_110744 20170505_110449 20170505_110219 20170505_110212 20170505_110157 20170505_110016 20170505_105929 20170505_105813 20170505_105752 20170505_105706 20170505_105659 20170505_105608 20170505_105601 20170505_105458 20170505_105120 20170505_105106

 

 

 

 

 

2016-2019թթ. իրականանցվող «Անտառների կայուն կառավարման հաշվետվության համակարգերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ծրագրի մեկնարկը Հայաստանում

2016 թվականին մեկնարկեց ՄԱԿ-ի Եվրոպական անտառային հանձնաժողովի (ԵԱՀ) ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից համատեղ իրականացվող «Անտառների կայուն կառավարման հաշվետվության համակարգերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հինգ թիրախային երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ամրապնդել անտառների կայուն կառավարման հաշվետվության, ազգային չափանիշների, ցուցանիշների և հաշվետվական համակարգերի զարգացման վերաբերյալ ազգային կարողությունները:

Ծրագրի տարածաշրջանային մեկնարկային եռօրյա սեմինարը տեղի ունեցավ 2016թ. նոյեմբերի 15-17-ը Երևանում՝ ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակում, որին հաջորդեց մեկօրյա դաշտային ուղևորություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսություն, որտեղ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009թ. հիմնադրվել է նորագույն տեխնոլոգիաներով՝ տնկիների փակ արմատային համակարգով աճեցման ժամանակակից տնկարանային տնտեսություն:

Սեմինարը համախմբեց հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի անտառային ոլորտի մասնագետներին: Մասնակիցներին ներկայացվեց ծրագիրը, ակնկալիքով, որ նրանք կաջակցեն ծրագրի գործունեությանը իրենց երկրներում: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին միջազգային չափանիշների և ցուցանիշների գործընթացները, ներկայացվեցին Ավստրիայի, Էստոնիայի, Իրանի եւ Ռուսաստանի ազգային չափանիշների և ցուցանիշների զարգացման օրինակներ:

Սեմինարը մի հարթակ է մասնակից երկրների համար, իրենց կոնկրետ իրավիճակների ներկայացման, փորձի փոխանակման և բոլոր մասնակիցների փոխհամագործակցության համար:31158008746_6e1793b9db_k 31158004526_d97574a322_h 31158004176_24da7c0a87_k 30386759773_2ae9d79005_h 31193699575_84d97e189d_h 30826551940_692a3dc952_k 30372760644_02c6530392_n 30826545610_287bf010bf_h 31050188022_4c5b600cda_h

Բելառուսի Հանրապետության անտառային ոլորտի տոնակատարությունների մասին

2016 թվականի սեպտեմբերի 15-16-ին Բելառուսի Հանրապետությունում հանդիսավոր կերպով նշվեց անտառային տնտեսության կառավարման մարմնի 80 ամյակը, որին նվիրված գիտա-գործնական կոնֆերանսին և տոնական միջոցառումներին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Կոնֆերանսի ըթացքում ներկայացվեց Բելառուսի հանրապետության անտառկառավարման փորձը և հեռանկարները: Ելույթով հանդես եկավ նաև Ռուբեն Պետրոսյանը, ով Անտառային տնտեսության նախարարությանը շնորհավորեց 80 ամյա հոբելյանի առթիվ, ոլորտին մաղթեց բարգավաճում և արդյունավետ աշխատանք:

20160916_134102 20160916_123509

Տեղի ունցավ ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը

DSC_0512Օգոստոսի 2-6-ը, Ղազախստանի Հանրապետության Զերենդա ավանում տեղի ունցավ  ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի Դաշնության  պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, արհմիությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Նիստին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ – տնօրենի առաջին տեղակալ  Ռուբեն Պետրոսյանը:

         Հանդիպումը սկսվեց Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար, Խորհրդի նախագահ Երլան Նիսանբաևի բացման խոսքով:  Ողջույնի խոսքով հանդես եկան նաև խորհրդի անդամները:

         Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից երկրների – պետությունների անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտում մինչև 2020 թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

         Ընդունվեցին մի շարք որոշումներ անտառային հաշվառման աշխատանքների նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման և իրականացման փորձի փոխանակման, վնասատուներից  անտառի պաշտպանության համակարգի բարելավման, անտառային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման, սահմանամերձ տարածքներում հրդեհների մարման և  կանխարգելման վերաբերյալ:

План работы