enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Lusine Hakobyan

Բելառուսի Հանրապետության անտառային ոլորտի տոնակատարությունների մասին

2016 թվականի սեպտեմբերի 15-16-ին Բելառուսի Հանրապետությունում հանդիսավոր կերպով նշվեց անտառային տնտեսության կառավարման մարմնի 80 ամյակը, որին նվիրված գիտա-գործնական կոնֆերանսին և տոնական միջոցառումներին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Կոնֆերանսի ըթացքում ներկայացվեց Բելառուսի հանրապետության անտառկառավարման փորձը և հեռանկարները: Ելույթով հանդես եկավ նաև Ռուբեն Պետրոսյանը, ով Անտառային տնտեսության նախարարությանը շնորհավորեց 80 ամյա հոբելյանի առթիվ, ոլորտին մաղթեց բարգավաճում և արդյունավետ աշխատանք:

20160916_134102 20160916_123509

Տեղի ունցավ ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը

DSC_0512Օգոստոսի 2-6-ը, Ղազախստանի Հանրապետության Զերենդա ավանում տեղի ունցավ  ԱՊՀ երկրների անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի Դաշնության  պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, արհմիությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Նիստին մասնակցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ – տնօրենի առաջին տեղակալ  Ռուբեն Պետրոսյանը:

         Հանդիպումը սկսվեց Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար, Խորհրդի նախագահ Երլան Նիսանբաևի բացման խոսքով:  Ողջույնի խոսքով հանդես եկան նաև խորհրդի անդամները:

         Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից երկրների – պետությունների անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտում մինչև 2020 թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

         Ընդունվեցին մի շարք որոշումներ անտառային հաշվառման աշխատանքների նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման և իրականացման փորձի փոխանակման, վնասատուներից  անտառի պաշտպանության համակարգի բարելավման, անտառային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման, սահմանամերձ տարածքներում հրդեհների մարման և  կանխարգելման վերաբերյալ:

План работы

 

Հայտարարություն: Համահայկական բնապահպանական ճակատի կողմից 18.03.2016թ. «Անտառների սպանդ Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում» վերնագրով հրապարակված նյութի վերաբերյալ

Կապան

Սույն հայտարարությունը ուղարկվել է նաև գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներին:

«Հայանտառ» և ԿԲՀ համագործակցություն

This gallery contains 11 photos.

IMG_9592+Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական և Մեղրաձոր պետական արգելավայրում իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ: Անտառտնտեսության համար ձեռք է բերվել ամենագնա մեքենա: Տնտեսության աշխատակիցների համար ձեռք է բերվել ամառային և ձմեռային կոմպլեկտ արտահագուստ: Արգելավայրի տարածքում տեղադրվել են 6 հատ ուղեփակոցներ, ինչպես նաև 30 հատ հակահրդեհային և բնապահպանական թեմաներով ցուցանակներ:

2015 թվականին ԿԲՀ աջակցությամբ տնտեսության համար ձեռք են բերվել նաև հակահրդեհային սարքա
վորումներ և արտահագուստ, որոնք օգոստոսի 20-ին հանձնվեցին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Սարքավորումների կիրառմանը ծանոթանալու նպատակով տնտեսության աշխատակիցների համար կազմակերպվեց ցուցադրություն: Փորձնական տարացքում կատարվեց հրկիզում և հրդեհի մարում: Ձեռք բերված հակահրդեհային սարքավորումների օգտագործումը նպաստեց հրդեհի արագ և օպերատիվ մարմանը:   

IMG_9589+

IMG_9640+IMG_9605+

 

 

 

 

IMG_9611+

IMG_9614+

IMG_9690+

 

 

 

 

 

 


IMG_9702+