2006 թվականին «Արիվո» տեսակի թունաքիմիկատով Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառներում 19795 հա տարածքի վրա կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ, այդ թվում` Վայոց ձորի մարզում 5300 հա, Կոտայքի մարզում 2737 հա, Արագածոտնի մարզում 2904 հա և Սյունիքի մարզում 8854 հա: Աշխատանքները կատարվել են հիմնականում տերևակեր վնասատուներով (ոսկետուտ) և կանաչ տերևաոլորով վարակված տարածքներում:

2007թ. շուրջ 24723 հա անտառածածկ տարածքի վրա տերևակեր վնասատուների /ոսկետուտ, երկրաչափ/ դեմ «Արիվո» տիպի թունաքիմիկատով իրականացվել է ավիաքիմիական պայքարի աշխատանքներ, որը տվել է բարձր արդյունք, այդ թվում` Լոռու մարզում 5600 հա, Տավուշի մարզում 4424 հա, Սյունիքի մարզում 7445 հա, Արագածոտնի մարզում 3200 հա, Վայոց ձորի մարզում 2054 հա, Կոտայքի մարզում 2000 հա:
2008թ. 7700 հա անտառածածկ տարածքի վրա իրականացվել է ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ «Արիվո» տիպի թունաքիմիկատով տերևակեր վնասատուների /ոսկետուտ, երկրաչափ/ և «Բայլետոն» տիպի թունաքիմիկատով հիվանդությունների (կաղնու ալրացող) դեմ, որը տվել է բարձր արդյունք, այդ թվում` Արագածոտնի մարզում 1200 հա, Կոտայքի մարզում 700 հա, Լոռու մարզում 1000 հա, Սյունիքի մարզում 3210 հա և Վայոց ձորի մարզում 1590 հա:
2009թ. 4958 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ «Կռալ» և «Բայլետոն» տիպի թունաքիմիկատներով, այդ թվում` Տավուշի մարզում 2200 հա և Լոռու մարզում 2758 հա:
2012թ. 9000 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ այդ թվում` Սյունիքի մարզում 2500 հա, Վայոց ձորի մարզում 1200 հա, Արագածոտնի մարզում 2800 հա, Կոտայքի մարզում 2500 հա:
2013թ. 8870 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ այդ թվում` Սյունիքի մարզում 5810 հա, Վայոց ձորի մարզում 1100 հա, Արագածոտնի մարզում 1000 հա, Կոտայքի մարզում 960 հա:
2014թ. 6300 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ այդ թվում` Կոտայքի մարզում 2700 հա, Վայոց ձորի մարզում 1400 հա, Արագածոտնի մարզում 2200 հա:
2016 9210 հա անտառածածկ տարածքների վրա տերևակեր վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվել են ավիաքիմիական պայքարի աշխատանքներ այդ թվում` Կոտայքի մարզում 1530 հա, Վայոց ձորի մարզում 1180 հա, Արագածոտնի մարզում 2000 հա, Սյունիքի մարզում 3400 հա, Տավուշի մարզում 1100 հա : 
Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կատարվել են բարձր արդյունավետությամբ:

This post is also available in: English